Ինձ կարող են ֆիզիկապես ոչնչացնել, անուններ եմ տալու, եթե ճնշումները շարունակվեն. Աղազարյան
Ինձ հետ կապ են հաստատել հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, որոնց հետ նամակագրության ժամանակ օգտագործել եմ ամենավատ, ցենզուրայից դուրս բառեր, երբ հեռախոսս տան, ես ինքս կհրապարակեմ։ ՔՊ որոշ պատգամավորների հեռախոսները եթե ընկնեին հատուկ ծառայությունների ձեռքը, շատ խնդիրներ կառաջանային, բայց իմ հեռախոսում ոչ մի բան չկա։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Աղազարյանի խոսքով, ինքը պատրաստ է ՔՊ պատգամավորների հետ անձնական շփման մակարդակով պատասխանել ցանկացած հարցի, որպեսզի երբ մանդատից զրկելու քվեարկություն լինի, իրենց համոզմունքով քվեարկեն։
Անդրադառնալով իր անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները հրապարակային դարձնելու հանգամանքին, պատգամավորը պատասխանեց․
«Ուզում են իմ ընտանիքի շուրջ ստեղծեն մի իրավիճակ, որ ինձ ոչնչացնեն, որպեսզի մանդատից հրաժարվեմ։ Ֆիզիկական ոչնչացման վտանգ էլ կա, կարող է Դաշնակցությունն օգտվի առիթից ու ինձ գնդակահարի հին մեղքերի համար, ասի՝ իշխանությունն է գնդակահարել, կամ իշխանությունը գնդակահարի, ասի՝ Դաշնակցությունն է արել, ամեն ինչ էլ հնարավոր է։
Դատախազը շուտով կգա ԱԺ, հետո տևական ժամանակ կկալանավորեն, ամեն ինչի պատրաստ եմ։ Ես ամեն ինչ պետք է անեմ իմ համբավը պաշտպանելու համար, դա իմ մանդատը դնելու գնով չի լինելու, ոչ մի դեպքում։ Վարչապետի հետ անձնական հանդիպման ժամանակ ասել եմ՝ խնդրում եմ, ձեր խնդրանքը հետ կանչեք, ես ունեմ արժանապատվություն»։
Մանրամասները՝ տեսանյութում.