ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ՈՒ ԻՍԼԱՄ ՄԱԽԱՉԵՎԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ։
UFC 311-ի գլխավոր մենամարտում թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը, օկտագոն դուրս կգա այդ քաշային կարգում վարկանիշի առաջին համար հայազգի ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ հետ։ Մրցաշարը կկայանա 2025 թվականի հունվարի 18-ին, օվկիանոսից այն կողմ, ԱՄՆ Լոս - Անջելես քաղաքում։ Նշենք, որ այդ երեկո, չեմպիոնական մենամարտեր կանցկացնեն նաև Մերաբ Դվալիշվիլին և Ումար Նորմագոմեդովը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ