Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ Ինչու՞ է "մերժիր Սերժին" օպերացիան դեռ շարունակվում... Որ երկրներ կարող եք այցելել հայկական անձնագրով վիզայով եւ առանց վիզա. ՑԱՆԿ Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ «Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ Սալիվան Վերջում կարող է պարզվել, որ Բլինքենը չկա. Մանգասարյան «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը» Օրվա խորհուրդ․ հունվարի 15 Տարադրամի փոխարժեքները հունվարի 15-ին Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս. Արթուր Վանեցյան

Տրանսպորտային թալանի հետքերով

Տնտեսություն

Նի­կոլ Փա­շին­յա­նը նա­խօ­րեին ԱԺ-ում, բա­ցի ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի հար­ցե­րից, Ա­ղա­զար­յա­նի հետ կապ­ված սկան­դա­լից, հասց­րեց նաեւ այլ ու­շագ­րավ թե­մա­նե­րով եւս «դա­րա­կազ­միկ» մտքեր հայտ­նել: Այդ թվում՝ տրանս­պոր­տա­յին խնդրի հետ կապ­ված, հաշ­վի առ­նե­լով այն կո­լապ­սա­յին ի­րա­վի­ճա­կը, ո­րը նա­խօ­րեին ա­ռա­ջա­ցել էր վա­րորդ­նե­րի գոր­ծա­դու­լի հետ կապ­ված:

Նախ, ո՞րն էր այդ գոր­ծա­դու­լի բուն հիմ­քը: Ի­րա­կա­նութ­յու­նը սա է. այս պա­հին ավ­տո­բուս­նե­րի մի մա­սը «չո­րով» 100 դրա­մա­նոց­նե­րի դաշ­տում է, այ­սինքն՝ փո­ղը շրջան­ցում է վա­րորդ­նե­րին: Իսկ ա­հա մի մա­սի մոտ էլ ան­գամ այդ 100 դրա­մա­նոց­նե­րի սար­քե­րը չկան. «հին ու բա­րի» մեթո­դով փո­ղը տա­լիս են վա­րոր­դին ու իջ­նում: Դա էլ վա­րորդ­նե­րի մոտ ան­հա­վա­սա­րութ­յան զգա­ցո­ղութ­յուն է ա­ռաջ բե­րել՝ ա­ռա­ջին պլան մղե­լով հար­ցը, թե «չոր» աշ­խա­տա­վար­ձով աշ­խա­տելն ի­րենց ամե­նե­ւին էլ ձեռն­տու չէ:

Այն, որ քա­ղա­քա­պե­տա­րանն իր իսկ «ռե­ֆորմ­նե­րով» նման ի­րա­վի­ճակ ա­ռա­ջաց­րեց, հին պատ­մութ­յուն է, ո­րի սկիզ­բը դրվեց այն ժա­մա­նակ, երբ ո­րո­շե­ցին նախ­կին «գծա­տե­րե­րի» փո­խա­րեն, ո­լոր­տը մո­նո­պո­լի­զաց­նե­լով, քա­ղա­քա­պե­տա­րա­նի ան­վան տակ ի­րենք դառ­նան գեր­խո­շոր «գծա­տեր»: Սա ո­մանց ձեռն­տու էր նաեւ նրա­նով, որ ե­թե «գծա­տե­րը» ժա­մա­նա­կին ինքն էր մտա­ծում տեխ­նի­կա ձեռք բե­րե­լու, սպա­սար­կե­լու եւ նման բա­նե­րի մա­սին, հի­մա տեխ­նի­կան ձեռք են բե­րում պե­տա­կան վար­կե­րի հաշ­վին, ծախ­սե­րը եւս, իսկ «լե­ւի փո­ղը» չգի­տես էլ ուր է գնում: Բայց ի­րա­կա­նութ­յունն այլ կերպ ստաց­վեց. տեխ­նի­կան սկսեց ա­րա­գո­րեն մաշ­վել, այդ թվում՝ միան­գա­մայն ար­հես­տա­կան պատ­ճառ­նե­րով, վար­կե­րը մա­րե­լու խնդի­րը կար, եւ «մա­քուր» փո­ղը սկսեց չհե­րի­քել: Այս­տե­ղից էլ ի հայտ ե­կավ ու­ղե­վար­ձը գեր­թան­կաց­նե­լու միտ­քը, բայց նաեւ հաս­կա­նում են, թե դա ինչ պայթ­յուն է ա­ռա­ջաց­նե­լու: Իսկ «լե­ւի փո­ղից» գո­նե մա­սամբ հրա­ժար­վե­լը բե­րում է վա­րորդ­նե­րի շրջա­նակ­նե­րում «պայթ­յուն­նե­րի»:

Ա­հա այս ընդ­հան­րա­կան ֆո­նին Փա­շին­յա­նը նման մեկ­նա­բա­նութ­յուն տվեց տրանս­պոր­տա­յին ո­լոր­տի կի­սա­կո­լապ­սա­յին վի­ճա­կին. «Ակն­հայտ է, որ ավ­տո­բուս­նե­րի ո­լոր­տում ե­ղել է ստվեր, եւ­ ինձ հա­մար ակն­հայտ է, որ Եր­եւա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը շատ գոր­ծուն եւ կոնկ­րետ մի­ջոց­ներ է ձեռ­նարկել այդ ստվե­րը կրճա­տե­լու հա­մար… Չեմ հա­մար­ձակ­վի են­թադ­րել, թե աշ­խա­տա­վոր վա­րորդ­ներն այդ ստվե­րից օգտ­վող թիվ մեկ շա­հա­ռու­ներն են ե­ղել, ո՛չ ի­հար­կե, ո­րով­հետեւ դա, ըստ ա­մե­նայ­նի ե­ղել է հա­մա­կարգ­ված մե­խա­նիզմ։ Հի­մա էդ ինչ­–որ մարդ­կանց կե­րակ­րա­տաշ­տը կտրվել է, եւ պարզ է, որ  այդ մար­դիկ ավ­տո­բուս­նե­րի վա­րորդ­նե­րը չեն, բայց չգի­տեմ էլ՝ ով­քեր են…»:

Այս­տեղ, նախ մի փոքր պատ­մա­կան ակ­նարկ: Դեռ հա­զիվ էր Փա­շին­յա­նը վար­չա­պե­տի ա­թո­ռին նստել, որ հայ­տա­րա­րեց, թե՝ Հա­յաս­տա­նում այլեւս չկա հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիա: Դ­րա­նից հե­տո հա­ճախ է այդ միտ­քը կրկնել, ա­սենք՝ 2019թ. դեկ­տեմ­բե­րի 9-ին: Կամ՝ 2023թ. մար­տի 15-ի ա­սու­լի­սում, թե՝ հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիա, այն է՝ երբ կո­ռուպ­ցիոն օ­ղակ­նե­րում գո­յութ­յուն ու­նե­ցող յու­րա­քանչ­յուր հա­սույթ ո­րո­շա­կի չա­փա­բաժ­նով հո­սում է վերեւ, չկա: Ու հի­մա այս ի՞նչ է ա­սում: Որ տրանս­պոր­տի ո­լոր­տո՞ւմ էլ իր պատ­կե­րաց­րած հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիան չկա: Պն­դում է՝ փո­ղը միայն վա­րորդ­նե­րի գրպա­նում չէ, որ կու­տակ­վել է, ե­ղել է «հա­մա­կարգ­ված մե­խա­նիզմ»: Ու պարզ հարց՝ այդ ով­քե՞ր են նման « հա­մա­կարգ­ված մե­խա­նիզմ» ստեղ­ծել, ե­թե ողջ հա­մա­կար­գը քա­ղա­քա­պե­տա­րա­նի են­թա­կա­յութ­յան տակ է: Այ­սինքն, «հա­մա­կարգ­ված մե­խա­նիզմը» շրջան­ցե՞լ է տրանս­պոր­տա­յին ո­լոր­տը կա­ռա­վա­րող քա­ղա­քա­պե­տա­րա­նի կա­ռույ­ցին: Ե­թե ա­յո, այդ ի՞նչ ան­ճա­րակ, կա­րե­լի է ա­սել՝ «հա­րիֆ» ղե­կա­վար­նե­րի են այդ­տեղ նշա­նա­կել: Ե­թե ոչ, այն հարցն է, թե այդ փո­ղը հա­սե՞լ է քա­ղա­քա­յին վեր­նա­խա­վին եւ էլ ա­վե­լի վեր:

Այս հար­ցե­րին հռե­տո­րա­բար կա­րե­լի է դրա­կան պա­տաս­խան տալ, ա­ռա­վել եւս, որ այս «100 դրա­մա­նոց­նե­րի պատ­մութ­յան» ա­ռա­ջին օ­րե­րին, երբ է­լի քա­ղա­քա­պե­տա­րա­նը թվեր էր ներ­կա­յաց­նում, թե այս­քան-այս­քան մուտ­քերն ա­վե­լա­ցել են, դրանք միան­շա­նակ խո­սում էին շատ մեծ թա­լա­նի, հսկա­յա­կան կո­ռուպ­ցիոն մե­խա­նիզ­մի օգ­տին: Ու լավ է, որ այդ նույն բա­նը հաս­տա­տեց նաեւ Փա­շին­յա­նը:

Բայց սրանք, ի­րա­վա­բա­նո­րեն ա­սած, դեռ «ա­պա­ցուց­ված փաս­տեր» չեն: Ու հենց դրա­նից էլ գա­լիս ենք հա­ջորդ հար­ցին՝ կա են­թադր­յալ հսկա­յա­ծա­վալ հան­ցա­գոր­ծութ­յան մա­սին չա­փա­զանց հիմ­նա­վոր կաս­կած­ներ, այն կար­գի, որ ան­ձամբ Փա­շին­յանն է դա տե­սել եւ պե­տութ­յան թիվ 1՝ ԱԺ ամբ­իո­նից բարձ­րա­ձայ­նում է այդ մա­սին: Եվ շատ պարզ հարց՝ իսկ ին­չո՞ւ այդ միան­գա­մայն հիմ­նա­վոր կաս­կած­ներն ար­դեն այս պա­հին փա­րատ­ված չեն: Քա­ղա­քա­պե­տը դի­մե՞լ է ի­րա­վա­պահ­նե­րին, թե կան նման են­թադ­րութ­յուն­ներ, ե­կեք, գոր­ծը քննեք: Պարզ­վեց, Փա­շին­յանն էլ է տեղ­յակ. ու նա իր ի­րա­վա­պահ­նե­րին չի՞ հարց­նում, թե բա­ցի Ա­ղա­զար­յա­նի հե­ռա­խո­սից, ու­րիշ ին­չո՞վ եք զբաղ­ված: Ա­ռա­վել եւս, որ պար­զա­գույն, Քո­չար­յա­նի լեզ­վով ասած՝ «մեկ ու­չաստ­կո­վիի» գործ է: Հա­վա­քում ես վա­րորդ­նե­րից, թե մու­ծում­ներդ այս­քան-այս­քան ա­վե­լա­ցել են, ո՞ւմ ես այն ժա­մա­նակ տվել փո­ղը, եւ ա­րա­գո­րեն հաս­նում ես Փա­շին­յա­նի ա­սած «ինչ-որ մարդ­կանց» էլ, նրանց «կե­րակ­րա­տաշ­տին» էլ: Որ Փա­շին­յանն էլ ԱԺ ամ­բի­ո­նից չա­սի, թե «այդ մար­դիկ ավ­տո­բուս­նե­րի վա­րորդ­նե­րը չեն, բայց չգի­տեմ էլ՝ ով­քեր են…»:

Կա­րե­լի է նաեւ հա­կա­ռակ կող­մից գալ. եթե Փա­շին­յա­նը «չգի­տի էլ՝ ով­քեր են», դա նշա­նա­կում է, որ ի­րա­վա­պահ­ներն այս հար­ցով նրան ո­րե­ւէ բան չեն զե­կու­ցել: Այ­սինքն, կա´մ զ­բաղ­վե­լու հա­վես չեն ու­նե­ցել, կա´մ­ էլ՝ պար­զել եւ վե­րեւ­նե­րին չեն հայտ­նել՝ պար­տա­կել են հան­ցա­գործ­նե­րին: Ու հի­մա տես­նենք՝ Փա­շին­յա­նի նման հայ­տա­րա­րութ­յու­նից հե­տո գո­նե տեղ­նե­րից կշարժ­վե՞ն: Ե­թե ոչ, ա­պա կմնա են­թադ­րել, որ ի­րա­կա­նում այդ փո­ղե­րը հա­սել են շատ վե­րեւ­նե­րին, իսկ 300 դրա­մա­նոց ու­ղե­վար­ձը «կե­րակրա­տաշ­տի կրճատ­ման» հե­տե­ւանքն է:






Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. ՕվերչուկԻնչու՞ է "մերժիր Սերժին" օպերացիան դեռ շարունակվում...Որ երկրներ կարող եք այցելել հայկական անձնագրով վիզայով եւ առանց վիզա. ՑԱՆԿՌուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ«Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ ՍալիվանՎերջում կարող է պարզվել, որ Բլինքենը չկա. Մանգասարյան«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը»Օրվա խորհուրդ․ հունվարի 15Տարադրամի փոխարժեքները հունվարի 15-ինԿարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս. Արթուր ՎանեցյանԱրևմուտքը շուտով Հայաստանին ստիպելու է միանալ նաև հակառուսական սանկցիաներին. Վահան Բաբայան«Մենք միջուկային զենք ստեղծելու նպատակ չունենք»․ ՓեզեշքիանԲաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրաԱստղագուշակ՝ հունվարի 15-ի համարԻնչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները 2025 թվականի հունվարի 15-ին մագնիսական փոթորիկ. կանխատեսվում է արդյոք հզոր երկրափոթորիկՋուր չի լինիՈւկրաինային ուղղված հրթիռային հարձակումը հիմնականում ուղղված է երկրի արեւմտյան հատվածինԱռաջնագծի ողջ երկայնքով հիմա «հետույքային վիճակ». ուկրաինական նացիստական ​​բրիգադի բրիգադի հրամանատար (Տեսանյութ)«Հրապարակ». Մարզպետն ազատել է օգնականին, որ «փրկվի»«Իրավունք». Արևմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվել«Ժողովուրդ». Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցելՎաղ առավոտից զանգվածային հրթիռային հարձակում է Ուկրաինայի ողջ տարածքումԴուք հավիտյան հայտնի կդառնաք որպես Արյունոտ Բլինկեն (Տեսանյութ)«Հրապարակ». Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը«Իրավունք». Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներԳնչուական աստղագուշակ, որ որոշում է մարդու ճակատագիրը«Ժողովուրդ». Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա«Հրապարակ». Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը«Իրավունք». Փաշինյանը հասկացրել է թիմակիցներին, որ Նարեկի թեման չդնեն-չվերցնեն«Ժողովուրդ». Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկանThe American Conservative. ԱՄՆ-ն ձախողեց Ուկրաինայում խաղաղությունըԵմենը հիպերձայնային հրթիռով հարձակվել է Իսրայելի պաշտպանության նախարարության վրաՈւկրաինան և Մոլդովան կարող են անհետանալ. ՊատրուշևՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՄԱՍՏԸ` ՊՈՏՍԴԱՄ-2 ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՆ ԷՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼ-ՉՍԿՍԵԼԸ` ԱԼԻԵՎՆ ՈՒ ՆԻԿՈԼԸ ՉԷ, ՈՐ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՆԱրթուր Սերոբյանը կարիերան կշարունակի եվրոպական ակումբում Տիգրան Ավանեսյանը նոր ակումբ ունիԵրևանում բերման է ենթարկվել «Կիևյանցի կրիստալ Յուրա» մականունով հայտնի Յուրի Մ․-նԱյո՛, ես ինքս գնացել եւ կանգնել եմ Հովիկ Աղազարյանի կողքին. Հակոբ ԱսլանյանԵկել էր դատարան՝ երաշխավորելու, որ պատերազմի մասնակիցը տեսակցեր երեխային, իր երեխաները մնացին առանց հոր...Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ. ԱԳՆ խոսնակՈւկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ ՊատրուշևՏեր-Պետրոսյանն իրեն ամբողջովին դուրս է դրել քաղաքական գործընթացներից2018-ին Նիկոլի համար դոշ տվողների դիմակահանդեսՈւկրաինան հնարավոր է դադարի գոյություն ունենալ 2025 թվականին. ՊատրուշևԿարո՞ղ է «հին»-ը խառնել են «նախկին»-ի հետ. ԶԱՐՄԱՆՔAZAL-ի սև արկղերը շատ հետաքրքիր տեղեկություններ են տվել․ Լավրով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top