2027 ԹՎԱԿԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Այսօր, դեկտեմբերի 5֊ին, Բահրեյնի Թագավորության Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Ֆարիս Մուստաֆա Ալ Քուհենջին նշել է, որ 2027 թվականի Ծանրամարտի Աշխարհի առաջնությունը կկայանա Հայաստանում։ Կոնգրեսի ժամանակ, նա ամրագրել է Հայաստանի իրավունքը կազմակերպելու Ծանրամարտի Աշխարհի առաջնությունը և երկկողմ պարտավորությունները 2027 թվականին կայանալիք ԱԱ ֊ի ժամանակ։ Նշենք, որ 2027 թվականին Հայաստանը խոշոր մարզական կենտրոն կլինի, քանի որ բացի ծանրամարտից, մեր երկրում կկայանան նաև Ֆրանկոֆոնյան խաղերը և սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ