Պատգամավոր Մհեր Սահակյանի վառ հիշատակին Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆ Ովքեր և ինչպես 2025 թ-ին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ Ինչու՞ է "մերժիր Սերժին" օպերացիան դեռ շարունակվում... Որ երկրներ կարող եք այցելել հայկական անձնագրով վիզայով եւ առանց վիզա. ՑԱՆԿ Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ «Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ Սալիվան Վերջում կարող է պարզվել, որ Բլինքենը չկա. Մանգասարյան «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը»

ՆԻԿՈԼԸ ԹՈՒՐՔ-ԱԶԵՐԻՆԵՐԻՆ «ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ» Է ԱՆՈՒՄ

Վերլուծություն

Ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, ո­րոնք ծա­վալ­վում են մեծ տա­րա­ծաշր­ջա­նում, ի­հար­կե, Հա­յաս­տա­նի հա­մար չա­փա­զանց մեծ վտանգ են պա­րու­նա­կում: Խն­դիրն այն չէ, որ ինչ-որ ա­հա­բեկ­չա­կան խմբա­վո­րում­ներ հար­ձա­կում են սկսել Սի­րիա­յում: Մեզ հա­մար շատ ա­վե­լի լուրջ է, որ դրա տակ պարզ տե­սա­նե­լի է Թուր­քիա­յի կող­մից Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի հետ բախ­ման ծան­րակ­շիռ տար­րեր: Եվ, բնա­կա­նա­բար, չի կարող լի­նել ո­րե­ւէ ե­րաշ­խիք, որ այդ բա­խու­մը չի դառ­նա մասշ­տա­բա­յին՝ ընդգր­կե­լով ՌԴ-ի եւ Ի­րա­նի հետ ոչ թե պար­զա­պես Թուր­քիա­յի, այլ նաեւ թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի բախ­ման՝ այդ կող­մե­րի ողջ շփման գո­տիով մեկ: Իսկ Հա­յաս­տա­նը, չմո­ռա­նանք, ուղ­ղա­կիո­րեն այդ շփման գո­տու մեջ է:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՊԿ-ՈՒՄ ՉԷ

­Միտ­քը, որ նա­խօ­րեին հնչեց­րեց Սի­մոն­յան Ա­լե­նը, ի­հար­կե, լուրջ չես հա­մա­րի: Այս­պես, Ա­լե­նի խոս­քով՝ Հա­յաս­տա­նի վրա հար­ձակ­վե­լու լե­գի­տի­մութ­յու­նը վե­րաց­վել է: Թե ինչ բա­ցատ­րութ­յուն կամ տրա­մա­բա­նութ­յուն է նա դնում դրա տակ, թող­նենք ի­րեն, հե­տաքր­քիր չէ: Ըն­դա­մե­նը ֆիք­սենք մեկ պարզ փաստ. իսկ այն, որ Թուր­քիան ա­հա­բե­կիչ­նե­րի մի­ջո­ցով հար­ձակ­վում է Սի­րիա­յի վրա, որ­քա­նո՞վ է լե­գի­տիմ: Ըստ այդմ, ո՞վ չի հաս­կա­նում, որ ե­թե թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մը ո­րո­շի հար­ձակ­վել նաեւ Հա­յաս­տա­նի վրա, ա­պա թքած կու­նե­նա ա­մեն մի լե­գի­տի­մութ­յան, ա­մեն մի ստո­րագր­ված պայ­մա­նագ­րի կամ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի վրա. «ա­տամ­նե­րը կտրեց», նույն պա­հին էլ հար­ձակ­վե­լու են: «Ով չի հաս­կա­նում» ա­սե­լով, նկա­տի ու­նենք նաեւ Ա­լե­նին եւ նի­կոլ­յան ողջ թի­մին: Այս­տեղ եւս, վստահ ենք, քաջ գի­տակ­ցում են, որ աշ­խար­հը լե­գի­տիմ-ոչ լե­գի­տի­մի ժա­մա­նա­կաշր­ջա­նում չի ապ­րում, այլ՝ կա­րո­ղա­նալ-չկա­րո­ղա­նա­լու. կա­րո­ղա­ցան, կվերց­նեն, ա­ռանց Ա­լե­նի կամ Նի­կո­լի «սի­րուն աչ­քե­րին» նա­յե­լու: Ու պարզ հարց է ա­ռա­ջա­նում՝ ե­թե այս ա­մե­նը գի­տակ­ցում են, ին­չո՞ւ է Ա­լե­նը նման զա­վեշ­տան­ման մտքեր հնչեց­նում: Կամ, ե­թե մի պահ մտա­ծենք, որ չեն հաս­կա­նում, ա­պա ա­վե­լի վատ. «էդ խել­քով» եր­կիր ղե­կա­վա­րե­լը կոր­ծան­ման ա­մե­նա­կարճ ու­ղին է:

­Բայց այս­տեղ, ի­հար­կե, Ա­լե­նի ա­սել-չա­սե­լը չէ, որ ա­մե­նաէա­կանն է: Շատ ա­վե­լի լուրջ մտա­հո­գութ­յուն­նե­րի տե­ղիք տվեց Նի­կո­լի հայ­տա­րա­րութ­յունն ԱԺ-ում, ո­րը նաեւ ե­կավ հու­շե­լու, որ Ա­լե­նը իր «վե­րաց­ված լե­գի­տի­մութ­յու­նը» հենց այն­պես չէ, որ մեյ­դան է բե­րում, փոր­ձե­լով նաեւ դա կա­պել «Ա­րեւ­մուտ­քը մեզ կօգ­նի» քա­նիցս կոր­ծա­նա­րար դար­ձած վայ գա­ղա­փա­րա­խո­սութ­յան հետ:

­Հի­շեց­նենք, նա­խօ­րեին Նի­կոլն ԱԺ-ում եր­կու «ցնցող» միտք հնչեց­րեց: Նախ, փոր­ձում էր բա­ցատ­րել, թե այդ ին­չո՞ւ է Հա­յաս­տա­նը Ռու­սաս­տա­նին դի­մել մի այն­պի­սի խայ­տա­ռակ խնդրան­քով, ինչ­պի­սին է ԵԱՏՄ-ի նիս­տը մեր երկ­րի փո­խա­րեն այն­տեղ անց­կաց­նե­լը: Ըստ Նի­կո­լի. «Ո­րով­հե­տեւ, ցա­վոք, ձեզ հայտ­նի հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով ԵԱՏՄ բարձ­րա­գույն տնտե­սա­կան խորհր­դի ոչ բո­լոր ան­դամ­ներն են, որ ցան­կա­լի են Հա­յաս­տա­նի հա­մար»: Մա­սամբ կար­ծիք կա, որ այդ խոս­քը Լու­կա­շեն­կո­յին է վե­րա­բե­րում, մա­սամբ՝ Պու­տի­նին՝ կապ­ված Հ­ռո­մի ստա­տու­տի հետ: Բայց այս­տեղ դա չէ ա­մե­նագլ­խա­վո­րը: Ի­րո­ղութ­յունն այն է, որ այս պա­հին տնտե­սա­կան ի­մաս­տով Հա­յաս­տա­նը գո­յա­տե­ւում է հենց ԵԱՏՄ-ին­ ան­դա­մակ­ցե­լու, այն է՝ ՌԴ-ի հետ տնտե­սա­կան կա­պե­րի հաշ­վին, քա­նի որ Ա­րեւ­մուտ­քի հետ տնտե­սա­կան առն­չութ­յուն­նե­րը ձգտում են զրո­յա­կա­նի: Այս ի­րա­վի­ճա­կում, երբ Հա­յաս­տանն իր տա­րած­քում (պատ­ճա­ռը դեռ մի կողմ թող­նենք) հրա­ժար­վում է այդ կա­ռույ­ցի գա­գա­թա­ժո­ղովն անց­կաց­նել, դա ար­դեն Հա­յաս­տա­նին վերջ­նա­կա­նա­պես է զրո­յաց­նում որ­պես պե­տութ­յուն: Ու ե­թե հա­վա­տանք Նի­կո­լի բա­ցատ­րութ­յա­նը, նա նման հար­ված է երկ­րին հասց­նում հա­նուն նրա, որ ինչ-որ մար­դու հետ շփվել չի՞ ու­զում, ու մի այն­պի­սի պատ­ճա­ռա­բա­նութ­յամբ, ո­րը ե­թե լուրջ հա­մար­վի, աշ­խար­հի ա­մեն մի եր­կիր մյուս բո­լո­րի հետ վա­ղուց կա­պե­րը դա­դա­րեց­րած պետք է լի­ներ: Այ­սինքն, ե­թե լուրջ հա­մա­րենք Նի­կո­լի այդ բա­ցատ­րութ­յու­նը, ա­պա եզ­րա­կա­ցութ­յու­նը նույնն է, ինչ Ա­լե­նի ա­սա­ծի դեպ­քում՝ «էս խել­քով» եր­կիր ղե­կա­վա­րե­լը կոր­ծան­ման ա­մե­նա­կարճ ու­ղին է:

­Բայց շատ ա­վե­լի նման է, որ այդ բա­ցատ­րութ­յու­նը եւս ի­րա­կա­նութ­յան աղ­ճա­­տում էր, ա­ռա­վել եւս, հաշ­վի առ­նե­լով Նի­կո­լի հա­ջորդ հայ­տա­րա­րութ­յու­նը՝ այս ան­գամ կապ­ված ՀԱՊԿ-ի հետ: Այս­պես, կրկնենք, այս պա­հին Հա­յաս­տա­նը ծայ­րա­հեղ վտան­գա­վոր վի­ճա­կում է՝ կապված տա­րա­ծաշր­ջա­նա­յին ի­րո­ղութ­յուն­նե­րի հետ: Եվ ա­հա, այդ պա­հին, երբ մի կող­մից, Հա­յաս­տա­նի խորհր­դա­րա­նի ղե­կա­վա­րի ա­թո­ռին նստած ան­ձը փոր­ձում է հան­րութ­յա­նը միտք ներշն­չել, թե՝ մեզ վրա հար­ձակ­վող չի լի­նի, քա­նի որ դա լե­գի­տիմ չէ, նույն պա­հին վար­չա­պե­տի ա­թո­ռը զբա­ղեց­նող ան­ձը գնում է Հա­յաս­տա­նի միակ դաշ­նա­կից­նե­րի հետ կա­պե­րի վերջ­նա­կան խզման ճա­նա­պար­հով: Ըստ Նի­կո­լի. «Մենք պար­զա­պես վե­տո չենք դնում ոչ մի փաս­տաղթղ­թի վրա, ո­րով­հետեւ մենք մեզ հա­մա­րում ենք ՀԱՊԿ-ից դուրս… Ես կար­ծում եմ ան­դառ­նա­լիութ­յան կետն ար­դեն ան­ցել ենք»:

­Բա­ցատ­րութ­յու­նը, ո­րը Նի­կո­լը դնում է դրա տակ, թե՝ ՀԱՊԿ-ը չի կա­րո­ղա­ցել ցույց տալ Ադր­բե­ջա­նի հետ Հա­յաս­տա­նի սահ­մա­նը, այն է՝ ՀԱՊԿ-ի պա­տաս­խա­նատ­վութ­յան գո­տին, դեռ այս գար­նա­նից սկսած էլ ա­վե­լի զա­վեշ­տան­ման է դար­ձել Կի­րան­ցի օ­րի­նա­կով: Այ­սինքն, ե­թե մաս­նա­վո­րա­պես Կի­րան­ցում հա­յաս­տան­յան Սահ­մա­նադ­րութ­յամբ եւ օ­րենք­նե­րով ու­նե­ինք մի սահ­ման, իսկ հե­տո Նի­կո­լը հան­կարծ ո­րո­շեց սահ­մա­նա­զատ­ման ան­վան տակ այդ հո­ղե­րը տալ Ադր­բե­ջա­նին, ու­րեմն ՀԱՊԿ-ն­ այդ ինչ­պե՞ս էր Հա­յաս­տա­նի սահ­ման ցույց տա­լու: Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նից ել­նե­լո՞վ, ո­րից հենց Նի­կո­լը հետ քաշ­վեց: Ու նույ­նը մյուս բո­լոր սահ­ման­նե­րի մա­սով է: Այս պա­հին ան­գամ Նի­կո­լը չի կա­րող հստակ ցույց տալ Հա­յաս­տա­նի ճա­նաչ­ված սահ­մա­նը, ու դա ՀԱՊԿ-ի՞ց է պա­հան­ջում:

 

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՀԱՍՏԱՏ ՉԻ ՕԳՆԻ

Ի­հար­կե, երբ նման աբ­սուրդ, ակն­հայ­տո­րեն ար­հես­տա­կան պատ­ճա­ռա­բա­նութ­յամբ Հա­յաս­տա­նը հրա­ժար­վում է իր միակ դաշ­նակ­ցից, կա­րող էր լի­նել այն հար­ցը, թե ո՞րն է դրա ի­րա­կան պատ­ճա­ռը: Սա­կայն այդ հար­ցն իրականում չկար 2018թ.-ից սկսած. քա­նիցս ենք ներ­կա­յաց­րել, որ Նի­կո­լին իշ­խա­նութ­յան բե­րե­լու հիմ­նա­կան նպա­տակ­նե­րից մե­կը Հա­յաս­տա­նին Ռու­սաս­տա­նից հե­ռաց­նելն էր, ո­րի հե­տե­ւանքն էլ դար­ձավ այս­քան կո­րուստ­նե­րը:

­Սա­կայն այս ա­մե­նին այլ կող­մից ենք ու­զում մո­տե­նալ: Այն է. մինչ այս Նի­կո­լը խո­սում էր ՀԱՊԿ-ի հետ կա­պե­րը սա­ռեց­նե­լուց, եւ վերջ: Բայց ա­հա հի­մա, այն էլ ակն­հայտ ծան­րա­գույն ի­րա­վի­ճա­կում, նա օ­րա­կարգ բե­րեց ար­դեն ոչ թե «սա­ռեց­ված», այլ՝ ՀԱՊԿ-ից դուրս գա­ղա­փարը: Ան­գամ բա­ցատ­րութ­յուն ու­նի, թե ին­չու պաշ­տո­նա­պես դուրս չի գա­լիս. «Ինչ վե­րա­բե­րում է ՀԱՊԿ-ին, զա­դերժ­կա չկա, կա ա­րա­գութ­յան եւ տեմ­պի մա­սին մեր պատ­կե­րա­ցու­մը։ Դուք տես­նում եք, որ մենք շատ հստակ, շատ հետ­եւո­ղա­կան գնում ենք շատ կոնկ­րետ ուղ­ղութ­յամբ… Ի վեր­ջո, ո­րո­շել ենք, որ այս­պես պետք է ա­նենք եւ­ այս­պես ենք ա­նում»: Սրա­նով եւս Նի­կո­լը հաս­տա­տեց, որ հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն խնդիր է լու­ծում, այ­սինքն՝ որ իր բո­լոր հիմ­նա­վո­րում-բա­ցատ­րութ­յուն­ներն ի­րա­կա­նում կո­պե­կի ար­ժեք չու­նեն: Չ­նա­յած սա էլ դեռ չի տա­լիս հար­ցի պա­տաս­խա­նը՝ ին­չո՞ւ հենց այս պա­հին:

­Բայց փոր­ձենք պատ­կե­րաց­նել, թե ինչ միան­գա­մայն հա­վա­նա­կան հե­տե­ւանք­ներ կա­րող է ու­նե­նալ նման ի­րա­վի­ճա­կը, նաեւ մեկ նյո­ւանս հաշ­վի առ­նե­լով: Մեկ պահ փոր­ձենք «հա­վա­տալ» նի­կոլ­յան թի­մի պնդում­նե­րին, թե մեր անվ­տան­գա­յին հար­ցե­րը կլու­ծեն «Ա­րեւ­մուտ­քը մեզ կօգ­նի» թե­զի շրջա­նակ­նե­րում: Ա­րեւ­մուտք աս­վա­ծը նախ ԱՄՆ-ն: Բայց, թե ե­կող վար­չա­կար­գը ինչ է մտա­ծում Հա­յաս­տա­նի կամ Հա­րա­վա­յին Կով­կա­սի մա­սին, պատ­կե­րա­ցում ան­գամ չկա: Այ­սինքն, մեղմ ա­սած, գո­նե այս պա­հին լուրջ չէ ԱՄՆ-ից ո­րե­ւէ բան սպա­սել՝ Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան հետ կապ­ված: Հա­ջոր­դը, որ ինչ-որ ե­լույթ­ներ ու­նե­ցել է Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան հար­ցով, եւ ո­րի հետ նի­կոլ­յան թի­մը գո­նե հրա­պա­րա­կավ հույ­սեր կա­պել է, Ֆ­րան­սիան է: Եվ ա­հա Ֆ­րան­սիա­յում նա­խօ­րեին խորհր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նութ­յան եւ փո­ղո­ցի ճնշմամբ Մակ­րո­նի կա­ռա­վա­րութ­յու­նը հրա­ժա­րա­կան տվեց: Մակ­րոնն ին­քը հրա­ժար­վում է հե­ռա­նալ, բայց նրա գլխին էլ իմ­պիչ­մենտ է կախ­ված: Կարճ ա­սած, Ֆ­րա­նսիա­յում այս պա­հին խո­շո­րա­գույն ներ­քին ճգնա­ժամ է, եւ այդ ի­րա­վի­ճա­կում, ե­թե ան­գամ շատ ցան­կա­նան, Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան հար­ցով ռեալ ո­չինչ ա­նել չեն կա­րող: Գեր­մա­նիա­յում էլ ներ­քին ճգնա­ժամ է, այս­տե­ղից եւս զրո­յա­կան հույ­սեր կան, թեեւ գեր­մա­նա­ցի­նե­րը չեն էլ խոս­տա­ցել լու­ծել Հա­յաս­տա­նի անվ­տան­գա­յին հար­ցե­րը: Նի­կո­լա­կան­նե­րը շատ են սի­րում նաեւ Բ­րի­տա­նիա­յին, թե­կու­զեւ ի դեմս MI-6-ի ղե­կա­վար Մու­րի: Իսկ նա­խօ­րեին բրի­տա­նա­կան իշխանական շրջա­նակ­նե­րից ե­կավ ինք­նա­խոս­տո­վա­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն. «Բ­րի­տա­նա­կան բա­նակն ամ­բող­ջութ­յամբ կոչն­չաց­վի ռազ­մա­կան բախ­ման դեպ­քում»: Պա՞րզ է:

Այս­պի­սով՝ հար­ցի պա­տաս­խա­նը, թե Ա­րեւ­մուտ­քից կոնկ­րետ ով եւ ինչ­պես կա­րող է ռեալ օգ­նութ­յուն ցույց տալ Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յա­նը, միան­շա­նակ է՝ ոչ մե­կը եւ ոչ մի կերպ:

ԲԱՑ ՀՐԱՎԵՐ

Այս ֆո­նին, ի­հա­րկե, նաեւ միան­շա­նակ է ի պա­տաս­խան Նի­կո­լի՝ ՌԴ Դաշ­նութ­յան խորհր­դի մի­ջազ­գա­յին հար­ցե­րով կո­մի­տեի ղե­կա­վա­րի ա­ռա­ջին տե­ղա­կալ Վ­լա­դի­միր Ջա­բա­րո­վի մեկ­նա­բա­նութ­յու­նը, որ Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յու­նը կա­րող է ա­պա­հո­վել միայն ՀԱՊԿ-ը (­Ռու­սաս­տա­նը): Նաեւ այն ակ­նար­կով, որ վաղ թե ուշ այն տա­րա­ձայ­նութ­յուն­նե­րը, ո­րոնք կան Ռու­սաս­տա­նի, Հա­յաս­տա­նի եւ ՀԱՊԿ մյուս երկր­նե­րի միջեւ, կլուծ­վեն: Մի­գու­ցե, բայց ե­թե ուշ լուծ­վեն, այդ ըն­թաց­քում ի՞նչ է լի­նե­լու:

Այս­պես, այն, որ Նի­կոլն իր այդ հայ­տա­րա­րութ­յամբ ցույց տվեց, թե Հա­յաս­տա­նը ո­րե­ւէ դաշ­նա­կից չու­նի, ե­րե­ւի հաս­կա­նա­լի է: Եվ երբ նման ծան­րա­գույն ի­րա­վի­ճա­կում է նման բան ի ցույց դնում, դա, ու­զում է, թե՝ ոչ, դրսի հա­մար մեկ ազ­դակ է՝ «էս­տի հա­մե­ցեք»:

Այն, որ Ա­լիեւն ան­մի­ջա­պես էլ սրեց իր տո­նայ­նութ­յու­նը, հու­շում է, որ այդ ազ­դակ­նե­րը լավ էլ տեղ են հա­սել: Այս­պես, ըստ Հեյ­դա­րո­վի­չի՝ Հա­յաս­տա­նը «պետք» է բա­նակ­ցութ­յուն­ներ սկսի «արեւմտ­յան ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քի հետ» եւ գործ­նա­կան քայ­լեր ձեռ­նար­կի նրանց հիմ­նա­րար ի­րա­վունք­նե­րը վե­րա­կանգ­նե­լու հա­մար: Ու­րեմն, Կա­զա­նում այս մա­սի՞ն էին եր­կար-բա­րակ Նի­կոլն ու Ա­լիե­ւը խո­սում, եւ այս հե­ռան­կա­րի՞ց էր Ա­լիեւն այդ­քան ու­րա­խա­ցել:

 






Պատգամավոր Մհեր Սահակյանի վառ հիշատակինԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆՈվքեր և ինչպես 2025 թ-ին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիրՌուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. ՕվերչուկԻնչու՞ է "մերժիր Սերժին" օպերացիան դեռ շարունակվում...Որ երկրներ կարող եք այցելել հայկական անձնագրով վիզայով եւ առանց վիզա. ՑԱՆԿՌուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ«Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ ՍալիվանՎերջում կարող է պարզվել, որ Բլինքենը չկա. Մանգասարյան«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը»Օրվա խորհուրդ․ հունվարի 15Տարադրամի փոխարժեքները հունվարի 15-ինԿարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս. Արթուր ՎանեցյանԱրևմուտքը շուտով Հայաստանին ստիպելու է միանալ նաև հակառուսական սանկցիաներին. Վահան Բաբայան«Մենք միջուկային զենք ստեղծելու նպատակ չունենք»․ ՓեզեշքիանԲաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրաԱստղագուշակ՝ հունվարի 15-ի համարԻնչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները 2025 թվականի հունվարի 15-ին մագնիսական փոթորիկ. կանխատեսվում է արդյոք հզոր երկրափոթորիկՋուր չի լինիՈւկրաինային ուղղված հրթիռային հարձակումը հիմնականում ուղղված է երկրի արեւմտյան հատվածինԱռաջնագծի ողջ երկայնքով հիմա «հետույքային վիճակ». ուկրաինական նացիստական ​​բրիգադի բրիգադի հրամանատար (Տեսանյութ)«Հրապարակ». Մարզպետն ազատել է օգնականին, որ «փրկվի»«Իրավունք». Արևմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվել«Ժողովուրդ». Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցելՎաղ առավոտից զանգվածային հրթիռային հարձակում է Ուկրաինայի ողջ տարածքումԴուք հավիտյան հայտնի կդառնաք որպես Արյունոտ Բլինկեն (Տեսանյութ)«Հրապարակ». Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը«Իրավունք». Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներԳնչուական աստղագուշակ, որ որոշում է մարդու ճակատագիրը«Ժողովուրդ». Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա«Հրապարակ». Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը«Իրավունք». Փաշինյանը հասկացրել է թիմակիցներին, որ Նարեկի թեման չդնեն-չվերցնեն«Ժողովուրդ». Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկանThe American Conservative. ԱՄՆ-ն ձախողեց Ուկրաինայում խաղաղությունըԵմենը հիպերձայնային հրթիռով հարձակվել է Իսրայելի պաշտպանության նախարարության վրաՈւկրաինան և Մոլդովան կարող են անհետանալ. ՊատրուշևՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՄԱՍՏԸ` ՊՈՏՍԴԱՄ-2 ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՆ ԷՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼ-ՉՍԿՍԵԼԸ` ԱԼԻԵՎՆ ՈՒ ՆԻԿՈԼԸ ՉԷ, ՈՐ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՆԱրթուր Սերոբյանը կարիերան կշարունակի եվրոպական ակումբում Տիգրան Ավանեսյանը նոր ակումբ ունիԵրևանում բերման է ենթարկվել «Կիևյանցի կրիստալ Յուրա» մականունով հայտնի Յուրի Մ․-նԱյո՛, ես ինքս գնացել եւ կանգնել եմ Հովիկ Աղազարյանի կողքին. Հակոբ ԱսլանյանԵկել էր դատարան՝ երաշխավորելու, որ պատերազմի մասնակիցը տեսակցեր երեխային, իր երեխաները մնացին առանց հոր...Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ. ԱԳՆ խոսնակՈւկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ ՊատրուշևՏեր-Պետրոսյանն իրեն ամբողջովին դուրս է դրել քաղաքական գործընթացներից2018-ին Նիկոլի համար դոշ տվողների դիմակահանդես
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top