ԼՀԿ-ից մասնակից չի եղել, չկա եւ չէր կարող լինել. Դավիթ Խաժակյան
Ներքաղաքական«Ի պատասխան բազմաթիվ լրագրողների հարցումների, կրկին արձագանքում եմ, որ Գյումրիի` այսպես կոչված փրայմերիզին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից մասնակից չի եղել, չկա եւ չէր կարող լինել։ Դա ՔՊ ներկուսակցական փրայմերիզն է, որը կոչված է քողարկել գործադիրի կողմից ուղիղ եւ հակաժողովրդավարական միջամտությունը տեղական ինքնակառավարման մարմնում: Խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել», - գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԸ: