Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆ Ովքեր և ինչպես 2025 թ-ին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ Ինչու՞ է "մերժիր Սերժին" օպերացիան դեռ շարունակվում... Որ երկրներ կարող եք այցելել հայկական անձնագրով վիզայով եւ առանց վիզա. ՑԱՆԿ Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ «Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ Սալիվան Վերջում կարող է պարզվել, որ Բլինքենը չկա. Մանգասարյան «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը» Օրվա խորհուրդ․ հունվարի 15

Հայաստանը վերածվել է մեկ կուսակցության կրկեսի արենայի․ Փաստաբան

Իրավական

ՔՊ-ից ասում են, որ Հովիկ Աղազարյանը պետական գաղտնիքի արտահոսք է կազմակերպել, դրա համար էլ հեռացրել են կուսակցությունից, Աղազարյանի հեռախոսի նյութերն են հայտնվել Նիկոլ Փաշինյանի ձեռքի տակ, Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել է, որ էլի կասկածյալներ կան արտահոսք կազմակերպելու համար, ու հետաքննություն կարվի։ Տեղի ունեցողի վերաբերյալ իրավական գնահատական տվել իրավապաշտպան Նորայր Նորիկյանը, նախ նկատելով․

- Հայաստանը վերածվել է մեկ կուսակցության կրկեսի արենայի․ իրենք հարվածում են, իրենք պաշտպանվում են, իրենք խփում են, բոլոր խնդիրները լուծեցին, հիմա հասել են սեփական թիմակիցներին խժռելու գործընթացին։ Մուրն իրենց գլուխը, երկիրն է ափսոս, պետական ինստիտուտների տոտալ ոչնչացման ականատես ենք, օրենսդրության վրա թքած ունենալու գործընթացի ականատես ենք։ 

ՀՀ քրեական օրենսգրքով արգելված է, նաև ենթադրում է պատասխանատվություն ՀՀ օրենքով սահմանված պետական գաղտնի տեղեկությունները ապօրինի հրապարակելու ու հասանելի դարձնելու համար։ Այսինքն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները դարձնել քննարկման առարկա ինչ-որ առանձին կուսակցության վարչությունում, թեկուզև այն իշխող թիմն է, չգիտեմ, չլսված բան է։ 

Նախ պետք է հասկանալ, թե ի՛նչ պետական գաղտնի տեղեկությունների մասին է խոսքը, ենթադրենք՝ դրանք հասել են Հովիկ Աղազարյանին, ի՞նչ կարգով, ո՞ւմ միջոցով, ինչո՞ւ, ի՞նչ խնդիր է լուծվել այդ պետական գաղտնի տեղեկությունները կուսակիցներին հասանելի դարձնելով, ու, ի վերջո, եթե դրա մեջ կան պետական դավաճանության կամ լրտեսության հատկանիշներ, ինչու մինչև հիմա քրեական վարույթ չի նախաձեռնվել, ու ՀՀ իրավասու մարմինները չեն ձեռնարկել համապատասխան հրատապ քայլեր՝ մեղավոր անձանց շրջանակը պարզելու և նրանց քրեական պատասխանատվության խնդիրը լուծելու համար։ 

Ինձ համար ողբալին այն է, որ պետական ինստիտուտների, ՀՀ օրենսդրության տոտալ վարկաբեկման հետ գործ ունենք, ու չկա որևէ հակակշռող, ազդեցիկ մի խումբ, որն այս ամենի դեմն առնի։ Հասարակությունը, կոպիտ ասած, թքած ունի բոլորի վրա, ու մենք հայտնվել ենք իսկապես ցայտնոտային իրավիճակում։ 

ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածով ամրագրված է անձնական տվյալների պաշտպանության համակարգը՝ մասնավոր կյանքի վերաբերյալ, բայց ինչ էլ լինի, չի կարելի քիթը մտցնել մարդու անձնական կյանք, չի կարելի ու վերջ, որովհետև եթե դու այսօր հանդգնել ես քիթդ խոթել ուրիշի անձնական կյանք, դու նախադեպ ես ստեղծում մեկ ուրիշի համար, որ վաղն ինքը քիթը խոթի քո անձնական կյանք։ Այսպես մենք մեր ընտանիքները, հասարակությունը կկործանենք, չի կարելի մարդու անձնական տարածք մտնել ու վերջ։ 

Ինչ վերաբերում է հեռախոսի նյութերը Նիկոլ Փաշինյանին հայտնի դարձնելուն․ եթե այդ տեղեկություններում առկա են եղել պետական դավաճանության հատկանիշներ կամ ՀՀ քրեական օրենսգրքով արգելված այլ հանցակազմի հատկանիշներ, ապա այդ գրությունները ոչ թե պետք է տպեիք ու դնեիք Նիկոլ Փաշինյանի սեղանին, այլ պետք է դնեիք գլխավոր դատախազի սեղանին, վերջինս էլ պետք է անհապաղ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացներ։ Այսինքն՝ այս կարգի պղծել պետական ինստիտուտները, չէի պատկերացնում, անկեղծ եմ ասում, ապշած եմ։

Ինչ վերաբերում է պետական գաղտնիք հրապարակելուն․ ապա փաստաբանի գնահատմամբ․

- Այո՛, պետական գաղտնիք հրապարակելը քրեորեն պատժելի արարք է, ժողովուրդ, բացեք «Պետական գաղտնիքի մասին» օրենքը ու կարդացեք, ոչ մի տեղ գրված չէ, նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանն է այդ տեղեկությունները հայտնել, որ ինքը կարող է գալ ու իր կուսակցության վարչության նիստում, նույնիսկ գաղտնիություն կրող իրավասություն ունեցող անձանց պատմել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, դա հո հեքիաթ չի, որ եկել նստել է ու իր կուսակիցներին պատմել է։ Այ քեզ աբսուրդ։ 

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի՝ ձեր կողմից հիշատակած հայտարարությանը, եղբա՛յր, աբսուրդ է, ինչպես կարող է պատահել, որ ինչ-որ կուսակցական հասանելիություն ունենա պետական գաղտնի տեղեկություններին, որ մի հատ էլ սլիվներ անի։ 

Այստեղ մեկ հարց էլ է առաջանում՝ այդ տեղեկությունները ո՞ր աստիճանի գաղտնիությանն են պատկանում, դրանցով ի՞նչ վնաս են հասցվել։ Սա արդեն խենթանոց էլ չէ, չգիտեմ թե ինչ է։ Ես ձեզ իրավական անխոցելի կարծիք եմ ասում, այն, ինչ իրենք խոսում են, խոսում են Քրեական օրենսգրքով արգելված բաների մասին, իրենց ցանկացած վարքագիծ քրեորեն պատժելի է, ուրիշ տարբերակ չկա

 
 





Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆՈվքեր և ինչպես 2025 թ-ին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիրՌուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. ՕվերչուկԻնչու՞ է "մերժիր Սերժին" օպերացիան դեռ շարունակվում...Որ երկրներ կարող եք այցելել հայկական անձնագրով վիզայով եւ առանց վիզա. ՑԱՆԿՌուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ«Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ ՍալիվանՎերջում կարող է պարզվել, որ Բլինքենը չկա. Մանգասարյան«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը»Օրվա խորհուրդ․ հունվարի 15Տարադրամի փոխարժեքները հունվարի 15-ինԿարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս. Արթուր ՎանեցյանԱրևմուտքը շուտով Հայաստանին ստիպելու է միանալ նաև հակառուսական սանկցիաներին. Վահան Բաբայան«Մենք միջուկային զենք ստեղծելու նպատակ չունենք»․ ՓեզեշքիանԲաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրաԱստղագուշակ՝ հունվարի 15-ի համարԻնչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները 2025 թվականի հունվարի 15-ին մագնիսական փոթորիկ. կանխատեսվում է արդյոք հզոր երկրափոթորիկՋուր չի լինիՈւկրաինային ուղղված հրթիռային հարձակումը հիմնականում ուղղված է երկրի արեւմտյան հատվածինԱռաջնագծի ողջ երկայնքով հիմա «հետույքային վիճակ». ուկրաինական նացիստական ​​բրիգադի բրիգադի հրամանատար (Տեսանյութ)«Հրապարակ». Մարզպետն ազատել է օգնականին, որ «փրկվի»«Իրավունք». Արևմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվել«Ժողովուրդ». Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցելՎաղ առավոտից զանգվածային հրթիռային հարձակում է Ուկրաինայի ողջ տարածքումԴուք հավիտյան հայտնի կդառնաք որպես Արյունոտ Բլինկեն (Տեսանյութ)«Հրապարակ». Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը«Իրավունք». Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներԳնչուական աստղագուշակ, որ որոշում է մարդու ճակատագիրը«Ժողովուրդ». Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա«Հրապարակ». Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը«Իրավունք». Փաշինյանը հասկացրել է թիմակիցներին, որ Նարեկի թեման չդնեն-չվերցնեն«Ժողովուրդ». Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկանThe American Conservative. ԱՄՆ-ն ձախողեց Ուկրաինայում խաղաղությունըԵմենը հիպերձայնային հրթիռով հարձակվել է Իսրայելի պաշտպանության նախարարության վրաՈւկրաինան և Մոլդովան կարող են անհետանալ. ՊատրուշևՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՄԱՍՏԸ` ՊՈՏՍԴԱՄ-2 ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՆ ԷՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼ-ՉՍԿՍԵԼԸ` ԱԼԻԵՎՆ ՈՒ ՆԻԿՈԼԸ ՉԷ, ՈՐ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՆԱրթուր Սերոբյանը կարիերան կշարունակի եվրոպական ակումբում Տիգրան Ավանեսյանը նոր ակումբ ունիԵրևանում բերման է ենթարկվել «Կիևյանցի կրիստալ Յուրա» մականունով հայտնի Յուրի Մ․-նԱյո՛, ես ինքս գնացել եւ կանգնել եմ Հովիկ Աղազարյանի կողքին. Հակոբ ԱսլանյանԵկել էր դատարան՝ երաշխավորելու, որ պատերազմի մասնակիցը տեսակցեր երեխային, իր երեխաները մնացին առանց հոր...Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ. ԱԳՆ խոսնակՈւկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ ՊատրուշևՏեր-Պետրոսյանն իրեն ամբողջովին դուրս է դրել քաղաքական գործընթացներից2018-ին Նիկոլի համար դոշ տվողների դիմակահանդեսՈւկրաինան հնարավոր է դադարի գոյություն ունենալ 2025 թվականին. Պատրուշև
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top