Սիրիական Հոմսի համար ճակատամարտը կդառնա վճռական (Տեսանյութ)
ՄիջազգայինՀամայի անկումից հետո ահաբեկիչների քնած բջիջները հարձակումներ են սկսել սիրիական հերթական խոշոր քաղաքում` Հոմսում՝ սպասելով առաջացող ջիհադիստների ժամանմանը:
Միաժամանակ, այս գիշեր սիրիական բանակի մեծ շարասյուները մտել են Հոմս՝ ռուսական օդատիեզերական ուժերի ուղղաթիռների ուղեկցությամբ:
Սպասվում է, որ Հոմսի համար ճակատամարտը կդառնա վճռական: Կկարողանա՞ սիրիական բանակը քաղաքը պահել, իրավիճակը կարգավորելու շանսեր կստանա: Չի՞ կարողանա, հաջորդ հարվածը կլինի Դամասկոսի ուղղությամբ: