«Ժողովուրդ». «Պադավատապետությունը» ամրանում է․ ինչպես Փաշինյանը կասեր՝ «ճռիկ-վռիկներ» է անում ՀՊՏՀ ռեկտորը
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում «պադավատապետությունը», ի դեմս Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի, ապացուցված է։
Նոյեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել էր տեսանյութ եւ գրել էր. «Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը. ավելի մանրամասն՝ այսօրվա հարցազրույցում»։
Ավելի ուշ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը, ինչպես սիրում էր հեղափոխության ժամանակ ասել, նշեց, որ ծառայողական մեքենաները կրճատելու են եւ վերջ դնեն «պադավատապետությանը», եւ սա արվում է բյուջեի գումարներն անիմաստ չմսխելու համար։
Բանն այն է, որ Shamshyan.com-ը գրել էր, թե դեկտեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes եւ Honda մակնիշի ավտոմեքենաները։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Honda մակնիշի էլեկտրոմոբիլը կցված է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը (ՊՈԱԿ), իսկ ղեկին եղել է Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը։ Հարկ է նշել, որ մեքենան գրանցված է եղել Գրիգորյանի վարորդի անունով։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում