Տարադրամի փոխարժեքները հունվարի 15-ին Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս. Արթուր Վանեցյան Արևմուտքը շուտով Հայաստանին ստիպելու է միանալ նաև հակառուսական սանկցիաներին. Վահան Բաբայան «Մենք միջուկային զենք ստեղծելու նպատակ չունենք»․ Փեզեշքիան Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Աստղագուշակ՝ հունվարի 15-ի համար Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները 2025 թվականի հունվարի 15-ին մագնիսական փոթորիկ. կանխատեսվում է արդյոք հզոր երկրափոթորիկ

Մենք չենք մուրում, այլ մեր աշխատանքի հասանելիք գումարն ենք պահանջում. Օպերային թատրոնում արշալույսները խաղաղ չեն

Մշակութային

Ամենուր բարձր գոռալով` ներկայացնում ենք հայ մշակույթը, թե բա՝ մենք այն հնագույն ազգերից ենք, ովքեր դարեր ի վեր մշակույթ են պահել, կերտել եւ փոխանցել սերունդներին: Սակայն, այսօր երբ նայում ենք իրականությանը, թե ինչ է կատարվում մշակույթում, սարսափ ենք ապրում, լինի կինո, երգ, նկարչություն, թե՝ պար:

Եվ ահա, այժմ էլ բողոքում են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները: Բանն այն է, որ նրանք չեն ստացել հոկտեմբեր ամսվա ելույթավճարները, իսկ արդեն դեկտեմբեր ամիսն է, այսինքն՝ նախորդ պարտքին գումարվել է նոյեմբեր եւ դեկտեմբեր ամսվա ելույթավճարները: Մեզ դիմած արտիստը, ով խնդրեց պահել գաղտնիությունը, հայտնեց, որ նման բան առաջին անգամ է լինում, եւ իրենք ապշած են եղածից:

«Մենք ստանում ենք գումար, ամիսը 2 անգամ: Առաջին 15 օրյակում պետական աշխատավարձ, իսկ երկրորդում` նախորդ ամսվա ելույթավճարները: Նոյեմբերին ստացել ենք աշխատավարձը, իսկ ելույթավճարները մինչեւ հիմա չկան: Դիմել ենք Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: Նախարարությունից մեզ պատասխանեցին, որ ելույթավճարները պետական վճարների հետ կապ չունեն, եւ դրա պատասխանատվությունն իրենց վրա չէ»,-ասաց մեր զրուցակիցը:

Ելույթավճար ստանում են գեղարվեստական, այսինքն՝ արտիստական կազմը, որի մեջ մտնում են բալետային թատերախումբը, երգչախումբը, օպերային մենակատարները, մնջախաղի բաժինը, նվագախումբը եւ գեղարվեստաբեմադրական կազմը սպասարկող անձնակազմը:

Նշենք, որ դեռեւս 2021 թվականին ժամանակավոր պաշտոն զբաղեցրած, այնուհետ ընտրված տնօրենի՝ Կարեն Դուրգարյանի օրոք որոշվել էր, որ Օպերայի եւ բալետի ակադեմիայի արտիստներն ու աշխատակազմը կստանան նաեւ ելույթավճար, սակայն այժմ արտիստների բնական պահանջին պատասխանում են, որ բյուջե չկա:

Անշուշտ, «Իրավունք»-ը հետաքրքրվեց, թե որքա՞ն տոմս է վաճառվում, որքա՞ն ներկայացում է բեմադրվում, եւ ի՞նչ արժե տոմսը: Տոմսի արժեքը սկսում է 5000-ից մինչեւ 25.000 դրամ եւ, ըստ մեր զրուցակցի, նրանք բավականին խիտ ռեժիմով ներկայացումներ են ունենում՝ ամիսը 20-ից 25 ներկայացում:

«Գրեթե  բոլորս՝ արտիստները, ունեն բանկային պարտքեր, վարկեր, եւ հիմա, երբ չեն վճարում մեր հասանելիք գումարը, որը մենք չենք մուրում, այլ մեր աշխատանքի դիմաց ենք պահանջում, ապա ի՞նչ պիտի պատասխան տանք բանկին, որպեսզի սեւ ցուցակում չհայտնվենք: Կա՛մ  ուսանող ունենք, տան վարձ ենք վճարում, կա՛մ հիվանդ խնամում: Եվ վերջապես, ի՞նչ կապ ունի ինչ ենք անելու մեր արդար քրտինքով վաստակած գումարը: Թող վճարեն, մենք կորոշենք ինչպես ծախսենք», - ընդգծեց արտիստը:

Ի դեպ, արտիստները դեռեւս չեն ստացել նոյեմբեր ամսվա պետական աշխատավարձերը եւս: Ըստ ԿԳՄՍ նախարարության հաշվապահի, աշխատավարձերը կփոխանցվեն մինչ դեկտեմբերի 15-ը:

«Այն վիճակում է հայտնվել ողջ անձնակազմը, բոլորը սկսել են պարտքով գումար գտնել՝ մինչ կստանան ելույթավճարներն ու աշխատավարձերը: Այնպիսի մի լաբիրինթ սարքեցին, որ մարդ չի հասկանում, թե որ գումարը ո՞ր ելույթից ու ո՞ր ամսվա համար պիտի ստանա»,- իր խոսքն ավարտեց ահազանգող արտիստը:

Մինչ նյութը կլիներ պատրաստ, մեր տեղեկությամբ՝ արդեն իսկ սկսել են որոշակիորեն բաժաննել հոկտեմբեր ասմվա ելույթավճարները, սակայն առջեւում դեռ կան նոյեմբերի ելույթավճարները, ինչպես նաեւ երկու ամսվա աշխատավարձը՝ նոյեմբեր եւ դեկտեմբեր: Իսկ դեկտեմբերի ելույթավճարը կփոխանցվի հունվար ամսվա մինչեւ 15-ը:

Հավելենք, որ խոսակցություն է պտտվում, որ հավելավճարները եւս կարող են հարկվել: Սակայն այս մասին «Իրավունք»-ը կանդրադառնա առավել մանրամասն՝ հստակ տեղեկատվություն ունենալուց հետո: Այնուհանդերձ, արտիստներին այս հարցը եւս շատ հուզում է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Տարադրամի փոխարժեքները հունվարի 15-ինԿարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս. Արթուր ՎանեցյանԱրևմուտքը շուտով Հայաստանին ստիպելու է միանալ նաև հակառուսական սանկցիաներին. Վահան Բաբայան«Մենք միջուկային զենք ստեղծելու նպատակ չունենք»․ ՓեզեշքիանԲաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրաԱստղագուշակ՝ հունվարի 15-ի համարԻնչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները 2025 թվականի հունվարի 15-ին մագնիսական փոթորիկ. կանխատեսվում է արդյոք հզոր երկրափոթորիկՋուր չի լինիՈւկրաինային ուղղված հրթիռային հարձակումը հիմնականում ուղղված է երկրի արեւմտյան հատվածինԱռաջնագծի ողջ երկայնքով հիմա «հետույքային վիճակ». ուկրաինական նացիստական ​​բրիգադի բրիգադի հրամանատար (Տեսանյութ)«Հրապարակ». Մարզպետն ազատել է օգնականին, որ «փրկվի»«Իրավունք». Արևմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվել«Ժողովուրդ». Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցելՎաղ առավոտից զանգվածային հրթիռային հարձակում է Ուկրաինայի ողջ տարածքումԴուք հավիտյան հայտնի կդառնաք որպես Արյունոտ Բլինկեն (Տեսանյութ)«Հրապարակ». Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը«Իրավունք». Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներԳնչուական աստղագուշակ, որ որոշում է մարդու ճակատագիրը«Ժողովուրդ». Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա«Հրապարակ». Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը«Իրավունք». Փաշինյանը հասկացրել է թիմակիցներին, որ Նարեկի թեման չդնեն-չվերցնեն«Ժողովուրդ». Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկանThe American Conservative. ԱՄՆ-ն ձախողեց Ուկրաինայում խաղաղությունըԵմենը հիպերձայնային հրթիռով հարձակվել է Իսրայելի պաշտպանության նախարարության վրաՈւկրաինան և Մոլդովան կարող են անհետանալ. ՊատրուշևՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՄԱՍՏԸ` ՊՈՏՍԴԱՄ-2 ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՆ ԷՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼ-ՉՍԿՍԵԼԸ` ԱԼԻԵՎՆ ՈՒ ՆԻԿՈԼԸ ՉԷ, ՈՐ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՆԱրթուր Սերոբյանը կարիերան կշարունակի եվրոպական ակումբում Տիգրան Ավանեսյանը նոր ակումբ ունիԵրևանում բերման է ենթարկվել «Կիևյանցի կրիստալ Յուրա» մականունով հայտնի Յուրի Մ․-նԱյո՛, ես ինքս գնացել եւ կանգնել եմ Հովիկ Աղազարյանի կողքին. Հակոբ ԱսլանյանԵկել էր դատարան՝ երաշխավորելու, որ պատերազմի մասնակիցը տեսակցեր երեխային, իր երեխաները մնացին առանց հոր...Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ. ԱԳՆ խոսնակՈւկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ ՊատրուշևՏեր-Պետրոսյանն իրեն ամբողջովին դուրս է դրել քաղաքական գործընթացներից2018-ին Նիկոլի համար դոշ տվողների դիմակահանդեսՈւկրաինան հնարավոր է դադարի գոյություն ունենալ 2025 թվականին. ՊատրուշևԿարո՞ղ է «հին»-ը խառնել են «նախկին»-ի հետ. ԶԱՐՄԱՆՔAZAL-ի սև արկղերը շատ հետաքրքիր տեղեկություններ են տվել․ Լավրով«Բարի և անփորձանք ծառայություն». Տավուշում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչըՔՊ-ԱԿԱՆ ԱՎԱԳԱՆԻՆ ԿՐԱԿԵԼ Է ՇԱՆ ՎՐԱ Ան­նա­յի տա­րե­վեր­ջի խա­շը դար­ձավ Նի­կո­լի սո­խով ձվա­ծեղ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրևանն ու Բաքուն երկու հարց ունեն լուծելու... ԵՄ-ից գալիս, ասում են՝ կլուծենք, ի՞նչ ասեմ. ԼավրովՀանրային քննարկման է ներկայացվել արցախցիների բնակապահովման աջակցության ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծըՈվքեր են 2024 թվականի լավագույններըՄիշտ չէ, որ համամիտ եմ ամուսնուս ասածների կամ արածների հետ. Մելանյա ԹրամփԼավրովը մեկնաբանել է Թրամփի՝ Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու ծրագրերը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top