Հարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆ Ովքեր և ինչպես 2025 թ-ին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ Ինչու՞ է "մերժիր Սերժին" օպերացիան դեռ շարունակվում... Որ երկրներ կարող եք այցելել հայկական անձնագրով վիզայով եւ առանց վիզա. ՑԱՆԿ Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ «Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ Սալիվան Վերջում կարող է պարզվել, որ Բլինքենը չկա. Մանգասարյան «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը»

«Տարվա երգ 2024» մրցանակաբաշխությունը տեւել է չորս ժամից ավել, որը հոգնեցրել է հանդիսատեսին

Մշակութային

Օ՜ ԲԱՐՔԵՐ, Օ՜ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ…

Oրերս Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Տարվա երգ 2024» մրցանակաբաշխությունը: Տարվա հիթերն ընտրվել են Յութուբում բազմաթիվ կամ գոնե մի քանի միլիոն դիտումների արդյունքում, ինչպես նաեւ սահմանվել են հատուկ մրցանակներ ու հրավիրվել հատուկ հյուրեր: Այս ամենը բնական կլիներ, եթե չլիներ մի քանի կարեւոր հանգամանք:

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆՆ ԱՄԵՆԱՇԱՏԸ ԲԵՄՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ ՄԱՔՐՈՒՀԻՆԵՐԸ

Ինչպես արդեն նշեցինք, տարվա հիթերն ընտրվել են յութուբյան դիտելիության շնորհիվ: Հիմա մնում է հասկանալ՝ յութուբյան դիտելիությունը որքանո՞վ է դարձել չափորոշիչ, երբ ցանկացած մարդ, ով լավ գլուխ է հանում համացանցից, կարող է կեղծ թվեր ներբեռնել եւ ավելացնել յութուբյան դիտելիությունը:

Էլ չասենք, որ երբ այժմյան իրականության մեջ, ով կիսամերկ հայտնվում է նույն «Յութուբ»-ում եւ երգում թեկուզ միայն «լայ-լալայ», ունենում է բազմահազարանոց դիտելիություն: Չէ որ ցածրորակ արվեստը նաեւ դյուրամարս է՝ իր կյանքում որեւէ մշակութային արվեստի հետ չառնչված այն զանգվածի համար, ում համար մեծ էկրանն իր համակարգչի մոնիտորն է, իսկ մեծագույն սխրանքը` վատ «քոմենթ» գրելը: Արդյո՞ք չափանիշը պիտի որոշվեր նման կերպ. թողնում ենք ընթերցողի դատին:

Ինչեւէ, անդրադառնանք նաեւ «Տարվա երգ 2024» մրցանակաբաշխությանը ներկա գտնվողներին: Հանդիսատեսը ստիպված է եղել չորս ժամից ավել նստել, ինչը անհնարին է անգամ ամենահզոր համերգի դեպքում, ու ունկնդրել, թե ինչպես է կատարվում մրցանակաբաշխության նկարահանումը:

Պետք է նշել, որ նման մասշտաբի մրցանակաբաշխությունները նկարահանում են կա՛մ նախապես՝ առանց հանդիսատեսի, ու հետո մոնտաժի օգնությամբ միացվում է հիմնական կայացած համերգին, կա՛մ դա անում են այնքան աննկատ, որ հանդիսատեսը, որը վճարել է 8000-55.000 դրամ եւ տոմս գնել, ստիպված չլինի սպասել ու հանդուրժել երկարատեւ տեխնիկական հարցերի լուծմանը: Արդյունքում, ամենից շատ բեմ բարձրացան մաքրուհիները՝ մի քանի ելույթը մեկ բեմը փայլեցնելու համար:

«ՅԱ՜, ՆԱԶԵՆԻ, ԱՀԱԳԻՆ ՍԻՐՈՒՆ ԵՍ ՄՈՏԻԿԻՑ»

Այդ ընթացքում հանդիսատեսը ստիպված էր հետեւել մաքրուհիների աշխատանքին, քանի որ նախապես խնդրել են՝ մնալ տեղերում, որպեսզի զուգահեռ կատարվեր նկարահանում՝ հետագայում հեռուստատեսությամբ ցուցադրելու համար:

Բեմի նման տեխնիկական բացը լրացրել են հաղորդավարները՝ Նազենի Հովհաննիսյանը եւ Տարոն Իսպիրյանը, նույն ինքը՝ Պոնչը: Նազենի Հովհաննիսյանի պրոֆեսիոնալիզմը անկասկած չի քննարկվում, բայց Պոնչինը... Նրա հումորները շատերին դուր չի եկել: Թեպետ ընդհանրապես ո՞ւմ է դուր գալիս մերօրյա կիսագրագետ հումորը՝ ծռմռված բերաններով, կիսագողական, կիսահայհոյանքով: «Տարվա երգ 2024» մրցանակաբաշխության հանդիսատեսի եւ արդեն ավելի ուշ հեռուստադիտողի բախտը բերել է այնքանով, որ Պոնչը նման հումոր չի արել գոնե բեմից, սակայն այնքան թույլ ու անորակ են եղել նրա կողմից հնչեցրած հումորները, որ չանդրադառալ չկարողացանք:

«Յա՜, Նազենի, ահագին սիրուն ես մոտիկից», «ժողովուրդ ջան, հիմա ռեկլամնի պաուզա ա, հավաքարարները պտի մաքրեն բեմը, որ նկարահանման համար սիրուն կադրեր ստանանք» եւ նմանատիպ «տափակ» հումորներ:

Ակամայից նախանձով նայում ենք, թե ինչպես են աշխարհում կազմակերպում նման մրցանակաբաշխություններ եւ ինչպես են այն «գռդոնում» մեր երկրում, որի համար հայ հանդիսատեսը վճարում է, կրկնում ենք՝ 8000-ից մինչեւ 55.000 դրամ գումար: Արտերկրում, թերեւս նույն գումարով կարելի է դիտել որակյալ համերգ, բարձրորակ հումոր ու վայելել ոչ թե յութուբյան դեմքերի, այլ պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից ընտրված ելույթներ:

ՈՎՔԵՐ ԵՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

Իսկ թե ովքեր են հայտնվել նույն բեմում ու արժանացել նույն մրցանակի, ոչ պակաս ուշագրավ է: Իրենց տեղն ու դիրքը երգարվեստում վաղուց վաստակած անձինք հավասարեցվել են անհասկանալի դեմքերի հետ, որոնց բեմական անուններն արդեն բավական է որոշակի պատկերացում կազմելու համար:

Այսպիսով՝ «Տարվա երգ» մրցանակի են արժանացել՝ Վարդան Բադալյանը, Նանուլը, Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը, Սոնա Ռուբենյանը, Արաբո Իսպիրյանն ու «Արցախի ձայները», Դավիդը, Նունե Եսայանը, Արտեմ Վալտերը, Արսեն Շախունցը, Էռնեստ Օգաննեսյանը, Սոֆի Մխեյանը, Գրիգորի Եսայանը, Հայկ Ապրիկոտան, Առնի Ռոքը, Սոնե Սիլվերը Արկադի Դումիկյանը, Միխաիլ Գալուստյանը, Լեահը, Գրիշա Ասատրյանը, Սիլվա Հակոբյանը, Սարգիս Ավետիսյանն ու Սարգիս Եղիազարյանը, Դլիթը, Արամ MP3-ին, Արամեն, Իվետա Մուկուչյանը, Ալեքսանդրոս Տսոպոզիդիսը, Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը, Տաթեւ Ասատրյանը, Սարո Թովմասյանը, Արտո Թունջբոյաջյանն ու Ձայնի պահպանման վոկալ երգչախմբային դպրոցը ( 40 հոգանոց երգչախումբ):

Համաձայնեք, որ այսպիսի ոչ թե աստղաբույլ, այլ աստղափունջ  կարելի է հանդիպել միայն երկար տարիներ խոպանում փող հետ գցած, հետո հարստացած հորեղբոր՝ թագավոր տղու հարսանիքին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Հարավային Կորեայի նախագահը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆՈվքեր և ինչպես 2025 թ-ին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիրՌուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. ՕվերչուկԻնչու՞ է "մերժիր Սերժին" օպերացիան դեռ շարունակվում...Որ երկրներ կարող եք այցելել հայկական անձնագրով վիզայով եւ առանց վիզա. ՑԱՆԿՌուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ«Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ ՍալիվանՎերջում կարող է պարզվել, որ Բլինքենը չկա. Մանգասարյան«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը»Օրվա խորհուրդ․ հունվարի 15Տարադրամի փոխարժեքները հունվարի 15-ինԿարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս. Արթուր ՎանեցյանԱրևմուտքը շուտով Հայաստանին ստիպելու է միանալ նաև հակառուսական սանկցիաներին. Վահան Բաբայան«Մենք միջուկային զենք ստեղծելու նպատակ չունենք»․ ՓեզեշքիանԲաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրաԱստղագուշակ՝ հունվարի 15-ի համարԻնչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները 2025 թվականի հունվարի 15-ին մագնիսական փոթորիկ. կանխատեսվում է արդյոք հզոր երկրափոթորիկՋուր չի լինիՈւկրաինային ուղղված հրթիռային հարձակումը հիմնականում ուղղված է երկրի արեւմտյան հատվածինԱռաջնագծի ողջ երկայնքով հիմա «հետույքային վիճակ». ուկրաինական նացիստական ​​բրիգադի բրիգադի հրամանատար (Տեսանյութ)«Հրապարակ». Մարզպետն ազատել է օգնականին, որ «փրկվի»«Իրավունք». Արևմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվել«Ժողովուրդ». Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցելՎաղ առավոտից զանգվածային հրթիռային հարձակում է Ուկրաինայի ողջ տարածքումԴուք հավիտյան հայտնի կդառնաք որպես Արյունոտ Բլինկեն (Տեսանյութ)«Հրապարակ». Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը«Իրավունք». Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներԳնչուական աստղագուշակ, որ որոշում է մարդու ճակատագիրը«Ժողովուրդ». Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա«Հրապարակ». Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը«Իրավունք». Փաշինյանը հասկացրել է թիմակիցներին, որ Նարեկի թեման չդնեն-չվերցնեն«Ժողովուրդ». Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկանThe American Conservative. ԱՄՆ-ն ձախողեց Ուկրաինայում խաղաղությունըԵմենը հիպերձայնային հրթիռով հարձակվել է Իսրայելի պաշտպանության նախարարության վրաՈւկրաինան և Մոլդովան կարող են անհետանալ. ՊատրուշևՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՄԱՍՏԸ` ՊՈՏՍԴԱՄ-2 ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՆ ԷՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼ-ՉՍԿՍԵԼԸ` ԱԼԻԵՎՆ ՈՒ ՆԻԿՈԼԸ ՉԷ, ՈՐ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՆԱրթուր Սերոբյանը կարիերան կշարունակի եվրոպական ակումբում Տիգրան Ավանեսյանը նոր ակումբ ունիԵրևանում բերման է ենթարկվել «Կիևյանցի կրիստալ Յուրա» մականունով հայտնի Յուրի Մ․-նԱյո՛, ես ինքս գնացել եւ կանգնել եմ Հովիկ Աղազարյանի կողքին. Հակոբ ԱսլանյանԵկել էր դատարան՝ երաշխավորելու, որ պատերազմի մասնակիցը տեսակցեր երեխային, իր երեխաները մնացին առանց հոր...Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ. ԱԳՆ խոսնակՈւկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ ՊատրուշևՏեր-Պետրոսյանն իրեն ամբողջովին դուրս է դրել քաղաքական գործընթացներից2018-ին Նիկոլի համար դոշ տվողների դիմակահանդես
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top