Բայրամովը մեղադրանք է հնչեցրել ԵԱՀԿ-ին, կոչ արել չխանգարել «Երևանի հետ հարաբերություններ կառուցել»
ՄիջազգայինԱդրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում իր ելույթում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները տարածաշրջանում զգալի առաջընթացի են հասել, չնայած այն բանին, որ ԵԱՀԿ կազմակերպությունը, նրա խոսքով, «դարձել է վնասակար հավակնությունների պատանդը», հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նա կարծիք է հայտնել, թե Մինսկի գործընթացի հետ կապված ԵԱՀԿ կառույցները հնացել են և դրանց առկայությունը, իբր, խախտում է կազմակերպության կանոնները (ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ստեղծվել է 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար-խմբ.):