Իրանն ու Ռուսաստանն Արևմուտքի կարիքը չունեն. Փեզեշքիան ՇՏԱՊ. Վիտալի Բալասանյանը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել. Լուսանկար Թատերագիր, սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Սանկտ Պետերբուրգում տեղեկություն են գտել Պուտինի եղբոր մասին Բիլ Գեյթսն ու Դոնալդ Թրամփը ընթրիք են ունեցել Սամվել Բալասանյանի որդու խափանման միջոցը փոխել են․80 միլիոն դրամ գրավի կիրառմամբ՝ նորից տնային կալանք Մինչ ՀՀ-ում մոռանում են Արցախի հակամարտության մասին, Բաքվում «Երևանի պատմությունն» են հորինում ԵԱՏՄ-ում հայտարարել են՝ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը մոտ ապագայում ուժի մեջ կմտնի Գերմանիայի արտգործնախարարը հրաժարվել է լուսանկարվել Շոլցի հետ «Ռայիսիի ուղղաթիռը դիվերսիայի չի ենթարկվել». Իրանի ԶՈւ-ն հայտարարություն է տարածել

Հալեպահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին

Հասարակություն

Հալեպում դեռևս մնում է 10-12 հազար հայ, որոնց տարհանումը հնարավոր կլինի կազմակերպել պատեհ հնարավորության առաջացման դեպքում։ Սիրիահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի «Մեդիա կենտրոն»-ում կայացած՝ «Իրավիճակը Հալեպում. հայ համայնքի ճակատագիրը. անվտանգության մտահոգություններ և մարդասիրական կարիքներ» թեմայով քննարկման ընթացքում նման տեղեկություններ հրապարակեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Ամփոփելով նոյեմբերի 30-ին Սիրիայի հակակառավարական ուժերի վերահսկողության ներքո անցնելուց հետո Հալեպում ներկայում տիրող իրավիճակը՝ բանախոսը հայտնեց, որ սրացմանը հաջորդած 1-2 օրերին որոշ հայ ընտանիքներ կարողացել են երկրորդական ճանապարհներով դուրս գալ քաղաքից։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կապ է պահպանում այդ ընտանիքների հետ, որոնց մի մասը հաստատվել է մայրաքաղաք Դամասկոսում, մյուսները՝ Լաթաքիայում և Քեսաբում։ 

«Մեր տվյալներով՝ այս պահին Հալեպում կան շուրջ 10-12 հազար հայեր, որոնք հիմնականում տեղաբաշխված են երեք շրջաններում՝ Նոր Գյուղ, Ազիզիե և Սուլեյմանիե։ Հայեր կան նաև այլ թաղամասերում»,- նշեց Ալեքսանյանը։ 

Նրա հաղորդմամբ՝ որոշակի ընդմիջումից հետո դեկտեմբերի 3-ին Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների առաջին խոշոր հանրային հանդիպումը։ Բերիո թեմը՝ Կիլիկիո հայոց կաթողիկոսության ֆինանսական միջնորդությամբ միջոցներ է հատկացնում քաղաքի կարիքավոր ընտանիքներին։ Մյուս հաստատությունները նույնպես աստիճանաբար ծավալում են բարեգործական աշխատանքներ։ Հալեպում հացի և ջրի պաշարների սղությամբ պայմանավորված՝ գրանցվել է գների որոշակի թանկացում։

Հովհաննես Ալեքսանյանը նշեց նաև, որ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչությունը կապ է պահպանում տեղի համայնքային հաստատությունների և Սիրիայում ՀՀ դեսպանատան հետ։ Վերջինս և ՀՀ ԱԳՆ-ն թեժ գիծ են գործարկել հայրենակիցների համար։ Բոլոր կառույցները հետևում են իրադարձությունների զարգացմանը՝ պատրաստ լինելով ցանկացած պահի օգնության հասնել հալեպահայերին։

«Այս պահին հնարավոր չէ տարհանում կազմակերպել և օժանդակություն հասցնել։ Եթե հնարավորություն լինի և պայմանները ներեն, կարելի է դա դիտարկել, բայց այս պահին այդպիսի հնարավորություն չկա։ Հալեպի օդանավակայանը և արդյունաբերական գոտին հիմա վերահսկում են իսլամիստական խմբավորումները։ Մեծ թվով մարդկանց անվտանգ տարհանելու երաշխիք չկա»,- հայտնեց Հովհաննես Ալեքսանյանը։ 

Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 14-ին նախատեսված է Դամասկոս-Երևան չվերթ և վտանգից մազապուրծ եղած սիրիահայերի առաջին խումբը կհասնի Հայաստան։ 

«Պատրաստ ենք ցանկացած ժամի ընդունել մեր հայրենակիցներին և զբաղվել նրանց խնդիրներով։ Նախորդ տարիներից պահպանել ենք սիրիահայերի առողջապահական անվճար պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում պատրաստ ենք դիտարկել մեր հայրենակիցների կարիքները։ Նաև կոչ ենք անում մեր գործընկեր կազմակերպություններին իրականացնել համատեղ ծրագրեր»,- ընդգծեց վարչության պետը։

Սիրիայի մեծությամբ երկրորդ և ամենահայաշատ քաղաքը իսլամիստ ապստամբների վերահսկողության ներքո է անցել նոյեմբերի 30-ին։ Սիրիայում Հայաստանի դեսպանությունը նշել է, որ անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է։ ՀՀ ԱԳ նախարարությունը ուշադրությամբ հետևում է զարգացումներին և հնարավորության դեպքում կդիտարկվեն բոլոր տարբերակները։  






Իրանն ու Ռուսաստանն Արևմուտքի կարիքը չունեն. ՓեզեշքիանՇՏԱՊ. Վիտալի Բալասանյանը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել. ԼուսանկարԹատերագիր, սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվելՍանկտ Պետերբուրգում տեղեկություն են գտել Պուտինի եղբոր մասինԲիլ Գեյթսն ու Դոնալդ Թրամփը ընթրիք են ունեցելՍամվել Բալասանյանի որդու խափանման միջոցը փոխել են․80 միլիոն դրամ գրավի կիրառմամբ՝ նորից տնային կալանքՄինչ ՀՀ-ում մոռանում են Արցախի հակամարտության մասին, Բաքվում «Երևանի պատմությունն» են հորինումԵԱՏՄ-ում հայտարարել են՝ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը մոտ ապագայում ուժի մեջ կմտնիԳերմանիայի արտգործնախարարը հրաժարվել է լուսանկարվել Շոլցի հետ«Ռայիսիի ուղղաթիռը դիվերսիայի չի ենթարկվել». Իրանի ԶՈւ-ն հայտարարություն է տարածելՄխիթարյանը շարք է վերադառնում Թատերագիր, սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվելԱդրբեջանը և Վրաստանը քննարկում են ռազմավարական համագործակցությունը (տեսանյութ)«ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՍ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՂԹԵԼՆ Է». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԹուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ․ ՖիդանԼարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹրամփի երդմնակալության արարողությունը ցրտի պատճառով տեղափոխվել էԲագրատ սրբազանն Իրան է մեկնել մասնավոր այցով. «Սրբազան պայքար» շարժումԱյս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ ՈսկանյանԻշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը սաստել է հանրության այն անդամներին, որոնք բացասական են արտահայտվում Բաքվում գերեվարված Արցախի իշխանությունների մասինԲելառուսում ազատ և արդար նախագահական ընտրություններ չեն անցկացվել․ ԱՄՆ ՊետդեպարտամենտՊատմությունը ցույց է տալիս, որ արեւմտյան ուժերի ներկայությունը հանգեցնում է կործանման, Իրանը չի աջակցում ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցմանը․ Իրանցի միջազգայնագետ ՇՏԱՊ. հրաձգություն դատարանում, 2 դատավոր սպանվել էԵս որեւէ ուժի, կուսակցության, որեւէ խմբավորման կամ խորհրդի անդամ չեմ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մանրամասներ է ներկայացնումՊատրաստ ենք պետական ռեսուրսների դեմ պայքարին․Հայտնի է, որ կուսակցությունով է առաջադրվելու Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան ՂուկասյանըԼա՛վ՝ 18 տարեկան Կյաժի չափ էլ չկային, որ իրենք իրենց տրաքացնեին, այս տեսարանից հետո էլ մեր ապրելն ում է պետք. Վարդան Ղուկասյանը Բաքվի դատավարության մասինԱշխարհում թափ է առնում ստորանալու աստիճան քծնելու ուրվականը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԼուսանկարում Լևոն Մնացականյանն է՝ Շուշիում, այ էսպես եմ հիշելու ու սպասելու իրեն ու մնացած տղերքին․ Վարուժան ԳեղամյանԱնկախ այն բանից, թե նրանցից ոմանք, ինչ անփառունակ անցյալ են ունեցել, այդուհանդերձ, ոչ նվաստացուցիչ զգացողություն ունեմՏիգրան Բարսեղյանը` «Սլովանի» աշնանային շրջանի լավագույն ֆուտբոլիստԱԳՐԵՍԻԱՅԻ ԿՐՈՂՆԵՐԸ ԿԱՄ` ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ԱՆԱՐԽԻԱ.Հայտնի փաստաբանՇՏԱՊ. 15-ամյա տղան բռնի սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջկա հետԱրման Ծառուկյանը մենամարտի չեղարկումից հետո գրառում է կատարելԸնտրյալները․ Կենդանակերպի 3 նշաններ, ովքեր ամենաերջանիկ կլինեն 2025 թվականինՌուսական ստորաբաժանումները մտել են Վելիկայա Նովոսյոլովկա (Քարտեզ)Աստղագուշակ՝ հունվարի 18-ի համարՈւկրաինական բանակն աննախադեպ ճգնաժամ է ապրում. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Փաշինյանը՝ երկու քարի արանքումԱղոթք՝ Բաքվում պահվող գերիների համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսական զորքերը փաստացի մտել են Պոկրովսկ. Ուկրաինական պատգամավորԻնչպես օգտվել հայտարարագրման հարթակից, ինչ է անհրաժեշտ անել․ մանրամասներԵ՞րբ է նշվելու Տեարնընդառաջը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի նոր վախերըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ փոխարժեք է սահմանվել հունվարի 18-ինԾառուկյանին կհանեն պայքարից.Մախաչևի նոր մրցակիցը գիտե՞ր ինչ սցենար է խաղարկվելու«Փաստ». Կփոփոխվեն զինծառայողներին տրամադրվող արձակուրդի օրերի քանակը, սպաների բնակարանի ձեռքբերման կարգը. նախագիծ«Ժողովուրդ». Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնելԽվիչա Կվարացխելիան` ՊՍԺ-ի ֆուտբոլիստ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top