Կոչ եմ անում՝ ապահովել «Գոյ» թատրոնի գործելու իրավունքը. Սարգիս Արզումանյանը՝ ԿԳՄՍՆ-ին
Մշակութային«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ կոչով դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը:
«Գոյ» թատրոնը կանգնած է անորոշության ու պայքարի մի գոտում, որտեղ արվեստագետների ձայնը լռեցվում է, եւ ստեղծագործական ազատությունը վտանգվում։
Կոչ եմ անում ձեզ անհապաղ եւ հրատապ լուծում տալ ստեղծված իրավիճակին:
Մինչ դատական գործընթացների ավարտը՝ պահանջում եմ ապահովել «Գոյ» թատրոնի լիարժեք գործունեությունը՝ բացելով թատրոնի դռները, ապահովելով ստեղծագործական աշխատանքի բնականոն ընթացքը։
Դուք ունեք հնարավորություն ցույց տալու, որ գնահատում եք մշակույթի կարեւորությունը մեր հասարակության մեջ: Ձեր այսօրվա գործողություններն են, որ կարող են կանխել մշակութային հարստության կորուստը եւ վերականգնել արդարության հանդեպ հավատը:
Կոչ եմ անում՝ ապահովել «Գոյ» թատրոնի գործելու իրավունքը և ստեղծագործական աշխատանքի շարունակականությանը: Արվեստն ուժեղ է, բայց դրա համար պետք է հենարան։ Այդ հենարանը դուք եք», - նշել է նա: