Տիգրան Բարսեղյանը դուբլի հեղինակ է դարձել «Կոմարնոյի» դեմ խաղում(տեսանյութ)
Սպորտ
Սլովակիայի առաջնության 16-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական հարկի տակ ջախջախեց հետնապահներից «Կոմարնոյին»: Տանտերերը 6 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։
31-ամյա խաղացողը ընթացիկ մրցաշրջանում «Սլովանի» կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։