ԵԱՏՄ-ում հայտարարել են՝ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը մոտ ապագայում ուժի մեջ կմտնի Գերմանիայի արտգործնախարարը հրաժարվել է լուսանկարվել Շոլցի հետ «Ռայիսիի ուղղաթիռը դիվերսիայի չի ենթարկվել». Իրանի ԶՈւ-ն հայտարարություն է տարածել Մխիթարյանը շարք է վերադառնում Թատերագիր, սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Ադրբեջանը և Վրաստանը քննարկում են ռազմավարական համագործակցությունը (տեսանյութ) «ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՍ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՂԹԵԼՆ Է». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ․ Ֆիդան Թրամփի երդմնակալության արարողությունը ցրտի պատճառով տեղափոխվել է Բագրատ սրբազանն Իրան է մեկնել մասնավոր այցով. «Սրբազան պայքար» շարժում

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժումն ակտիվ գործողության մեջ է

Ներքաղաքական

Հայաստանի խորհրդայնացման 104-ամյակը պատշաճ մակարդակով նշելուց եւ անկյունաքարային բանաձեւ ընդունելուց հետո «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժումն իրականացրեց Հայաստանի հետ Արցախի վերամիավորման 35-ամյակին նիրված մեծ խորհրդաժողով, որին մասնակցեցին քաղաքական, քաղաքագիտական, փորձագիտական, հասարակական եւ մշակութային գործիչների լայն շրջանակ:

Պատմական այս որոշման ակունքներում կանգնած ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման համակարգող ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ներկաներին նախ ներկայացրեց, թե ինչ դժվարությամբ է ընդունվել Արցախի ու Հայաստանի ճակատագրի համար վճռորոշ այս որոշումը:

«Մեր պարտքն է հիշել այս օրը, որը մեր ազգային վերածննդի արդյունքն է: Մենք չենք կարող մոռանալ, որ 35 տարի առաջ մեր ժողովուրդը կարողացավ վերամիավորել Արցախը: Այլ բան է, որ դրանից հետո քաղաքականությունը գնաց այնպես, որ, ցավոք, այսօր Արցախը բռնազավթված է: Բայց մենք պետք է միշտ հիշենք, որ կարողացել ենք Արցախը վերամիավորել ու նորից պետք է վերամիավորենք: Դա է մեր նպատակը: Արցախցիների իրավունքները, Հայաստանի շահը պետք է պահենք, միշտ պետք է վառ պահենք այն գաղափարը, որ Արցախի հողը ոչ թե հավերժ ենք կորցրել, այլ` ժամանակավոր: Դրա համար պետք է վերակազմակերպել ժողովրդին, որպեսզի նորից վերադառնանք այն օրվան, երբ 35 տարի առաջ դեկտեմբերի 1-ին, վերամիավորեցինք Արցախը Հայաստանին», - ընդգծեց Բաբուխանյանը:

Անդրադառնալով մերօրյա մարտահրավերներին՝ ՍԻՄ կուսակցության նախագահը զգուշացրեց, որ գտնվում ենք շատ վտանգավոր ժամանակահատվածում՝ մինչեւ կլինի Թրամփի մուտքը Սպիտակ տուն, այսինքն՝ հունվարի 20-ը:

«Պատահական չէ, որ Էրդողանը ցույց տվեց իր իրական դեմքը Սիրիայում՝ բացելով Ռուսաստանի եւ Իրանի դեմ երկրորդ ճակատ: Բոլորը սպասում էին, որ երկրորդ ճակատը կբացեն Վրաստանում, բայց վրացիները խելացի գտնվեցին եւ կարողացան պահել իրենց երկիրը, թեեւ դեռ պարզ չէ` ինչով կավարտվեն այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները: Սա կոորդինացված գործընթաց է՝ Վրաստան, Աբխազիա, Սիրիա, հրթիռների թույլտվություն՝ հարվածել Ռուսաստանի խորքը: Մեզ պետք է դիմակայել, ի գիտություն նիկոլական հատուկ ծառայությունների՝ ուշադի՛ր եղեք, սպասվում է հարձակում Ադրբեջանի կողմից մինչեւ հունվարի 20-ը: Եվ եթե բացի դավաճաններից, այդտեղ կան մի երկու հոգի ոչ դավաճան, ապա ձեռնարկեք համապատասխան միջոցներ՝ այդ հարձակումը կանխելու համար: Միայն Ռուսաստանի վրա հույս դնել, որ Ալիեւին սեղմելու է, ասելու է՝ մի՛ արա, այդպես չի լինի: Թուրքերը ցույց տվեցին, որ գնում են իրենց երազանքի հետեւից: Իսկ նրանց երազանքը նաեւ Հալեպն էր, որովհետեւ այն Թուրքիայի համար մոտավորապես նույնն է, ինչ Շուշին՝ Բաքվի համար: Սիմվոլիզմ կա այդ ամենի մեջ», - նշեց Բաբուխանյանը:

«ՉՊԵՏՔ Է ՆՍՏԵՆՔ ՈՒ ԼՌԵՆՔ. ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՓԱԿՎԱԾ ՉԷ՛»

Թե այսօր՝ 35 տարի անց, ինչ պետք է անել Հայաստանի հետ Արցախի կրկին վերամիավորումը իղձերից իրականություն դարձնելու համար, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման գործադիր կոմիտեի անդամ, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՆ առաջարկեց. «Եթե նստենք եւ լռենք, ոչինչ էլ չի լինի: Այսօր Արցախը հայաթափված է, բայց Արցախի հարցը փակված չէ: Իհարկե, լուծումը կախված է աշխարհի ուժային խոշոր կենտրոններից, բայց նաեւ, անշուշտ, մեզնից: Եթե մենք, օրինակ, 70 տարի տարբեր էպիզոդներով չբարձրաձայնեինք Արցախի հարցի մասին, որ երբեք չի կարող լինել ուրիշ պետության կազմի մեջ, ապա այդ 30 տարիները՝ Արցախով Հայաստան չէին լինի: Հիմա էլ եթե մենք լռենք, բնականաբար, ոչ ոք մեր փոխարեն չի հիշելու այդ խնդիրները: Այսպիսի խորհրդաժողովները նաեւ խթանում են դրան, որ մեր երիտասարդությունն այս հարցը մոռացության չմատնի»:

Վերջիվերջո, ինչո՞ւ 1989 թվականի աննախադեպ միասնության պարագայում հետագայում չհաջողվեց ստեղծել Հայաստան-Արցախ միասնական անկախ հանրապետություն, Վահրամ Մկրտչյանն ունի իր վարկածը. «Մեր երկրի ներսում կային խմբեր, թե ովքեր էին, չեմ կարող բարձրաձայնել, բայց նրանք ավելի շուտ ազգային պայքարը գեներացնում էին Սովետական միությունը փլուզելու համար, այլ ոչ թե հետախնդելով նպատակ` անկախ պետություն ձեւավորել»:

«Ո՞ՒՄԻՑ Է ԱՐՑԱԽՆ ԱՆՋԱՏՎԵԼ, ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՉԻ ՊԱՏԿԱՆՈՒՄ»

ՀՀ Մարդու իրավունքների առաջին օմուդսմեն ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ, խոսելով Արցախի վերամիավորման որոշման, բայց հետո անկախացման ճանապարհով գնալու մասին, նշեց, որ անգամ օտարերկյա հայամետ գործիչները մինչեւ այսօր չեն հասկացել, թե այս հարցում ինչ ենք ուզում հայերս:

«ԵԱՀԿ-ում Չեխիայից մի պրոհայկական պատգամավոր կար, ինձ անկեղծորեն ասաց, թե՝ Ադրբեջանը գիտենք, որ ճիշտ չէ, բայց մեր գլուխը պտտվում է այս թեմայից՝ ի վերջո, ասեք՝ ի՞նչ եք ուզում: Ի՞նչ է նշանակում անջատում, ո՞ւմից է Արցախն անջատվում, եթե Ադրբեջանին չի պատկանում այդ տարածքը», - հիշեց նա:

Ըստ Լարիսա Ալավերդյանի` Արցախի անկախացումը տեղի է ունեցել պարտադրանքի ներքո՝ Հայաստանում այն ժամանակ իշխող ՀՀՇ-ի կողմից:

«Իրականում այն ժամանակ կար երկու մոտեցում. նախ այն, որ ԼՂ հայերը ինքնորոշվում էին՝ անջատվելով ցանկացած ձեւով Ադրբեջանից՝ նրանց համար, ովքեր բոլոր դեպքերում կարծում էին, թե այդ տարածքն Ադրբեջան է: Երկրորդ՝ ՀՀՇ-ն անջատում էր իրենից Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը: Այնպես որ, պատմության այս էջերը շատ բարդ է վերլուծել, եւ այստեղ մեծ ծուղակ կա», - նկատեց ՀՀ առաջին Մարդու իրավունքների պաշտպանը:

Ինչ վերաբերում է այսօրվա իրողություններին, Ալավերդյանը պնդում է, որ մենք ունենք դեռ չօգտագործված մեխանիզմներ:

«Միջազգային գործընկերների հետ հանդիպման ժամանակ մեզ հաճախ հարց են տալիս՝ ագրեսիա է տեղի ունեցել, ինչո՞ւ չեք դիմել ՄԱԿ-ին: Չէ որ ագրեսիան անգամ չճանաչված պետության դեմ, հանցագործություն է: Մինչդեռ Ադրբեջանի գործած հանցագործությունների համար պատասխանատվության կանչելու ուղղությամբ մի քայլ անգամ չի արվել»,- ասաց նա:

«ԱՐՑԱԽԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԿ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ Է»

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆՆ անդրադարձավ օրվա խորհրդի իրավական ասպեկտներին:

«Անկախ նրանից, թե պատմական զարգացումներն ինչպես են տեղի ունեցել, թե ով ինչպես է մասնակցել քննարկումներին, 1989 թվականի դեկտեմբերի 1-ին կայացվել է օրինական որոշում: Հայկական ԽՍՀ 11-րդ գումարման Գերագույն խորհուրդը Արցախի Ազգային խորհրդի հետ միասին կայացրել է վերամիավորման մասին որոշում: Այդ որոշման հիման վրա 1990 թվականի մայիսին ձեւավորվել է 12-րդ գումարման հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, որը եղել է օրինական խորհրդարան, եւ որի օրինականությունը ոչ ոք չի վիճարկել: Այդ խորհրդարանը ձեւավորվել է բացառապես մեծամասնական ընտրական կարգով մեծամասնական այն տարածքներից, որը ներառել է Հայկական ԽՍՀ-ն եւ Լեռնային Ղարաբաղը, այդ թվում՝ Շահումյանի շրջանը: Եվ այդ տարածքից ընտրված պատգամավորները, արտահայտելով իրենց տարածքի ժողովրդի կամքը, 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունել են Անկախության հռչակագիրը, որով ստեղծվել է այն պետությունը, որտեղ մենք հիմա ապրում ենք: Եվ այդ պետության անունն է՝ Հայաստանի Հանրապետություն», - նշեց Ղազարյանը:

Քաղաքական գործչի գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետություն անվանումով պետությունը Արցախի եւ Հայաստանի վերամիավորման արդյունքում ձեւավորված պետություն է, որը հիմնել է այդ նույն 12-րդ գումարման Գերագույն խորհուրդը եւ այդ որոշումով կոչվել է Հայաստանի Հանրապետության առաջին Գերագույն խորհուրդ: Եվ այդ Անկախության հռչակագիրն էլ դրված է Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրության հիմքում իբրեւ անփոփոխելի նախաբան:

«Այստեղ քննարկման հարց գոյություն չունի, Արցախը եւ Հայաստանը մեկ միասնություն են, եւ այդ անվանումով պետությունը ունեցել է միջազգային ճանաչում: Այդ Անկախության հռչակագրով ստեղծված պետությունն է դարձել ՄԱԿ-ի անդամ, ՀԱՊԿ-ի անդամ: ՀԱՊԿ-ի կանոնադրության նախաբանում գրված է, որ անկախ պետությունները, հիմք ընդունելով իրենց անկախությունների մասին հռչակագրերը, ստեղծում են կազմակերպություն, որը կոչվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն», - ընդգծեց նա:

«ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՕՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՏՈՆ»

Կարեւորելով օրվա խորհուրդը՝ 1996-1998 թթ. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, իսկ 2006-2008 թթ. ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ շեշտեց դեկտեմբերի 1-ը տոնացույցում ամրագրելու անհրաժեշտությունը։

«Դեկտեմբերի 1-ի որոշումն այն հազվադեպ որոշումներից է, որ պետք է առաջիկայում դառնա մեզ համար տոնական օր, ինչպես Սարդարապատի օրը ՝ մայիսի 28-ը: Այն պետք է դառնա ազգային միասնության խորհրդանիշը, որովհետեւ ազգային միասնությամբ է, որ ճանաչվեց Արցախի Հայաստանի հետ վերամիավորումը: Եվ այդ օրը գալու է, ես կասկած չունեմ», - վստահեցրեց Կարապետյանը եւ հիշեցրեց, որ 1989 թվականին Հայաստանում գործող մի շարք կազմակերպություններ եւ կուսակցություններ կարողացան համախմբվել՝ այս որոշման շուրջ` չնայած իրենց գաղափարական տարբեր տարաձայնություններին:

«Գերազգային նպատակները երբեմն կարող է միավորել հակադիր գաղափարներ եւ մոտեցումներ ունեցող կուսակցությունների եւ կազմակերպությունների, այսօր էլ դրա կարիքը կա, որովհետեւ մենք ունենք ազգային նպատակ: Կարծում եմ՝ բոլորդ գիտեք այդ նպատակը որն է», - ասաց քաղաքական գործիչը եւ անդրադառնալով այս պատմական որոշման դասերին՝ ընդգծեց, որ այդ ժամանակ որոշ պատգամավորներ, ուղղակի, ժողովրդի ճնշմամբ քվեարկեցին Հայաստանի հետ Արցախի վերամիավորման օգտին: Նա մասնավորապես շեշտեց, որ ազգային հարցերի որոշումների ժամանակ միշտ պետք է լինի ժողովրդի աննախադեպ եւ հասցեագրված ճնշում, պարտադրանք:

Անդրադանալով նրան, որ 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը մտավ Անկախության հռչակագրի մեջ եւ այսօր մեր հակառակորդի կողմից ամենամեծ թիրախն է՝ Հրայր Կարապետյանն ասաց. «Այս որոշումը մեզ համար մեծ զենք է, եւ այն պետք է օգտագործվի»:

Նշենք, որ ելույթներով հանդես եկան նաեւ Համահայկական ազգային պետականություն կուսակցության փոխնախագահ Աշխեն Սումբուլյանը, «Ալյանս» կուսակցության խորհրդի անդամ Դենիս Պողոսյանը, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող, «Հայկական աշխարհ» ՀԿ ղեկավար Անաստաս Իսրայելյանը, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը: Խորհրդաժողովն ամփոփվեց «Ազգի ձայն» կուսակցության նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանի եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման Կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանի արցախյան երգերի կատարումներով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ԵԱՏՄ-ում հայտարարել են՝ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը մոտ ապագայում ուժի մեջ կմտնիԳերմանիայի արտգործնախարարը հրաժարվել է լուսանկարվել Շոլցի հետ«Ռայիսիի ուղղաթիռը դիվերսիայի չի ենթարկվել». Իրանի ԶՈւ-ն հայտարարություն է տարածելՄխիթարյանը շարք է վերադառնում Թատերագիր, սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվելԱդրբեջանը և Վրաստանը քննարկում են ռազմավարական համագործակցությունը (տեսանյութ)«ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՍ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՂԹԵԼՆ Է». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԹուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ․ ՖիդանԼարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹրամփի երդմնակալության արարողությունը ցրտի պատճառով տեղափոխվել էԲագրատ սրբազանն Իրան է մեկնել մասնավոր այցով. «Սրբազան պայքար» շարժումԱյս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ ՈսկանյանԻշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը սաստել է հանրության այն անդամներին, որոնք բացասական են արտահայտվում Բաքվում գերեվարված Արցախի իշխանությունների մասինԲելառուսում ազատ և արդար նախագահական ընտրություններ չեն անցկացվել․ ԱՄՆ ՊետդեպարտամենտՊատմությունը ցույց է տալիս, որ արեւմտյան ուժերի ներկայությունը հանգեցնում է կործանման, Իրանը չի աջակցում ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցմանը․ Իրանցի միջազգայնագետ ՇՏԱՊ. հրաձգություն դատարանում, 2 դատավոր սպանվել էԵս որեւէ ուժի, կուսակցության, որեւէ խմբավորման կամ խորհրդի անդամ չեմ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մանրամասներ է ներկայացնումՊատրաստ ենք պետական ռեսուրսների դեմ պայքարին․Հայտնի է, որ կուսակցությունով է առաջադրվելու Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան ՂուկասյանըԼա՛վ՝ 18 տարեկան Կյաժի չափ էլ չկային, որ իրենք իրենց տրաքացնեին, այս տեսարանից հետո էլ մեր ապրելն ում է պետք. Վարդան Ղուկասյանը Բաքվի դատավարության մասինԱշխարհում թափ է առնում ստորանալու աստիճան քծնելու ուրվականը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԼուսանկարում Լևոն Մնացականյանն է՝ Շուշիում, այ էսպես եմ հիշելու ու սպասելու իրեն ու մնացած տղերքին․ Վարուժան ԳեղամյանԱնկախ այն բանից, թե նրանցից ոմանք, ինչ անփառունակ անցյալ են ունեցել, այդուհանդերձ, ոչ նվաստացուցիչ զգացողություն ունեմՏիգրան Բարսեղյանը` «Սլովանի» աշնանային շրջանի լավագույն ֆուտբոլիստԱԳՐԵՍԻԱՅԻ ԿՐՈՂՆԵՐԸ ԿԱՄ` ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ԱՆԱՐԽԻԱ.Հայտնի փաստաբանՇՏԱՊ. 15-ամյա տղան բռնի սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջկա հետԱրման Ծառուկյանը մենամարտի չեղարկումից հետո գրառում է կատարելԸնտրյալները․ Կենդանակերպի 3 նշաններ, ովքեր ամենաերջանիկ կլինեն 2025 թվականինՌուսական ստորաբաժանումները մտել են Վելիկայա Նովոսյոլովկա (Քարտեզ)Աստղագուշակ՝ հունվարի 18-ի համարՈւկրաինական բանակն աննախադեպ ճգնաժամ է ապրում. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Փաշինյանը՝ երկու քարի արանքումԱղոթք՝ Բաքվում պահվող գերիների համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսական զորքերը փաստացի մտել են Պոկրովսկ. Ուկրաինական պատգամավորԻնչպես օգտվել հայտարարագրման հարթակից, ինչ է անհրաժեշտ անել․ մանրամասներԵ՞րբ է նշվելու Տեարնընդառաջը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի նոր վախերըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ փոխարժեք է սահմանվել հունվարի 18-ինԾառուկյանին կհանեն պայքարից.Մախաչևի նոր մրցակիցը գիտե՞ր ինչ սցենար է խաղարկվելու«Փաստ». Կփոփոխվեն զինծառայողներին տրամադրվող արձակուրդի օրերի քանակը, սպաների բնակարանի ձեռքբերման կարգը. նախագիծ«Ժողովուրդ». Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնելԽվիչա Կվարացխելիան` ՊՍԺ-ի ֆուտբոլիստՍպիտակ տան մթնոլորտը Բայդենի հեռանալուն ընդառաջ հիշեցնում է դիահերձարանը. NBCՈւկրաինական դեսանտի ոչնչացման կադրերը Խարկովի սահմանամերձ գոտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Հրապարակ». Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել Թրամփի երդմնակալությանը«Փաստ». Համընդհանուր հայտարարագրման համակարգի խոշոր «կրախը». փաշինյանական նոր պատուհաս ՀՀ քաղաքացիների գլխին«Ժողովուրդ». 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը«Հրապարակ». Տուգանվելու նոր թեմա են մտածել«Փաստ». Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top