Գերմանիայի արտգործնախարարը հրաժարվել է լուսանկարվել Շոլցի հետ «Ռայիսիի ուղղաթիռը դիվերսիայի չի ենթարկվել». Իրանի ԶՈւ-ն հայտարարություն է տարածել Մխիթարյանը շարք է վերադառնում Թատերագիր, սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Ադրբեջանը և Վրաստանը քննարկում են ռազմավարական համագործակցությունը (տեսանյութ) «ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՍ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՂԹԵԼՆ Է». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ․ Ֆիդան Թրամփի երդմնակալության արարողությունը ցրտի պատճառով տեղափոխվել է Բագրատ սրբազանն Իրան է մեկնել մասնավոր այցով. «Սրբազան պայքար» շարժում Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան

ՎՏԱՆԳԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ՇԱՏ ՌԵԱԼ Է

Վերլուծություն

Ե­րեկ Նի­կո­լը նո­րից ԱԺ-ում էր եւ հեր­թա­կան ան­գամ սկսեց ժա­մե­րով փի­լի­սո­փա­յել ան­գամ չգի­տես ին­չի շուրջ: Սկ­սե­լով նրա­նից, թե բյու­ջեն բո­լո­րինն է, հա­սավ այն մտքին, թե Հա­յաս­տանն «ազգ-նա­հա­տակ» կար­գա­վի­ճա­կում է, եւ դա հաղ­թա­հա­րե­լու ա­մե­նե­ւին էլ լա­վա­գույն տար­բե­րա­կը «ազգ-բա­նակ» մե­խա­նիզ­մը չէ: Այս­տե­ղից էլ հա­սավ «մտքին», քա­նի որ աշ­խար­հում հա­մա­տա­րած խախ­տում են մի­ջազ­գա­յին օ­րենք­նե­րը, մենք պետք է գոր­ծենք այդ օ­րենք­նե­րի հա­մա­ձայն, որ ու­ժեղ լի­նենք: Մի քիչ էլ Թու­ման­յա­նից խո­սեց եւ, պտտվե­լով, ե­կավ-հա­սավ Ար­ցա­խին:

ՆԻԿՈԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԱՇԱՐՔԸ

Այս եր­կա­րա­շունչ ճա­ռի ի­մաս­տը կար­ծես թե տա­նում էր Նի­կո­լի կող­մից ինք­նաար­դա­րաց­ման հեր­թա­կան փոր­ձին՝ կապ­ված այն ա­մե­նի հետ, թե ինչ տե­ղի ու­նե­ցավ Ար­ցա­խի հետ: Ու գլխա­վոր «հիմ­նա­վո­րու­մը» է­լի նույնն էր, ին­չի մա­սին շատ է խո­սել: Թե այդ բո­լոր ա­ղետ­նե­րի հիմ­նա­կան նպա­տա­կը պե­տութ­յուն պա­հե­լու նպա­տակն էր:

Որ­քա­նով է ճիշտ թե սխալ Նի­կո­լը իր այդ փի­լի­սո­փա­յութ­յուն­նե­րով, ար­դեն ան­գամ ի­մաստ էլ չու­նի խո­սել: Ա­ռա­վել եւս, որ այդ ճառն ա­վար­տեց այդ ա­մե­նի հետ միայն Նի­կո­լին հայտ­նի կապ ու­նե­ցող մտքով՝ «Կողմ քվեար­կեք պե­տա­կան բյու­ջեին»: Եվ ի­րոք, ա­մեն մի ող­ջա­միտ մար­դու հա­մար դժվար կլի­նի հաս­կա­նալ, թե որն է ժա­մա­նա­կին Նի­կո­լի ա­րած եւ այս ան­գամ էլ հի­շա­տա­կած` «Ար­ցա­խը Հա­յաս­տան է, եւ՝ վերջ» հայ­տա­րա­րութ­յան կա­պը 2025թ.-ի պե­տա­կան բյու­ջեի հետ: Չ­նա­յած դրան, Նի­կո­լի այս հա­խուռն մտքե­րի ո­րոշ դե­տալ­նե­րի վրա ի­մաստ ու­նի կենտ­րո­նա­նալ:

Ա­մե­նագլ­խա­վո­րը, որ մինչ իր իշ­խա­նութ­յան գա­լը, Հա­յաս­տա­նը (նե­րառ­յալ՝ Ար­ցա­խը) ա­մե­նե­ւին էլ չու­ներ «ազգ-նա­հա­տա­կի» հո­գե­բա­նութ­յուն: Այն է՝ Հա­յաս­տա­նը պայ­քա­րել եւ պայ­քա­րում էր Ցե­ղաս­պա­նութ­յան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման ուղ­ղութ­յամբ, բայց նաեւ ոչ մի դեպ­քում աշ­խար­հը դա չէր դի­տար­կում` որ­պես Նի­կո­լի ա­սած «ազգ-նա­հա­տա­կի» դրսե­ւո­րում: Ընդ­հա­կա­ռա­կը, Հա­յաս­տանն ըն­կալ­վում էր, որ­պես պա­տե­րազ­մում հաղ­թած կողմ, ո­րի հետ Բա­քուն եւ Ան­կա­րան խո­սում էին «գո­նե 5 շրջան վե­րա­դարձ­րեք» տրա­մա­բա­նութ­յամբ, իսկ Սահ­մա­նադ­րութ­յուն փո­խե­լու, Ցե­ղաս­պա­նութ­յու­նից հրա­ժար­վե­լու եւ նման բա­նե­րի հետ կապ­ված ակ­նարկ ան­գամ չկար: Իսկ պա­տե­րազ­մը Հա­յաս­տա­նը հաղ­թել էր հենց «ազգ-բա­նակ» տրա­մա­բա­նութ­յան շրջա­նակ­նե­րում, որ­քան էլ որ այն ժա­մա­նակ նման տեր­մին դեռ չէր կի­րառ­վում: Իսկ ա­հա Նի­կո­լի օ­րոք է, որ Հա­յաս­տա­նը սկսեց դի­տար­կվել, որ­պես «ազգ-նա­հա­տակ», ո­րին ա­զե­րի­ներն ինչ պա­հանջ ա­սես, որ կա­րող են ներ­կա­յաց­նել: Ա­վե­լին, ո­րը, ինչ­պես հեր­թա­կան ան­գամ նույն Նի­կոլն ար­տա­հայտ­վեց, կանգ­նած է լի­նել-չլի­նե­լու հե­ռան­կա­րի ա­ռաջ:

­Թե ինչ կապ ու­նի սրա հետ գա­լիք տար­վա բյու­ջեն, դա եւս կա­րե­լի է կռա­հել: Պար­զա­պես այն բյու­ջեն եւ հա­րա­կից օ­րենք­նե­րը, ո­րն ըն­դու­նե­լու դեպ­քում կա­րող է վերջ­նա­կա­նա­պես պայ­թեց­նել Հա­յաս­տա­նի տնտե­սութ­յու­նը, հիմ­նա­վո­րե­լու հա­մար ա­սե­լիք նա ա­ռանձ­նա­պես չու­նի: Այ­սինքն, ի՞նչ մաս­նա­գի­տա­կան հիմ­նա­վոր­ման մա­սին կա­րող է խոսք լի­նել, ե­թե եր­կի­րը գո­յա­տե­ւում է վեց տա­րում կրկնա­պատկ­ված պե­տա­կան պարտ­քի հաշ­վին, եւ կա­րող է ար­դեն պարտք տվող էլ չլի­նել: Գու­մա­րած, որ Ռու­սաս­տա­նը հնա­րա­վո­րութ­յուն էր տվել՝ իր ար­տա­քին ա­ռեւտ­րի ո­րո­շա­կի միջ­նորդ դառ­նալ, դրա­նով նկա­տե­լի մուտ­քեր ա­պա­հո­վել, եւ դա եւս կա­րող է Ա­րեւ­մուտ­քին ծա­ռա­յե­լու պատ­ճա­ռով զրո­յա­նալ: Եվ երբ կա­ռա­վա­րութ­յուն կոչ­վա­ծը, դեռ ան­գամ չըն­դուն­ված, ար­դեն իսկ նվա­զեց­նում է գա­լիք տար­վա բյու­ջեի մա­սին սե­փա­կան կան­խա­տե­սում­նե­րը, ոչ թե պար­զա­պես աս­վա­ծի հիմ­նա­վո­րումն է, այլ նշա­նա­կում է, որ նի­կոլ­յան վեր­նա­խավն ի­րա­կա­նում շատ լավ է հաս­կա­նում, թե ուր են տա­րել եւ տա­նում եր­կի­րը:

ԻՍԿ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՀԱՄԱՁԱՅՆԻ՞ ԲԱՆԱԿՑԵԼ

Այս ա­մե­նով հան­դերձ, Նի­կո­լի խոս­քում նաեւ հեր­թա­կան ան­գամ մեկ միտք նկատ­վեց, որն ար­դեն մտա­ծե­լու ա­ռիթ ի­րոք տա­լիս է: Նա, ըստ էութ­յան, նո­րից բե­րեց եւ ներ­կա վի­ճա­կը կա­պեց տա­րա­ծաշր­ջա­նա­յին ի­րո­ղութ­յուն­նե­րի հետ, ո­րի հիմ­քում, հաս­կա­նա­լի է, Ադր­բե­ջա­նի հետ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» միտքն է: Ու այս­տեղ այն հարցն է ա­ռաջ գա­լիս, թե ո՞ւր մնաց այդ պայ­մա­նա­գի­րը, ո­րի հետ կապ­ված դեռ ան­ցած ա­միս էին հայ­տա­րա­րում, թե ա­մեն բան հա­մա­ձայ­նեց­ված է եւ մնում է միայն ինչ-ինչ հղկում­ներ՝ ձե­ւա­կեր­պում­նե­րի հետ կապ­ված: Ադր­բե­ջա­նը պաու­զա էր վերց­րել իր մոտ անց­կաց­վող գա­գա­թա­ժո­ղո­վի հետ կապ­ված, ո­րը սա­կայն, վա­ղուց է ա­վարտ­վել, եւ դեռ պայ­մա­նա­գիր ստո­րագ­րել-չստո­րագ­րե­լու, կամ գո­նե արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հանդիպ­ման մա­սին ո­րե­ւէ խո­սակ­ցութ­յուն չկա: Միր­զոյան Ա­րոն այս օ­րե­րին նո­րից եվ­րո­պա­նե­րում է՝ ԵՄ-­Հա­յաս­տան հա­րա­բե­րութ­յու­ննե­րի հար­ցե­րով եւ Մի­ջազ­գա­յին քրեա­կան դա­տա­րա­նում ինչ-որ քննար­կում­նե­րի մեջ: Իսկ ա­հա Բայ­րա­մո­վը մեկ­նել է Ի­րան, եւ այս այ­ցին, ի­հար­կե, ար­ժե անդ­րա­դառ­նալ:

Այ­ցի պաշ­տո­նա­կան ա­ռի­թը Տն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան կազ­մա­կեր­պութ­յան ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար­նե­րի խորհր­դի 28-րդ նիստն է: Իսկ գործ­նա­կան տե­սանկ­յու­նից շատ ա­վե­լի կա­րե­ւոր է ի­րա­նա­կան կող­մի հետ նրա հան­դի­պում­նե­րը: Այ­սինքն, այն ի­րա­վի­ճա­կը, որ այս պա­հին ստեղծ­վել է Սի­րիա­յի շուրջ, ի­հար­կե, ա­մե­նա­լուրջ կեր­պով Բաք­վի ու­շադ­րութ­յան կենտ­րո­նում է, հաշ­վի առ­նե­լով, որ տե­ղի ու­նե­ցո­ղը կա­րող է ար­մա­տա­կան ազ­դե­ցութ­յուն ու­նե­նալ Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­կան ծրագ­րե­րի վրա: Այ­սինքն այն, որ Թուր­քիան, որ­քան էլ հեր­քի, բայց կանգ­նած է Սի­րիա­յում հար­ձակ­ման ան­ցած ա­հա­բեկ­չա­կան խմբա­վո­րում­նե­րի թի­կուն­քին, հաս­կա­նում են բո­լո­րը: Սա էլ ա­մե­նաէա­կա­նը չէ. ե­թե ան­գամ ըն­դու­նենք, որ Էր­դո­ղա­նը ճիշտ է, այ­սինքն՝ ա­հա­բեկ­չա­կան այս հար­ձակ­ման թի­կուն­քում կանգ­նած են ԱՄՆ-ն­ եւ Իս­րա­յե­լը (նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ քրդե­րը եւս սկսել են գոր­ծո­ղութ­յուն­ներ ընդ­դեմ Սի­րիա­յի բա­նա­կի), ա­պա այն բա­ցա­հայտ հա­վակ­նութ­յուն­նե­րը, ո­րոնք Թուր­քիան ցու­ցա­բե­րում է Հա­լե­պի տա­րա­ծաշր­ջա­նի, ա­սենք նաեւ հյու­սի­սա­յին Ի­րա­քի հան­դեպ, գա­լիս են հու­շե­լու, որ այս ա­մե­նից Ան­կա­րան ակն­կա­լում է մեկ մեծ պա­տառ պո­կել: Ու ե­թե կա­րո­ղա­նա, ա­պա շատ մեծ է դառ­նում ռիս­կը, որ «փոքր եղ­բայր» Ա­լիե­ւը կա­րող է ո­րո­շել, որ մի պա­տառ էլ ինքն է ու­զում, ա­սենք՝ Ս­յու­նի­քի տես­քով:

Ա­մեն դեպ­քում, փաստն այն է, որ այս պա­հին ա­հա­բեկ­չա­կան խմբա­վո­րում­ներն ար­դեն գործ­նա­կա­նում չեն կա­րո­ղա­նում կամ չեն ու­զում ա­ռաջ շարժ­վել: Փո­խա­րե­նը, ո­րո­շա­կի հատ­ված­նե­րում գրո­հում են սի­րիա­կան ու­ժե­րը, ակ­տիվ է ռու­սա­կան ա­վիա­ցիան, կան խո­սակ­ցութ­յուն­նե­ր մեծ հա­կա­հար­ձակ­ման մա­սին: Բայց ընդ­հան­րա­կան ի­մաս­տով այս պա­հին ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ո­րոշ սա­ռե­ցում նկատ­վում է: Եվ, թե­րեւս, սխալ չի լի­նի դա կա­պել Ի­րա­նի ԱԳ նա­խա­րար Ա­րախ­չիի՝ նա­խօ­րեին Սի­րիա եւ Թուր­քիա կա­տա­րած այ­ցի հետ: Ե­րեկ էլ, հի­շա­տակ­ված Տն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան կազ­մա­կեր­պութ­յան ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար­նե­րի խորհր­դի նիս­տում Ա­րախ­չին վե­րա­հաս­տա­տեց, որ նախ՝ Սի­րիա­յում ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներն ի­րա­կա­նաց­վում են «ԱՄՆ-ի եւ Սիո­նիս­տա­կան ​​ռե­ժի­մի ա­ջակ­ցութ­յամբ», այ­սինքն, դեռ Թեհ­րա­նը փոր­ձում է շրջան­ցել Թուր­քիա­յի մաս­նակ­ցութ­յան հար­ցը: Թե ին­չու, բա­ցատ­րում է նրա հա­ջորդ միտ­քը, որ ա­ռա­ջի­կա օ­րե­րին հնա­րա­վոր է ՌԴ-­Թուր­քիա-Ի­րան ձե­ւա­չա­փով հան­դի­պում, մի­գու­ցե այս ան­գամ նաեւ Քա­թա­րի մաս­նակ­ցութ­յամբ: Մ­յուս կող­մից, տե­ղի ու­նե­ցան նա­խա­գա­հա­կան մա­կար­դա­կով շփում­ներ Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի մի­ջեւ, նաեւ` Սի­րիա­յի եւ Թեհ­րա­նի:

Մ­յուս կող­մից, սի­րիա­կան ներ­կա ի­րո­ղութ­յու­նն­երի մեջ ակն­հայտ է նաեւ նա­խա­գահ Ա­սա­դի մե­ղա­վո­րութ­յու­նը: Նա եր­կու-ե­րեք ան­գամ հրա­ժար­վեց Մոսկ­վա­յի միջ­նոր­դութ­յամբ Էր­դո­ղա­նի հետ հան­դի­պելու, հա­մա­ձայ­նութ­յուն­նե­րի գա­լու ա­ռա­ջար­կից: Այ­սինքն, բա­նակ­ցա­յին հար­թա­կում, մեղմ ա­սած, ոչ ճկու­նութ­յուն ցու­ցա­բե­րեց այն ի­րա­վի­ճա­կում, երբ, ինչ­պես ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը ցույց տվե­ցին, այս տա­րի­նե­րին չի կա­րո­ղա­ցել լու­ծել նաեւ բա­զում ներ­քին խնդիր­նե­րը, իսկ 2017թ.-ի հաղ­թա­կան բա­նա­կը, որ հի­մա բազ­մա­պա­տիկ ան­գամ հզոր պետք է լի­ներ, փա­խավ ա­ռա­ջին կրա­կոց­նե­րից: Այ­սինքն, նման է, որ Թեհ­րա­նն ու Մոսկ­վան դեռ փոր­ձում են գոր­ծըն­թա­ցը տա­նել դե­պի բա­նակ­ցա­յին հար­թակ, նաեւ Ա­սա­դին գրե­թե ան­թա­քույց հու­շե­լով, որ պետք է այդ բո­լոր սխալ­ներն ուղ­ղել: Միայն թե Թուր­քիան այս պա­հին ի­րեն պետք է որ ա­վե­լի շա­հե­կան դիր­քե­րում տես­նի եւ ե­թե վստահ լի­նի, որ կկա­րո­ղա­նա ե­ղած դիր­քե­րը պա­հել, այս ան­գամ ար­դեն Էր­դո­ղանն է «պոչ խա­ղաց­նե­լու» բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ նստե­լու հար­ցում: Թեեւ, Թեհ­րա­նը եւ Մոսկ­վան փոր­ձում են Ան­կա­րա­յին ցույց տալ, որ խնդիրն ի­րենց հա­մար ու­նի ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յուն, շատ վճռա­կան են տրա­մադր­ված, եւ որ բա­նակ­ցութ­յու­ննե­րի բա­ցա­կա­յութ­յու­նը կնշա­նա­կի պա­տե­րազ­մի շա­րու­նա­կութ­յուն, ո­րի ել­քը, որ Թուր­քիա­յի օգ­տին կա­րող է լի­նել, ա­մե­նե­ւին էլ դեռ կան­խո­րոշ­ված չէ:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այս­պի­սով, մինչ այս թեժ օ­րե­րին Ա­րոն եվ­րո­պա­նե­րում ինչ-որ ա­նի­մաստ բա­նե­րով է զբաղ­ված (կամ՝ Ա­րա­բա­թը դի­տա­վոր­յալ ա­մեն ինչ ինք­նա­հո­սի է թո­ղել), իսկ Նի­կո­լը ինչ-որ փի­լի­սո­փա­յա­կան հե­քիաթ­ներ է պատ­մում ԱԺ-ում, Բայ­րա­մովն անկ­հայ­տո­րեն Ի­րա­նում փոր­ձում է գլուխ հա­նել՝ որ­քա­նո՞վ է վճռա­կան Ի­րա­նը, ա­սենք նաեւ Ռու­սաս­տա­նը՝ Թուր­քիա­յին իր նա­խընտ­րած պա­տա­ռը չտա­լու հար­ցում: Ըստ այդմ էլ, ի՞նչ ա­խոր­ժակ կա­րող է փայ­փա­յել Բա­քուն: Ա­ռա­վել եւս, երբ Նի­կո­լը, նույն այդ փի­լի­սո­փա­յա­կան հե­քիաթ­նե­րը պատ­մե­լով, հի­շեց­նենք, շա­րու­նա­կում է Հա­յաս­տա­նին հե­ռու պա­հել ի­րա­կան դաշ­նա­կից­նե­րից: Ի­րանն էլ իր հեր­թին գո­նե այս օ­րե­րին ցույց է տա­լիս, որ ռեալ ռազ­մա­կան պա­տաս­խա­նի փո­խա­րեն, նա­խընտ­րում է ինչ-ինչ բա­նակ­ցա­յին խա­ղե­րը, ո­րոնք դժվար է ա­սել, թե ինչ արդ­յու­նա­վե­տութ­յուն կու­նե­նան: Այ­սինքն, ե­թե նաեւ Ս­յու­նի­քում Ա­լիե­ւը ո­րո­շի հա­տել Թեհ­րա­նի հռչա­կած «կար­միր գծե­րը», մեծ հարց է, թե դա ինչ գործ­նա­կան ար­ձա­գանք կու­նե­նա:






Գերմանիայի արտգործնախարարը հրաժարվել է լուսանկարվել Շոլցի հետ«Ռայիսիի ուղղաթիռը դիվերսիայի չի ենթարկվել». Իրանի ԶՈւ-ն հայտարարություն է տարածելՄխիթարյանը շարք է վերադառնում Թատերագիր, սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվելԱդրբեջանը և Վրաստանը քննարկում են ռազմավարական համագործակցությունը (տեսանյութ)«ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՍ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՂԹԵԼՆ Է». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԹուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ․ ՖիդանԼարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹրամփի երդմնակալության արարողությունը ցրտի պատճառով տեղափոխվել էԲագրատ սրբազանն Իրան է մեկնել մասնավոր այցով. «Սրբազան պայքար» շարժումԱյս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ ՈսկանյանԻշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը սաստել է հանրության այն անդամներին, որոնք բացասական են արտահայտվում Բաքվում գերեվարված Արցախի իշխանությունների մասինԲելառուսում ազատ և արդար նախագահական ընտրություններ չեն անցկացվել․ ԱՄՆ ՊետդեպարտամենտՊատմությունը ցույց է տալիս, որ արեւմտյան ուժերի ներկայությունը հանգեցնում է կործանման, Իրանը չի աջակցում ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցմանը․ Իրանցի միջազգայնագետ ՇՏԱՊ. հրաձգություն դատարանում, 2 դատավոր սպանվել էԵս որեւէ ուժի, կուսակցության, որեւէ խմբավորման կամ խորհրդի անդամ չեմ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մանրամասներ է ներկայացնումՊատրաստ ենք պետական ռեսուրսների դեմ պայքարին․Հայտնի է, որ կուսակցությունով է առաջադրվելու Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան ՂուկասյանըԼա՛վ՝ 18 տարեկան Կյաժի չափ էլ չկային, որ իրենք իրենց տրաքացնեին, այս տեսարանից հետո էլ մեր ապրելն ում է պետք. Վարդան Ղուկասյանը Բաքվի դատավարության մասինԱշխարհում թափ է առնում ստորանալու աստիճան քծնելու ուրվականը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԼուսանկարում Լևոն Մնացականյանն է՝ Շուշիում, այ էսպես եմ հիշելու ու սպասելու իրեն ու մնացած տղերքին․ Վարուժան ԳեղամյանԱնկախ այն բանից, թե նրանցից ոմանք, ինչ անփառունակ անցյալ են ունեցել, այդուհանդերձ, ոչ նվաստացուցիչ զգացողություն ունեմՏիգրան Բարսեղյանը` «Սլովանի» աշնանային շրջանի լավագույն ֆուտբոլիստԱԳՐԵՍԻԱՅԻ ԿՐՈՂՆԵՐԸ ԿԱՄ` ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ԱՆԱՐԽԻԱ.Հայտնի փաստաբանՇՏԱՊ. 15-ամյա տղան բռնի սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջկա հետԱրման Ծառուկյանը մենամարտի չեղարկումից հետո գրառում է կատարելԸնտրյալները․ Կենդանակերպի 3 նշաններ, ովքեր ամենաերջանիկ կլինեն 2025 թվականինՌուսական ստորաբաժանումները մտել են Վելիկայա Նովոսյոլովկա (Քարտեզ)Աստղագուշակ՝ հունվարի 18-ի համարՈւկրաինական բանակն աննախադեպ ճգնաժամ է ապրում. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Փաշինյանը՝ երկու քարի արանքումԱղոթք՝ Բաքվում պահվող գերիների համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսական զորքերը փաստացի մտել են Պոկրովսկ. Ուկրաինական պատգամավորԻնչպես օգտվել հայտարարագրման հարթակից, ինչ է անհրաժեշտ անել․ մանրամասներԵ՞րբ է նշվելու Տեարնընդառաջը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի նոր վախերըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ փոխարժեք է սահմանվել հունվարի 18-ինԾառուկյանին կհանեն պայքարից.Մախաչևի նոր մրցակիցը գիտե՞ր ինչ սցենար է խաղարկվելու«Փաստ». Կփոփոխվեն զինծառայողներին տրամադրվող արձակուրդի օրերի քանակը, սպաների բնակարանի ձեռքբերման կարգը. նախագիծ«Ժողովուրդ». Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնելԽվիչա Կվարացխելիան` ՊՍԺ-ի ֆուտբոլիստՍպիտակ տան մթնոլորտը Բայդենի հեռանալուն ընդառաջ հիշեցնում է դիահերձարանը. NBCՈւկրաինական դեսանտի ոչնչացման կադրերը Խարկովի սահմանամերձ գոտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Հրապարակ». Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել Թրամփի երդմնակալությանը«Փաստ». Համընդհանուր հայտարարագրման համակարգի խոշոր «կրախը». փաշինյանական նոր պատուհաս ՀՀ քաղաքացիների գլխին«Ժողովուրդ». 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը«Հրապարակ». Տուգանվելու նոր թեմա են մտածել«Փաստ». Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան«Ժողովուրդ». Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top