Արաբական երկրների խումբը ՄԱԿ-ում դատապարտել է գրոհը Հալեպի դեմ
ՄիջազգայինԱրաբական երկրների խումբը ՄԱԿ-ում դատապարտել է ահաբեկչական գրոհը Հալեպի դեմ, որը տեղի է ունեցել նոյեմբերի վերջին։ Այս մասին տեղեկացրել է SANA սիրիական լրատվական գործակալությունը։
Արաբական երկրներն ընդգծել են «ահաբեկչության բոլոր ձեւերի դեմ պայքարի անհրաժեշտությունը»։
Նոյեմբերի 27-ի առավոտյան «Ջեբհաթ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորման կազմավորումները զանգվածային գրոհ ձեռնարկեցին Սիրիայի հյուսիսում։ Հնարապետութան ԶՈւ հրամանատարության հայտարարության համաձայն՝ ահաբեկիչները փորձել են հարձակվել գյուղերի եւ քաղաքների (որոնք գտնվում էին սիրիական բանակի պաշտպանության տակ) եւ ռազմական օբյեկտների վրա։ Բանակը սկսել է հետ մղել հարձակումը։