Ադրբեջանի ԱԳ նախարարը աշխատանքային այցով մեկնել է Մալթա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստին
ՄիջազգայինԱյսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մալթայի Հանրապետության մայրաքաղաք Վալետտա։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այցի շրջանակում Բայրամովը կմասնակցի և ելույթ կունենա Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 31-րդ նիստին, ինչպես նաև հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց հետ: