Ահա Mate 70 Pro+ և Mate 70 RS սմարթֆոնները․ ի՞նչ բնութագրեր ունեն դրանք
ՀասարակությունHuawei-ը հիմնական Mate 70 մոդելների հետ մեկտեղ ներկայացրել է նաև իր ֆլագմանների ավելի ավագ տարբերակները՝ Mate 70 Pro+ և Mate 70 RS սմարթֆոնները։ Իրականում սրանք Huawei Mate 70 Pro սմարթֆոնի կատարելագործված տարբերակներն են․ դրանք հագեցած են ավելի տարողունակ մարտկոցներով, առաջարկում են ավելի շատ օպերատիվ հիշողություն, իսկ պատյանները պատրաստված են ավելի որակյալ նյութերից։
Huawei Mate 70 Pro+-ի հետևի վահանակն ունի ծածկույթ, որը պատրաստված է ոսկյա թելերի և նեյլոնե գործվածքի միահյուսված նյութից. նյութը հիանալի փայլում է լույսի ներքո, բայց նաև դիմակայում է մեխանիկական սթրեսին, վստահեցնում է արտադրողը: Շրջանակը պատրաստված է տիտանի համաձուլվածքից, որը Huawei-ն անվանում է բարձր պայծառության բազալտ (մուգ հրաբխային ապար), որը շատ ամուր է և դիմացկուն նաև քերծվածքների և ջրի նկատմամբ։ Կորպուսը պաշտպանված է փոշուց և խոնավությունից՝ համաձայն IP69 ստանդարտի:
Huawei Mate 70 Pro+-ի էկրանն ունի 6,9 դյույմ անկյունագիծ՝ 2832 × 1316 պիքսել կետայնությամբ։ Այն LTPO OLED էկրան է՝ 120 Հց թարմացման արագությամբ, 2500 քդ/մ² պայծառությամբ և երկրորդ սերնդի Kunlun պաշտպանիչ ապակիով: Բացի առջևի տեսախցիկից՝ էկրանի մեջ ներկառուցված է դեմքի 3D սկաներ, մինչդեռ մատնահետքի սկաները տեղադրված է հեռախոսի կողքին: Պրոցեսորը, ըստ որոշ տեղեկությունների, Kirin 9100 է. այն արտադրվում է 6 նմ տեխնոլոգիայով և ներառում է մեկ Arm Cortex-X1 միջուկ՝ 2,67 ԳՀց հաճախականությամբ, Cortex-A78 (2,32 ԳՀց) և Cortex-A55 միջուկներ (2,02 ԳՀց)։ Օպերատիվ հիշողության ծավալը 16 ԳԲ է։
Huawei Mate 70 Pro+ հեռախոսն ունի երեք հիմնական տեսախցիկ. հիմնական՝ 50 մեգապիքսել RYYB մատրիցայով, 24 մմ ոսպնյակով և f/1.4–f/4.0 փոփոխական բացվածքով; լայնանկյուն՝ 40 մեգապիքսել RYYB սենսորով և 13 մմ ոսպնյակով և f/2.2 բացվածքով; 48 մեգապիքսել RYYB սենսորով հեռաֆոտո ֆոտոխցիկ՝ 92,5 մմ ոսպնյակով, f/2,1 բացվածքով, 4x խոշորացումով և մոտ տարածքում ֆոկուսի հնարավորությամբ։ Առջևի էկրանին տեղադրված է 13 մեգապիքսելանոց տեսախցիկ՝ f/2.4 բացվածքով: Սմարթֆոնն ունի 5700 մԱ/ժ հզորությամբ մարտկոց (200 մԱ/ժ ավելի, քան Mate 70-ը և 70 Pro-ն):