«Հրապարակ». Վերաբերմունք է փոխվել. Հաշված ՔՊ-ականներ են համարձակվել ձեռքով բարևել Աղազարյանին
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի խնդրանքը մերժելուց հետո ՔՊ-ում շատերի վերաբերմունքը փոխվել է Հովիկ Աղազարյանի նկատմամբ, որ հանդգնել է գետնով տալ մեծն Փաշինյանի հակաօրինական խնդրանքը։ Գոնե հրապարակավ նրանք վերջինիս չեն մոտենում, իսկ երեկ ԱԺ նիստի ընդմիջմանը հաշված ՔՊ-ականներ համարձակվեցին ձեռքով բարեւել նրան՝ մտածելով, որ լրագրողները կֆիքսեն «հանցանքը», եւ Փաշինյանը մի sms էլ իրենց կուղարկի: Աղազարյանին ձեռքով բարեւել են Վաղարշակ Հակոբյանը, Ալեքսեյ Սանդիկովը, գավառցի Նարեկ Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ խմբակցության նիստը կայացել է անմիջապես այն բանից հետո, երբ Աղազարյանը հայտարարություն տարածեց, թե մերժում է Փաշինյանի «խնդրանքը»` մանդատը վայր չի դնում: Եվ մազերի գույնը փոխած տիկինը որոշել է Փաշինյանին հավաստել իր հավատարմությունը` նման հարց բարձրացնելով, ինչին, զարմանալիորեն, Հայկ Կոնջորյանն արձագանքել է` խմբակցության անդամի կարգավիճակով։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում