Ինչ նոր բացահայտում է արել ՔՊ-ն ԲԴԽ անդամի թեկնածուի մասին. Ալեքսանդր Սիրունյանի հրաժարվելու պատճառը Գազ չի լինի Իսրայելն առաջարկել է ռուսական արտադրության զենք փոխանցել Ուկրաինային Թրամփը նոր պատժամիջոցներ կարող է սահմանել Ռուսաստանի դեմ (տեսանյութ) ՔՊ-ում ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը հանել է իր թեկնածությունը Թրամփը պատրաստ է հանդիպման Պուտինի հետ «ցանկացած ժամանակ, երբ նա ցանկանա» ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում Skynet. Թրամփը հսկայական գումար՝ կես տրիլիոն դոլար է հատկացրել արհեստական ​​ինտելեկտի զարգացման համար ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը հազիվ էր զսպում ծիծաղն ԱԺ ամբիոնից ԱՄՆ 22 նահանգ հայտ է ներկայացրել Թրամփի դեմ

Արցախում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար կհատկացվի 74 հազար դոլար

Հասարակություն

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Մատենադարանում պահվող Լեռնային Ղարաբաղում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնմանն ու հանրայնացմանն ուղղված ծրագրի շնորհանդեսը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ։

Ծրագրի շրջանակում ընտրվել են Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում և հայկական այլ միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված և նկարազարդված այնպիսի ձեռագրեր ու եզակի արխիվային վավերագրեր, որոնք լույս են սփռում հայկական հարուստ մշակութային ժառանգության և պատմական անցքերի վրա:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել ԱՄՆ դեսպանությանը՝ ի թիվս այլ ծրագրերի, Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում գրչագրված ձեռագիր մատյանների և դրա հնագույն պատմությանն առնչվող բացառիկ վավերագրերի վերականգնման ու հանրահռչակման ծրագիրը Մատենադարանի հետ համատեղ իրականացնելու համար։

«Դժվար է պատկերացնել մասնագիտական պատասխանատվության ու զգացական ազդեցության հատման առավել վառ օրինակ, քան գրավոր ժառանգության վերականգնման ոլորտն է: Մատենադարանի վերականգնման բաժինն ունի ավելի քան վեց տասնամյակի մասնագիտական փորձառություն. այն մշտապես համադրում է սեփական և միջազգային փորձը, ապահովում է վերականգնողների բնականոն սերնդափոխությունը՝ զուգահեռելով ավանդականն ու նորարարականը: Այն հանդիսանում է Հայաստանի և տարածաշրջանի տեխնիկապես լավագույնս հագեցած օղակը, որը, գրավոր ժառանգության պահպանությանը զուգահեռ, կատարում է նաև Հայաստանի և սփյուռքի ձեռագրային հավաքածուների, ինչպես նաև գրադարանների և թանգարանների տարբեր նյութերի ամրակայման, վերականգնման աշխատանքները»,- ասել է նախարարը։

Նա առանձնակի կարևորել է պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ Ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիայի ստեղծումը և ժամանակակից սարքավորումներով համալրումը՝ գիտական հենքի վրա, որը նոր հնարավորություններ է ստեղծում։

«Լեռնային Ղարաբաղի ձեռագրական ժառանգությունն իր ուրույն տեղն ունի հայկական մշակութային ժառանգության մեջ: Իր ինքնատիպ ձեռագիրն ունեցող և հարուստ ավանդույթներով այս ժառանգությունը դեռևս, ինչպես հարկն է, չի հանրահռչակվել և ներկայացել աշխարհին: Թեև անվանի հայ և որոշ օտարերկրյա հեղինակներ անդրադարձել են այդ դպրոցի գրչությանն ու մանրանկարչությանը, սակայն, այդ աշխատությունները լույս են տեսել հայերենով, և միայն որոշ առանձին ձեռագրերի ուսումնասիրություններն են հազվադեպ հրատարակվել այլ լեզուներով: Հետևաբար, այս ծրագիրը կարևոր է նաև հանրահռչակման տեսանկյունից։

Կրկին շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ դեսպանությանը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինի, Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի շրջանակում մշտապես ցուցաբերվող աջակցության համար։ Վստահ եմ, որ մեր սերտ և արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական, իսկ համատեղ ձեռքբերված արդյունքները՝ առավել հասանելի հանրության համար»,- խոսքը եզրափակել է Ժաննա Անդրեասյանը։

Ներկաներին ողջունել է նաև դեսպան Քրիստինա Քվինը՝ նշելով. «Երեք տարվա այս ծրագրի շրջանակում 74,000  դոլար է հատկացվում իր հարուստ պատմամշակութային արժեքներով հայտնի Լեռնային Ղարաբաղի հինավուրց հայկական վանքերում գրչագրված 13-րդ դարի ձեռագիր մատյանների պահպանության նպատակով։ Սա ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 15-րդ ծրագիրն է, որով մենք աջակցում ենք Հայաստանի անզուգական մշակութային ժառանգության պահպանությանը։ Սպասում ենք նոր ծրագրերի իրականացմանն առաջիկայում»:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով ծրագրի իրականացման համար:






Ինչ նոր բացահայտում է արել ՔՊ-ն ԲԴԽ անդամի թեկնածուի մասին. Ալեքսանդր Սիրունյանի հրաժարվելու պատճառըԳազ չի լինիԻսրայելն առաջարկել է ռուսական արտադրության զենք փոխանցել ՈւկրաինայինԹրամփը նոր պատժամիջոցներ կարող է սահմանել Ռուսաստանի դեմ (տեսանյութ)ՔՊ-ում ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը հանել է իր թեկնածությունըԹրամփը պատրաստ է հանդիպման Պուտինի հետ «ցանկացած ժամանակ, երբ նա ցանկանա»ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակումSkynet. Թրամփը հսկայական գումար՝ կես տրիլիոն դոլար է հատկացրել արհեստական ​​ինտելեկտի զարգացման համարՔՊ-ական Ծովինար Վարդանյանը հազիվ էր զսպում ծիծաղն ԱԺ ամբիոնիցԱՄՆ 22 նահանգ հայտ է ներկայացրել Թրամփի դեմՄինչև 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չենՖրանսիան Ասադի ձերբակալության օրդեր է արձակելԹուրքիայում համազգային սուգ է հայտարարվելԱյս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է․ ԱբրահամյանԼՂ-ում մնացած մեքենաների համար տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Ա. ԽաչատրյանՋուր չի լինելուՏարադրամի փոխարժեքները հունվարի 22-ինԱստղագուշակ՝ հունվարի 22-ի համարՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն ՍարգսյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈւՂԻՂ.ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստՈրո՞նք են համարվելու հարկվող և չհարկվող եկամուտներ. սահմանվել է շեմԼույս չի լինիՀայտարարագրման ենթակա չեն քաղաքացու խնայողությունները, կենսաթոշակը, աշխատավարձը․ մանրամասներ տեսանյութՉԼ. «Բարսելոնայի» հաղթանակը գոլառատ խաղում, Տիգրան Բարսեղյանի գոլային փոխանցումը և այլ արդյունքներ(տեսանյութ)Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումներ «Հրապարակ». ԵՄ դիտորդների հարցով բանակցում են«Իրավունք». Ալեն Սիմոնյանը փորձել է բազմաթիվ անգամներ բարիշել, բայց Անդոն անդրդվելի է մնացել«Ժողովուրդ». ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել ԳյումրիումՊենտագոնում աշխատանքից ազատել են բոլոր նրանց, ովքեր պատասխանատու էին Ուկրաինայի համար. The Washington PostՎելիկայա Նովոսյոլովկա «կաթսայի» մարտերում ուկրաինական խոցված զրահատեխնիկան պայթյունից կտորների է բաժանվել (Տեսանյութ)Լիբերալները Թրամփի երդմնակալության ժամանակ ռուսական «հետքը» են գտել «Հրապարակ». Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը«Իրավունք». Թրամփը ԱՄՆ դեսպանատան «հաճախորդների» հացին «վայիս» եղավ«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի«Հրապարակ». Վարորդները կմիանա՞ն բոյկոտինԿԱՐԵՒՈՐ. Մինչեւ 300 հազար դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն«Իրավունք». Ավինյանը հայտնվել է կատաստրոֆիկ վիճակում«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին մեղադրանք կառաջադրվիԹրամփին նախագահության հենց առաջին օրը նրա դեմ մի շարք դատական ​​հայցեր են ներկայացվելԲոլոր հիմնական հարցերը կլուծվեն ԱՄՆ-ի հետ, առանց գլոբալիստների եւ Բրիտանիայի մասնակցության. Ռուսական աղբյուրԹրամփի մարդիկ Զելենսկիին ասել են, որ նա քիչ ժամանակ ունի մտածելու, թե ում հետ է և ինչ ճանապարհ է ընտրում. Ուկրաինական աղբյուր⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արայիկը սկսեց խոսել. առողջական խնդիրներ են առաջանում, ապա դրանք լուծվում են մեկուսարանում․ ԱՐԴԵՆ ՆԱԽԱԳԱՀ ԹՐԱՄՓԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՇԱՏ ԱՐԱԳ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸՆԻԿՈԼԸ ՀԱՍԿԱՑԱ՞Վ, ՈՐ ԱՐԴԵՆ ՄՈՒՃԻ ԵՎ ԶՆԴԱՆԻ ԱՐԱՆՔՈՒՄ ՉԷ, ԱՅԼ՝ ՄՈՒՐՃԻ ՏԱԿ«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԻՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՐԻԱԲԱՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԵրբ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Ռուբեն Վարդանյանը և մյուսները հառաչում էին Բաքվի բանտերում, Հայաստանի քաջարի ղեկավարը մատը մատին չտվեց նրանց ազատելու համար․ Զատուլին«Արսենալի»` Մխիթարյանին նվիրված հրապարակումը(ֆոտո)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top