Կենթարկվեմ որոշմանը. Հովիկ Աղազարյանն՝ իրեն ֆրակցիայից հեռացնելու մասին
ՆերքաղաքականՀՀ ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ եթե իրեն ֆրակցիայից հեռացնելու մասին որոշում կայացվի, ապա կենթարկվի դրան։
«Կենթարկվեմ որոշմանը»,– ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք որպես անկախ պատգամավոր հանդես կա՝ նա պատասխանել է․ «Կերևա այդ ժամանակ»։