Փաշինյանն անտակտությունների նոր սեզոն է սկսվել
ՆերքաղաքականՆիկոլ Փաշինյանի հանրային հրապարակումները 2018թ.-ից մինչ օրս զարմացնում է գիտակից հանրությանը: Անմիջականության քողի ներքո՝ վերջինս ցույց է տալիս իր անտակտությունները եւ էժան վարքագիծը: Եթե ժամանակին Փաշինյանը սահմանափակվում էր լայվերով, որտեղ փոքրիկ փլիսոփայի սինդրոմով տառապած տարբեր կանխատեսումներ, «հանգի՛ստ նստեք տեղներդ» ոճով հանդիմանություններ ու կարգադրություններ էր անում, ապա «նոր եթերաշրջանում» Փաշինյանը ներկայանում է արդեն տձեւ հեծանվորդի դերում, իսկ ամենավերջին ֆեյսբուքյան էպիզոտներում «բարի» օրինակ է ծառայում, ասենք, դեռահասներին, որ կարելի է պառկել դիվանին կոշիկներով կամ կնոջդ անկախ իր կամքի՝ նկարահանել ու գցել սոցցանց: Երեւի, իմաստ չկա ասելու, որ վարչապետի աթոռը զբաղեցնողը, փաստորեն, այնքան պարապ է մնացել, որ զբաղվում է ֆոտոՇՈՒՏով: Ի՞նչ ասես, համբերություն մեր ազգին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ