«Հրապարակ». Փաշինյանը հրահանգել է թիմին՝ ոչ մի արտերկիր, միայն թանգարաններ
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, մեր տեղեկություններով, թիմին հրահանգել է՝ Նոր տարվա կարճատեւ արձակուրդի օրերին արտերկիր չմեկնել, հանձնարարել է ավելի շատ ժամանակ անցկացնել մշակութային վայրերում՝ թատրոն, թանգարան գնալ, որ ցույց տան՝ իրենք ժողովրդի հետ են, եւ վայելքներն իրենց չեն հետաքրքրում։
Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը հասկացել է, որ ինքն ու թիմը հանրության մոտ հղփացած չտեսների եւ անհայրենիք բախտախնդիրների տպավորություն են արդեն թողնում, եւ որոշել է նման քայլերով իրենց վարկանիշը բարձրացնել, որ կարողանան կրկին վերընտրվել։ Ընդ որում՝ նման հրահանգ է իջեցրել ոչ միայն պատգամավորներին ու նախարարներին, այլեւ կառավարության ենթակայությամբ գործող մեծ ու միջին հիմնարկների ղեկավարներին եւս։