Այս գիշեր Թբիլիսիում վրացի ուժայինները շատ ավելի արագ կարողացան ցրել ցուցարարներին
ՄիջազգայինԱյս գիշեր վրացի ուժայինները շատ ավելի արագ կարողացան ցրել ցուցարարներին Թբիլիսիում: Նախ, ցուցարարներն այս անգամ առանց երկար ելույթների, միանգամից անցան բախումների: Եվ հետո, ակնհայտորեն հորթական ակցիան նախորդներից շատ ավելի փոքրամասշտաբ էր:
Թբիլիսիի պարեկային ոստիկանության պետ Վաժա Սիրաձեն պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել ամենաարագ բողոքի ակցիան Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։ Նրա խոսքով, այսօր երեկոյան մոտ 400 մարդ է հավաքվել Ռուսթավելի պողոտայում։ Կային նաև սադրիչներ, որոնք անմիջապես անցան բռունցքի։ Այնուհետ վրացական հատուկ ջոկատայիններն ու իրավապահները, որպես պատասխան, արագորեն դիմեցին արցունքաբեր գազի ու ջրցան մեքենաների` արագ մաքրելով խորհրդարանի դիմացի տարածքը։
Այսպիսով, սկսում է հասկանալի դառնալ, թե ինչու դեռ նախագահ եւ ծայրահող լիբերաստ Զուրաբիշվիլին գնաց նաեւ բարոյական նորմերը տրորող հերթական հանցագործությանը` հրապարակավ կոչ անելով դպրոցականներին` միանալ այս ջարդարարությանը: Ցուցարարների շարքերը նվազել են մասանբ ձերբակալությունների, մասամբ էլ` «հեղափոխության» չհաջողվելու պատճառով, եւ մնում է շարքերը համալրել երեխաների հաշվին: Սակայն իրավապահները, կոշտություն չցուցաբերելով, այնուամենայնիվ բերման են ենթարկվել նաեւ երեխաների` անհնազանդության և ոստիկանների վրա հարձակվելու համար: Ըստ վրացական մի շարք աղբյուրների, բերման ենթարկված անչափահասներին արագորեն հանջնել են ծնողներին` զգուշացումով, որ կրկնության դեպքում պատասխանատվության են ենթարկելու հենց նրանց: