Պուտինը եւ Փեզեշքիանը պայմանավորվել են Սիրիայի հետ կապված
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի բանակցությունների ընթացքում երկու կողմերը դատապարտել են Սիրիայում իրավիճակն ապակայունացնելու փորձերը և ընդգծել օրինական կառավարությանն աջակցելու անհրաժեշտությունը։
Զրույցի ընթացքում Պեզեշյանը նշել է. «Ահաբեկիչների վերադարձը Սիրիա վտանգ է ներկայացնում ոչ միայն այս երկրի, այլեւ ողջ տարածաշրջանի անվտանգության համար։ Վերջին իրադարձությունները ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի վտանգավոր ծրագրի մի մասն են, որը դատապարտված է ձախողման: Իրանը պատրաստ է Ռուսաստանի հետ ցանկացած համագործակցության այս ուղղությամբ»։
Պուտինը, ի նշան սիրիական հարցում Իրանի նախագահի դիրքորոշումների համերաշխության, ասել է.
«Ռուսաստանը լիովին համաձայն է Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ Իրանի գնահատականներին։ Հիմնական խաղացողները, որոնք որոշում են, թե ինչ է կատարվում այս տարածաշրջանում, ոչ թե ահաբեկիչներն են, այլ նրանց հովանավորները։ Ռուսաստանը հավատարիմ է Իրանի հետ փոխգործակցությանը՝ Սիրիայի պաշտոնական կառավարությանն աջակցելու նպատակով»: