Էլթոն Ջոնը կորցրել է տեսողությունը
ՀասարակությունԲրիտանացի երգիչ Էլթոն Ջոնն իր մասնակցությամբ ստեղծված The Devil Wears Prada մյուզիքլի գալա ներկայացման ժամանակ հայտնել է, որ չի կարողանում դիտել շոուն՝ տեսողության հետ կապված շարունակական խնդիրների պատճառով:
Ելույթ ունենալով բեմում՝ 77-ամյա երգիչը շնորհակալություն է հայտնել ամուսնուն՝ Դեյվիդ Ֆերնիշին, դժվարին պահին իրեն աջակցելու համար։
«Ես չեմ կարողացել ներկայանալ նախադիտումներին, քանի որ, ինչպես գիտեք, կորցրել եմ տեսողությունս: Այնպես որ, ինձ համար դժվար է սա տեսնել՞ Բայց այն , ինչ լսեցի հրաշալի էր», - ասել է աստղը:
Սեպտեմբերին Էլթոն Ջոնը հայտնել էր, որ հուլիսին աչքի ծանր ինֆեկցիայի պատճառով իր աջ աչքը կուրացել է, իսկ ձախը սահմանափակ է տեսնում: