Հալեպում ահաբեկչական խմբերն իրար են կոտորել. տասնյակ զոհեր կան
ՄիջազգայինՀալեպում «Ջեյշ ալ Իսլամ» և «Հայաթ Թահրիր ալ Շամ» զինյալները սկսել են կռվել միմյանց դեմ։ Այս բախումների արդյունքում տասնյակ զինյալներ են սպանվել։
«Ջեյշ ալ Իսլամը» Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող ահաբեկչական խմբավորում է, որը Ղութայից (Հարավային Սիրիա) տեղափոխվել է Իդլիբ հարավ: Սիրիական ճգնաժամի սկզբում այս խմբավորման գլխավոր հովանավորներն էին Սաուդյան Արաբիան և Քաթարը։ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը նույնպես կապված է Թուրքիայի և Կատարի հետ։
Դաշտային աղբյուրները հայտնել են, որ Հալեպում այս բախումների ժամանակ սպանվել է«Հայաթ Թահրիր ալ-Շամի» առաջնորդներից մեկը՝ Աբուզար Մուհամբալը։