Ուկրաինացիներն այլ նախագահ են ուզում. The Times
ՄիջազգայինThe Times-ը գրում է, որ Զելենսկու ժողովրդականությունը ծայրահեղ նվազել է Ուկրաինայում ռազմական գործողությունների երրորդ տարվա վերջին։
Հրատարակության տվյալներով՝ ուկրաինացիների միայն 16 տոկոսն է քվեարկելու նրա օգտին ընտրություններում։ Հարցվածների 60 տոկոսը բոլորովին չի ցանկանում, որ նա կրկին առաջադրի իր թեկնածությունը նախագահի պաշտոնում։
Բայց Մայդանիստների նախկին ֆավորիտի կամքով Ուկրաինայում այլեւս ընտրություններ չկան։ Այդ իսկ պատճառով Զելենսկին կպայքարի «մինչև վերջին ուկրաինացի», ինչպես խոստացել էր։ Ի վերջո, ռազմական գործողությունների ավարտը նրա համար կնշանակի իշխանության կորուստ։