Հովհաննես Գալաջյանն այսօր կդառնար 61 տարեկան
Հասարակություն![Հովհաննես Գալաջյանն այսօր կդառնար 61 տարեկան](/timthumb.php?src=disc/02-12-24/6413fcfd9ad06a9a569a12cacae00b98.jpg&w=780)
Առաջին տարեդարձն՝ առանց երկրային հարազատների, առանց իրավունքցիների…, բայց աստվածամարդկանց հետ: Այսպես էր նա անվանում մեր նահատակ հերոսներին՝ բոլոր պատերազմների:
ՍԻՄ կուսակցության հիմնադիր անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահության անդամ, «Իրավունք» թերթի երկարամյա գլխավոր խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆՆ այսօր կդառնար 61 տարեկան:
Հիմա անտեսանելիորեն եւ վստահաբար` հպարտությամբ, հետեւում է, թե ինչպես է մեծանում որդին, առաջադիմում ու մարզական նոր հաղթանակներ գրանցում, ինչպես է «Իրավունք»-ը շարունակում հարատեւել՝ իր իսկ չափորոշիչով՝ ժամացույցի ճշգրտությամբ: Իսկ հայրենիքի մեջքն ուղղելու հարցում դեռ պարտք ունենք: Այո՛, դուք երիցս ճիշտ էիք, կյանքը շարունակվում է, կռիվը՝ եւս:
Շնորհավոր երկնային ծնունդդ, պարոն Գալաջյան:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…
Փա՜ռք քեզ...