Արաղչին մեկնել է Սիրիա
Իրանի ԱԳ նախագահ Աբբաս Արաղչին մեկնել է Սիրիա՝ Դամասկոս, հայտնում է Tasnim-ը:
Նա քննարկելու է տարածաշրջանային խնդիրները, հատկապես Սիրիայում վերջին զարգացումները, որոնց շուրջ խորհրդակցելու է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
«Մենք հաստատապես աջակցում ենք Սիրիայի կառավարությանն ու բանակին»,- Արաղչիի այցից առաջ հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն: