Շոլցը կոչ է արել չխաղալ «ռուսական ռուլետկա»` Մոսկվային վերջնագրերի տալով
ՄիջազգայինԳերմանիան չպետք է վտանգի իր անվտանգությունը՝ վերջնագրեր ներկայացնելով Ռուսաստանին, ասել է կանցլեր Օլաֆ Շոլցը իր առաջին նախընտրական ելույթում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համաժողովում՝ նվիրված իր թեկնածությանը։
«Ֆրիդրիխ Մերցը ցանկանում է վերջնագիր ներկայացնել միջուկային տերությանը` Ռուսաստանին։ Նա Բունդեսթագում միանգամայն բացահայտ հայտարարեց, որ եթե Պուտինը չանի այն, ինչ ցանկանում է Գերմանիան, ապա վաղվանից գերմանական թեւավոր հրթիռներ կարվածեն ռուսական տարածքի խորքեին։ Կարող եմ միայն ասել՝ զգույշ եղիր։ Չի կարելի «ռուսական ռուլետկա» խաղալ Գերմանիայի անվտանգության հետ»,- ասել է քաղաքական գործիչը։
Մերցը Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարն է և Շոլցի գլխավոր մրցակիցը կանցլերի պաշտոնի համար պայքարում։ Նա հայտարարել է, որ հաղթանակի դեպքում Ռուսաստանին «վերջնագիր» կտա 24 ժամվա ընթացքում` դադարեցնել հարձակումները ուկրաինական ենթակառուցվածքների վրա, հակառակ դեպքում խոստացել է Կիևին մատակարարել հեռահար «Տավրուս» հրթիռներ։
Կառավարության ներկայիս ղեկավարը կոչ է արել հետագա աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, բայց պայմանով, որ Գերմանիան չդառնա հակամարտության կողմ։
Կանցլերը նշել է նաև ռուսական «Օրեշնիկ» նորագույն հրթիռի փորձարկումը, որի, ինչպես ասել է Շոլցը, բնութագրիչները գերազանցում են այս հակամարտությունում նախկինում օգտագործված զենքի բոլոր տեսակները։
«Դուք կարող եք այս ամենը համարել դատարկ սպառնալիք՝ «ինչ-որ կերպ կստացվի» ոգով։ Բայց «ինչ-որ կերպ կստացվի» դիրքորոշումը հարմար չէ, երբ խոսքը վերաբերում է Գերմանիայի անվտանգությանը»,- ընդգծել է նա։
Գերմանիայում արտահերթ ընտրությունները նշանակված են հաջորդ տարվա փետրվարի 23-ին։ Կառավարական ճգնաժամը սկսվեց այն բանից հետո, երբ Ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները (FDP) հեռացավ կառավարությունը Շոլցի պնդմամբ: Այս որոշման պատճառների թվում կանցլերը նշել է ֆինանսների նախարարության ղեկավարի դժկամությունը, որպես պետական բյուջեի պլանավորման մաս, միաժամանակ հավանություն տալ Ուկրաինային աջակցելու և Գերմանիայի ապագայում ներդրումներ կատարելու ծախսերի ավելացմանը: