Վրաստանում տեղի է ունենում իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ. Պետական անվտանգության ծառայություն (Տեսանյութ)
ՄիջազգայինՎրաստանում տեղի է ունենում իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ, հայտնում է երկրի Պետական անվտանգության ծառայությունը։
Սահմանադրական կարգը տապալելու հարցում շահագրգռված են կոնկրետ քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ: Վրաստանի հետախուզական ծառայությունը հետաքննություն է անցկացնում իշխանությունը զավթելու նպատակով դավադրության կամ ապստամբության մեղադրանքով։
Թբիլիսիում երկօրյա բողոքի ցույցերի ընթացքում տուժել է ՆԳՆ 42 աշխատակից, հայտնել է երկրի վարչության պետի տեղակալը։