Սիրիական բանակի բարձրագույն հրամանատարության հայտարարությունը Հալեպում տիրող իրավիճակի վերաբերյալ
ՄիջազգայինՍիրիական բանակի բարձրագույն հրամանատարության հայտարարություն է տարածել Հալեպում տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Վերջին մի քանի օրվա ընթացքում Ալ-Նուսրայի ճակատի հետ կապված ահաբեկչական խմբավորումները, որոնց աջակցում են հազարավոր օտարերկրյա ահաբեկիչներ, ծանր սպառազինություն և մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքեր, մի քանի ուղղություններից զանգվածային հարձակում են իրականացրել Հալեպի և Իդլիբի (նահանգ) վրա:
Մեր զինված ուժերը 100 կմ-ից ավելի տարբեր հատվածներում կատաղի մարտեր են մղել նրանց դեմ։ Հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու համար մարտերի ընթացքում սպանվել են ՍԱԱ-ի տասնյակ զինվորներ, շատերը վիրավորվել են։
Ահաբեկիչների մեծ քանակությունը և տարբեր ուղղություններից գրոհները դրդեցին մեր զորքերին իրականացնել վերատեղակայման գործողություն՝ ուղղված պաշտպանական գծերի ամրապնդմանը՝ հարձակումը հետ մղելու, խաղաղ բնակիչների և զինվորների կյանքեր փրկելու և հակահարձակման պատրաստվելու համար։
Հյուսիսային սահմանով (Թուրքիայի հետ) ահաբեկիչների շարունակվող հոսքի և ռազմատեխնիկական աջակցության ուժեղացման պայմաններում վերջին ժամերին նրանց ահաբեկչական խմբավորումները կարողացել են գրավել Հալեպ քաղաքի զգալի մասը։
Մեր զորքերը կենտրոնացված հզոր հարվածներ են հասցնում` թույլ չտալով գրոհայիններին հենակետ հավաքել մինչև զորքերի ժամանումը և հակահարձակման ուղղություններով բաշխվելը:
Բանակի բարձրագույն հրամանատարությունը հաստատում է, որ իր ձեռնարկած միջոցառումը ժամանակավոր է և ամեն կերպ կաշխատի Հալեպում մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար։ Այն կշարունակի իր գործողությունները և իր ազգային պարտականությունը՝ դիմակայել ահաբեկչական կազմակերպություններին. դուրս մղել նրանց և վերականգնել պետական վերահսկողությունը ամբողջ քաղաքի և նրա գյուղերի վրա»: