ՄԻԵԴ-ը Վրաստանին արգելում է արտահանձնել Բաքվի պահանջով կալանավորված լրագրողին Ավինյանը արդյո՞ք կատարել է իր խոստումը (տեսանյութ) Բայդենը վիճել է Թրամփի հետ ՀԱՄԱՍ-ի գործարքի շուրջ Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը Չի կարելի սեփական PR-ի համար այս համաձայնագրի ստորագրումը դարձնել գործընկերոջը վատ վիճակի մեջ դնելու գործիք. Սարգսյան Այսօր Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պայմանագիրը կարող է ստորագրվել Մոսկվայում՝ հունվարի 17-ին․ Հակոբ Բադալյան ՀՀ-ԱՄՆ փաստաթղթում խուսափել են «բռնի տեղահանում» եզրույթից, հայկական շահը կրկին զոհաբերում են ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նիստին

Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպանի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննություն

Ներքաղաքական

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի նոյեմբերի 29-ին տեղեկացրել էր, որ դատախազը նույն օրը հաստատել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի նկատմամբ հեռակա վարույթի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան՝ հեռակա դատաքննության:

Միաժամանակ, դատախազի կողմից դատարան էր ներկայացվել մեղադրյալ Մ.Մ.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն:

2024 թվականի նոյեմբերի 29-ին Դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը, ինչը նշանակում է, որ Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննություն:

Հիշեցնենք, որ նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի՝ 2023 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ՝ Մ.Մ.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)):

Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Մ.Մ.-ն, 2008 թվականից մինչև 2012 թվականը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2013 թվականից մինչև 2018 թվականը՝ հանդիսանալով Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու օրենսդրական արգելքին հակառակ՝ մինչև 2016 թվականը ինչպես անձամբ, այնպես էլ իր մտերիմներ Ա.Պ.-ի և Լ.Ա.-ի միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը՝ օրինականացնելով վերոնշյալ ապօրինի գործունեության արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Կառավարության 2001 թվականի մայիսի 21-ի 435-Ն որոշմամբ՝ Էներգետիկայի նախարարության «Հայէներգանորոգում» ՓԲ ընկերության գույքի կազմից առանձնացված «Ձորա ՀԷԿ» տեղամասի՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի ներդրմամբ ստեղծվել է «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերությունը: Ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է Պաշտպանության նախարարությանը:

2010 թվականի դեկտեմբերի 16-ին Պաշտպանության նախարարության կողմից մշակվել է վերոնշյալ գույքի օտարման խոշոր գործարք կնքելուն հավանություն տալու մասին կառավարության գաղտնի որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվել է թույլատրել Պաշտպանության նախարարությանը՝ հավանություն տալ խոշոր գործարքի կնքմանը, այն է՝ 3 մլրդ 600 մլն դրամով գույքն օտարել փաստացի Մ.Մ.-ի կողմից ղեկավարվող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը: «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է Մ.Մ.-ին փոխկապակցված անձանց՝ Ա.Պ.-ի և Լ.Ա.-ի կողմից՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում հաշվառված «Էմ Ջի Դի Սի ինք» առևտրային ընկերության և «Վոդ Գրուպ» ՍՊ ընկերության միջոցով 2010 թվականի հոկտեմբերի 27-ին:

2010 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության 4 մլրդ 646 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով գույքը 3 մլրդ 600 մլն դրամով օտարվել է Մ.Մ.-ի կողմից ղեկավարվող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:

Այնուհետև, Կառավարությունը, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար արտոնություններ սահմանելու նպատակով, 2011 թվականին համապատասխան որոշմամբ փոքր հիդրոէլեկտրակայանների համար սահմանված 10 Մվտ հզորության փոխարեն առավելագույն հզորություն է սահմանել մինչև 30 Մվտ հզորությունը: Արդյունքում՝ խոշոր ՀԷԿ հանդիսացող միակ՝ 26,4 Մվտ հզորության «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանն ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում: Կառավարության որոշման հիման վրա՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոփոխել է էլեկտրաէներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան և 2012-2016 թվականների ընթացքում «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վաճառքի համար սահմանել կրկնակին գերազանցող սակագներ: Արդյունքում՝ «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է 3 մլրդ 750 մլն 837 հազար 591 դրամ: Մ.Մ.-ն քողարկել է ընկերության 30 տոկոս բաժնեմասերի իրական շահառու հանդիսանալու հանգամանքը, որի արդյունքում 2011-2016 թվականների ընթացքում ստացել է 1 մլրդ 113 մլն 698 հազար 628 դրամ շահաբաժին:

Վերը նշված ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված գումարներից՝ առանձնապես խոշոր չափերով 333 մլն 861 հազար 167 դրամ գումարն օրինականացնելու միասնական դիտավորությամբ փաստացի ստացված գումարների հանցավոր ծագումը խեղաթյուրելու, դրանց իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով Մ.Մ-ն վերոհիշյալ գումարները միախառնել է իր այլ եկամուտների հետ, ապա տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այն է՝ տարբեր բանկային գործարքներ կատարելու եղանակներով դրանց հաղորդել է օրինական տեսք։

2023 թվականի հոկտեմբերի 28-ին որոշում էր կայացվել քրեական վարույթով մեղադրյալ Մ.Մ.-ի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






ՄԻԵԴ-ը Վրաստանին արգելում է արտահանձնել Բաքվի պահանջով կալանավորված լրագրողինԱվինյանը արդյո՞ք կատարել է իր խոստումը (տեսանյութ)Բայդենը վիճել է Թրամփի հետ ՀԱՄԱՍ-ի գործարքի շուրջԵրևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինըՉի կարելի սեփական PR-ի համար այս համաձայնագրի ստորագրումը դարձնել գործընկերոջը վատ վիճակի մեջ դնելու գործիք. ՍարգսյանԱյսօր Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պայմանագիրը կարող է ստորագրվել Մոսկվայում՝ հունվարի 17-ին․ Հակոբ ԲադալյանՀՀ-ԱՄՆ փաստաթղթում խուսափել են «բռնի տեղահանում» եզրույթից, հայկական շահը կրկին զոհաբերում ենԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նիստինԿառավարության նիստի օրակարգում 25 հարց է, որից 22-ը չի զեկուցվում. ևս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Աստղագուշակ՝ հունվարի 16-ի համարՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօրՔաղցկեղը նահանջում է. նոր դեղամիջոց է հայտնաբերվելՈվ է գլխավոր հարկադիրը.ՄանրամասներԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՍիրո Ամիրխանյանը՝ գլխավոր հարկադիր կատարողԲեյրութում հայ է սպանվելԻնչպե՞ս է կոչվում պետական գումարը մոտ 1,5 տարի շահագործելը․ Քրիստինա ՆազարյանՈւմ խնամքին կմնա փոքրիկը. Անդրեի ու Անիի սկանդալային բաժանման բացառիկ մանրամասներըԿապել են մահճակալին, ծեծել եւ զենք գործադրելով սպանել. Նախօրեին դաժան սպանություն է տեղի ունեցել«Հրապարակ». Նոր ֆորմատի փնտրտուքներով«Նապոլիի» մարզական տնօրենը` Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին«Ժողովուրդ». Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառելՌուսական բանակը կտրել է Դնեպրոպետրովսկ-Պոկրովսկ երկաթգիծը. Ուկրաինական ԳՇ-ի ռեսուրս (Քարտեզ)Չասով Յարում Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը փլուզվել է. Ուկրաինական ռազմական աղբյուրներ«Հրապարակ». Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է«Փաստ». Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետոԻշխանական պատգամավորները Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել. հարցեր ու անհանգստություններ ունեն. «Ժողովուրդ»Յուլիա Տիմոշենկո. Ուկրաինան վերածվում է ապագա չունեցող երկրիԷնպես չանեք կին մարզպետներ նշանակեմ, որ խելքներդ գլուխներդ գա. Փաշինյանը հաթաթա է տվել մարզպետներին«Հրապարակ». ԵՄ-ի հարցով չեն շտապում. Անհանգստություններ իշխող թիմում«Փաստ». Հայաստանը ոմանց համար դարձել է «խոպա՞ն»Հայնի է Վազգեն Սարգսյան ֆիլմի մանրամասներն ու պրեմիերայի օրը․ ԼուսանկարԿբավարարի արդյոք դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը` Ռուստամ Գասպարյանի եղբոր գործով. «Ժողովուրդ»Ադրբեջանի նախագահը հայտնվեց շատ վատ վիճակում. Ռուսական աղբյուրԱյդ օրը Մհերը պետք է Երևան գшր, կարևոր հшնդիպում կար, կшպն ընդհшտվեց ու դրանից հետո նրшից այլևս լուր չունեինք․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ուկրաինական բանակի համար չաձազանց վտանգավոր եւս մեկ հեռանկար է ստեղծվել (Քարտեզ)Պոկրովսկում և Բոլշայա Նովոսիլկայում իրավիճակն այլևս չի գտնվում ուկրաինական հրամանատարության վերահսկողության տակ. Ուկրաինական պատգամավորԻնչ է սպասվում ռուսական թատրոնում հունվարինԿհամաձայնեի. Վալերի Ծառուկյանը` Հայաստանի կամ Ռուսաստանի հավաքականից հրավեր ստանալու մասինԻնչ է սպասվում փետրվարին Պարոնյանի անվան թատրոնումՏրանսպորտի վարորդները խոստանում են Ավինյանին փետրվարյան «անակնկալներ»ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի իրական արժեքը. ինչ հետևանք է այն ունեցել Վրաստանի ու Աֆղանստանի համարՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԹԵՀՐԱՆԸ ՉԵՆ ՀԱՆՁՆԻ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸԱրեւմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվելԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ՆԻԿՈԼԻ «ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ» ԼԱՎ ՀՈՏ ՉԻ ԳԱԼԻՍԱննա Հակոբյանի արշավի հետեւում՝ նաեւ հակաեկեղեցականներն ենՀրապարակվել է կործանված ադրբեջանական AZAL ինքնաթիռի օդաչուների խոսակցությունների ամբողջական վերծանումը Ուկրաինայի խնդիրն այն չէ, որ փողը վերջանում է, այլ այն, որ ուկրաինացիներն են վերջանում. Թրամփի պետքարտուղար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top