Մբապեին «թուղթ ու գիր են» արե՞լ
Սպորտ
Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի անհաջողությունների մասին:
«Կարծում եմ, որ նրան իսկապես աչքով են տվել: Ես հավատում եմ նման բաներին։ Դուք կարող եք չհավատալ դրան: Սա ասում եմ, քանի որ պատրաստ եմ պատասխան տալ իմ խոսքերի համար։ Ես հավատում եմ, շատ բաներ ունեմ, որոնց հավատում եմ։ Արևմտյան երկրների մարդիկ չեն հավատում դրան, դա նրանց մշակույթի մեջ չէ, մենք չափազանց ռացիոնալ ենք: Բայց ես հավատում եմ»,- Պետիի խոսքերն է մեջբերում MaxiFoot-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» կազմում իր վերջին խաղում Մբապեն ընդհանուր փուլի 5-րդ տուրում չկարողացավ գոլ խփել «Լիվերպուլին» 11 մետրանոցից։