Մասկն օգնել է ազատ արձակել իտալացի լրագրողին ՄԻԵԴ-ը Վրաստանին արգելում է արտահանձնել Բաքվի պահանջով կալանավորված լրագրողին Ավինյանը արդյո՞ք կատարել է իր խոստումը (տեսանյութ) Բայդենը վիճել է Թրամփի հետ ՀԱՄԱՍ-ի գործարքի շուրջ Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը Չի կարելի սեփական PR-ի համար այս համաձայնագրի ստորագրումը դարձնել գործընկերոջը վատ վիճակի մեջ դնելու գործիք. Սարգսյան Այսօր Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պայմանագիրը կարող է ստորագրվել Մոսկվայում՝ հունվարի 17-ին․ Հակոբ Բադալյան ՀՀ-ԱՄՆ փաստաթղթում խուսափել են «բռնի տեղահանում» եզրույթից, հայկական շահը կրկին զոհաբերում են

Մանդատներ դնել-չդնելու մասով ունենք ակնհայտ սահմանադրությանը հակասող իրավիճակ. Վահե Գրիգորյան

Ներքաղաքական

Մի քանի օր է, ինչ Նիկոլ Փաշինյանը «խնդրել է» ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին մանդատը վայր դնել։ Վերջինս էլ իր հերթին «ռամաշկա» է խաղում ՝ կդնեմ-չեմ դնի: Այս «խմորը դեռ շատ է ջուր քաշելու», սակայն առավել ուշագրավ է այն հարցը, թե Նիկոլ Փաշինյանն ինչ իրավունքով է պատգամավորին մանդատը վայր դնդելու հրահանգ, հորդոր կամ խնդրանք ներկայացրել: Որքանո՞վ նա ունի իրավունք sms-ների միջոցով պաշտոնյա գործից ազատել կամ նշանակել: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է սահմանադրագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ «խնդրել էր» Հովիկ Աղազարյանին մանդատը վայր դնել: Որքանո՞վ է սա օրինական «ժողովրդավարության բաստիոն» հռչակված երկրում:

— Նախ ասեմ, որ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է Հայաստանի Հանրապետության, այդ թվում եւ իրավական պետություն հանդիսանալու հանգամանքը: Մյուս կողմից Սահմանադրությունը հստակ տարանջատում է իշխանության բաժանվածությունը երեք ճյուղերի՝ օրենսդիր, գործադիր եւ դատական: Դրանցից յուրաքանչյուրը մեկը մյուսից անկախ է, եւ նման համակարգը ստեղծված է երաշխավորելու երկրում անհարկի իշխանության գործողությունների բացառումը, ինչպես նաեւ կոչված է երաշխավորելու ժողովրդական, ժողովրդավարական եւ իրավական կարգերի առկայությունն ու պահպանումը: Վարչապետի կողմից հնչեցրած խնդրանքը, որ մանդատը վայր դնեն, ակնհայտ խնդրահարույց է սահմանադրական տեսանկյունից, թեեւ այդ միտքը ծնող մարդիկ գուցե եւ առաջնորդվել են այն կանխավարկածով, թե՝ քանի որ պահանջելու լիազորություն չունի, որպեսզի մանդատները վայր դրվեն, կամ պաշտոնատար անձինք հրաժարական ներկայացնեն, որոշել են դա ներկայացնել իբրեւ խնդրանք: Այսինքն՝ անձը կարող է որոշել, այդ խնդրանքը բավարարել, թե՝ ոչ: Սակայն իրականում անգամ այս մոտեցումը լրջագույն սահմանադրական խնդիրներ ունի, քանի որ գործադիր մարմնի ղեկավարը փաստացի հանդիսանում է ՀՀ ղեկավարը, այդ թվում նաեւ Սահմանադրության մեկնաբանության տեսանկյունից, հանդես է գալիս այնպիսի պահանջով, որի չկատարումը տեսականորեն կարող է հանգեցնել լուրջ իրավական խնդիրների՝ այն անձանց համար, ովքեր այդ խնդրանքը չեն բավարարել: Ըստ մամուլի` նույն կերպ վարչապետը պաշտոնից հրաժարվելու խնդրանք է ներկայացրել ԲԴԽ նախագահին, ով ի պաշտոնե հանդես է գալիս որպես դատարան: Այսինքն՝ գործադիր մարմինը խնդրել է դատարանին այլեւս դադարել զբաղվել իր աշխատանքով: Մի կողմ թողնենք այս դեպքում, թե որքանով էր արդար եւ իրավաչափ արդարադատությունը, որն իրականացվում էր ԲԴԽ- ի կողմից, սակայն այս տեսանկյունից հարցը նայելու դեպքում ակնհայտ է դառնում, որ անգամ խնդրանքի ներկայացումը, չափազանց խնդրահարույց է:

Պատգամավորի մանդատը տալիս է ժողովուրդը եւ դրանով նաեւ պատգամավորին լիազորում անկախ գործելու լիարժեք իրավունք: Ինչպե՞ս կարող է Նիկոլ Փաշինյանը որոշել, թե ով պետք է մանդատը վայր դնի, ով՝ ոչ:

— Այո, մանդատներ դնել-չդնելու մասով եւս ունենք ակնհայտ Սահմանադրությանը հակասող իրավիճակ, քանի որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երաշխավորում է, որ պատգամավորը անկախ է իր գործուներության մեջ, քանի որ մանդատի ինստիտուտը ցույց է տալիս, որ ժողովուրդն է հանդիսանում միակ իրավասու իրավահարաբերության սուբյեկտը, ով օժտել է անձին մանդատով: Հետեւաբար, չի կարող գործադիր մարմնի ղեկավարի խնդրանքով, գործադիր մարմնի վերահսկողության իրականացման ֆունկցիա ունեցող Ազգային ժողովի պատգամավորը մանդատը վայր դնել: Սա չափազանց խնդրահարույց եւ բազում իրավական խնդրներ առաջացնող մոտեցում է, որը այս իշխանության համար ամենեւին էլ խորթ չէ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Մասկն օգնել է ազատ արձակել իտալացի լրագրողինՄԻԵԴ-ը Վրաստանին արգելում է արտահանձնել Բաքվի պահանջով կալանավորված լրագրողինԱվինյանը արդյո՞ք կատարել է իր խոստումը (տեսանյութ)Բայդենը վիճել է Թրամփի հետ ՀԱՄԱՍ-ի գործարքի շուրջԵրևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինըՉի կարելի սեփական PR-ի համար այս համաձայնագրի ստորագրումը դարձնել գործընկերոջը վատ վիճակի մեջ դնելու գործիք. ՍարգսյանԱյսօր Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պայմանագիրը կարող է ստորագրվել Մոսկվայում՝ հունվարի 17-ին․ Հակոբ ԲադալյանՀՀ-ԱՄՆ փաստաթղթում խուսափել են «բռնի տեղահանում» եզրույթից, հայկական շահը կրկին զոհաբերում ենԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նիստինԿառավարության նիստի օրակարգում 25 հարց է, որից 22-ը չի զեկուցվում. ևս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Աստղագուշակ՝ հունվարի 16-ի համարՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօրՔաղցկեղը նահանջում է. նոր դեղամիջոց է հայտնաբերվելՈվ է գլխավոր հարկադիրը.ՄանրամասներԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՍիրո Ամիրխանյանը՝ գլխավոր հարկադիր կատարողԲեյրութում հայ է սպանվելԻնչպե՞ս է կոչվում պետական գումարը մոտ 1,5 տարի շահագործելը․ Քրիստինա ՆազարյանՈւմ խնամքին կմնա փոքրիկը. Անդրեի ու Անիի սկանդալային բաժանման բացառիկ մանրամասներըԿամանդյուշին տարին ռեսթարթով է սկսել` «պասլատա արել куда подальше». Բացառիկ մանրամասներԿապել են մահճակալին, ծեծել եւ զենք գործադրելով սպանել. Նախօրեին դաժան սպանություն է տեղի ունեցել«Հրապարակ». Նոր ֆորմատի փնտրտուքներով«Նապոլիի» մարզական տնօրենը` Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին«Ժողովուրդ». Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառելՌուսական բանակը կտրել է Դնեպրոպետրովսկ-Պոկրովսկ երկաթգիծը. Ուկրաինական ԳՇ-ի ռեսուրս (Քարտեզ)Չասով Յարում Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը փլուզվել է. Ուկրաինական ռազմական աղբյուրներ«Հրապարակ». Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է«Փաստ». Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետոԻշխանական պատգամավորները Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել. հարցեր ու անհանգստություններ ունեն. «Ժողովուրդ»Յուլիա Տիմոշենկո. Ուկրաինան վերածվում է ապագա չունեցող երկրիԷնպես չանեք կին մարզպետներ նշանակեմ, որ խելքներդ գլուխներդ գա. Փաշինյանը հաթաթա է տվել մարզպետներին«Հրապարակ». ԵՄ-ի հարցով չեն շտապում. Անհանգստություններ իշխող թիմում«Փաստ». Հայաստանը ոմանց համար դարձել է «խոպա՞ն»Հայնի է Վազգեն Սարգսյան ֆիլմի մանրամասներն ու պրեմիերայի օրը․ ԼուսանկարԿբավարարի արդյոք դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը` Ռուստամ Գասպարյանի եղբոր գործով. «Ժողովուրդ»Ադրբեջանի նախագահը հայտնվեց շատ վատ վիճակում. Ռուսական աղբյուրԱյդ օրը Մհերը պետք է Երևան գшր, կարևոր հшնդիպում կար, կшպն ընդհшտվեց ու դրանից հետո նրшից այլևս լուր չունեինք․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ուկրաինական բանակի համար չաձազանց վտանգավոր եւս մեկ հեռանկար է ստեղծվել (Քարտեզ)Պոկրովսկում և Բոլշայա Նովոսիլկայում իրավիճակն այլևս չի գտնվում ուկրաինական հրամանատարության վերահսկողության տակ. Ուկրաինական պատգամավորԻնչ է սպասվում ռուսական թատրոնում հունվարինԿհամաձայնեի. Վալերի Ծառուկյանը` Հայաստանի կամ Ռուսաստանի հավաքականից հրավեր ստանալու մասինԻնչ է սպասվում փետրվարին Պարոնյանի անվան թատրոնումՏրանսպորտի վարորդները խոստանում են Ավինյանին փետրվարյան «անակնկալներ»ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի իրական արժեքը. ինչ հետևանք է այն ունեցել Վրաստանի ու Աֆղանստանի համարՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԹԵՀՐԱՆԸ ՉԵՆ ՀԱՆՁՆԻ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸԱրեւմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվելԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ՆԻԿՈԼԻ «ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ» ԼԱՎ ՀՈՏ ՉԻ ԳԱԼԻՍԱննա Հակոբյանի արշավի հետեւում՝ նաեւ հակաեկեղեցականներն են
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top