Թե ինչով ավարտվեցին առցանց ուղետոմս գնելու իմ փորձերը. Նիկոլ Փաշինյան Հերի՛ք ա էս մարդկանց նեռվերի հետ խաղաք. կրկին վեճ տրանսպորտում Անգլիական ակումբը ամռանը կփորձի ձեւակերպել Սպերցյանի տրանսֆերը «Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս5) Ռուսական Սու-25-ի ինքնաթիռի խոցման եւ օդաչուի տարհանման դրամատիկ կադրերը (Տեսանյութ) Ալլա Լեւոնյանի որդին զորակոչվել է բանակ Ինչ է կատարվում «Վերնի Լարսում» (Տեսանյութ) Երկու ամենագնացների սարսափելի ճակատային բախման կադրեր (Տեսանյութ) Մեկնարկեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունը «Լեգիան» հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակը

Օրենսդիրը եւ գործադիրը արգելում են փաստաբաններին անվճար ծառայություններ մատուցել. Աշոտ Նուրիջանյան

Հանդիպում

2025 թվականի հունվարի 1-ից փաստաբանի ծառայություններից օգտվելն առավել թանկ կլինի քաղաքացիների համար։ Պատճառը նոր հարկատեսակն է, ինչը նախատեսում է 5 տոկոս շրջանառության հարկից տեղափոխություն ավելացված արժեքի հարկման դաշտ: Փաստաբանական ծառայություններ մատուցողների համար ԱԱՀ-ն կկազմի՝ 20, իսկ շահութահարկը՝ 18 տոկոս։ Կառավարության այս նախագիծը բողոքի ալիք է հարուցել փաստաբանների շրջանում։ Նրանք անգամ համատարած գործադուլ անցկացրին՝ չներկայանալով դատարաններ ու քննչական ծառայություններ։ Սակայն դա էլ չօգեց ո՛չ փաստաբաններին, ո՛չ նրանց ծառայություններից օգտվողներին, եւ հաստատված օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է փաստաբան ԱՇՈՏ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԻ հետ:

Ի՞նչ հետեւանքներ կունենա հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքը՝ փաստաբանական ծառայությունների վերաբերյալ:

ՀՀ Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ են կատարվել, որոնցով փաստաբանական գործունեությունը ներառվում է հարկման առավել բարդ եւ բացասական դաշտ՝ ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի տիրույթում։ Օրենսդիրը եւ գործադիրը կարծում են, որ փաստաբանական գործունեությունը պետք է հավասարեցնել բանկերի եւ «կազինոների» գործունեության հետ ու արգելել շրջանառության հարկի առավել պարզ հարկման տարբերակը փաստաբանական գործունեության նկատմամբ: Ավելին, օրենսդիրը եւ գործադիրը նաեւ արգելում են փաստաբաններին անվճար ծառայություններ մատուցել: 

— Պարոն Նուրիջանյան, փաստաբանները նման խնդրի հետ առաջին անգա՞մ եք բախվում:

Ո՛չ, դեռեւս 2019 թվականից այսպիսի «բարեփոխումների» նախագիծ դրվեց շրջանառության մեջ, բայց հետագայում նախագիծը հանվեց շրջանառությունից: Այն ժամանակ փաստաբանական գործունեության կարեւորության ընկալում կար, հիմա, կարծես թե, չկա:

— Օրենսդրական այս փոփոխությունն, ի վերջո, ի՞նչ նպատակ է հետապնդում:

Բնականաբար եւ ինչպես միշտ՝ թանկացումներ: Հարկային բեռի կտրուկ (մոտ 35-40 տոկոսով) ավելացումը եւ հաշվապահական լրացուցիչ ծախսերը հանգեցնելու են փաստաբանական ծառայությունների շեշտակի թանկացման, ինչի արդյունքում, ինչպես միշտ, այս անգամ էլ տուժելու են «սպառողները»՝ քաղաքացիները: Ինչ վերաբերում է փաստաբանական ծառայությունների անվճար մատուցելու անհեթեթ ու հակասահմանադրական արգելքին՝ այն նշանակում է, որ նույնիսկ ընկերոջդ կամ ազգականիդ իրավունքները չես կարող անվճար պաշտպանել, պետք է հոնորար վերցնել ու հարկեր վճարել: Ըստ այդմ, արդար դատական քննության հիմնարար իրավունքը որոշ քաղաքացիների համար կարող է դառնալ անհասանելի՝ ֆինանսական դրդապատճառներով:

Ձեր մատնանշված ռիսկերը եւ համանման այլ խնդիրներ քննարկման առարկա դարձվե՞լ են օրենսդրական փոփոխություններ իրականացնողների կողմից:

Այն, որ փաստաբաններին հարկային անհիմն բեռով գերծանրաբեռնելը հանգեցնելու է փաստաբանական ծառայությունների մատչելիության սահմանափակման, որ տուժելու են քաղաքացիները, որ պետությունում իրավունքի զարգացման համար հարկային լուծը արգելակ է, կարծում եմ՝ գիտակցում են բոլորը: Իմ համոզմամբ, այլ շահագրգռվածություն կա այստեղ, ու վարկածները բազմաթիվ են: Իշխանությունը ցանկանում է զսպել փաստաբանների անկախ եւ անկաշկանդ գործունեությունը, որը շատ դեպքերում ի վնաս իրենց կամայականությունների եւ կոռուպցիոն գործունեության դեմ է: Հնարավոր է նաեւ, որ առկա է միտում շուկան կենտրոնացնելու ու վերցնելու, դուրս մղելու անհատ փաստաբաններին: Չէ որ յուրաքանչյուր «իրեն հարգող» պաշտոնյա «կողքից» բիզնես ունի, այդ թվում նաեւ փաստաբանական կամ հաշվապահական գրասենյակ եւ այլն: Գուցե, փոփոխություններ մտցնելը պետական բյուջեն ամեն գնով, այդ թվում նաեւ քաղաքացու գրպանի ու իրավունքների հաշվին լցնելու հուսահատ քայլ է: Հստակ ասել չեմ կարող:

Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել փաստաբանական համայնքը:

Փաստաբանության ինստիտուտը, որպես պետության համար անկյունաքարային եւ կարեւորագույն ինստիտիուտ, հարյուրամյակների պատմություն ունի ու բազմիցս է հիմնավորել իր դերն ու կշիռը: Ինձ համար մի բան հաստատ է՝ մեր համայնքը կոտրել կամ ճնշել հնարավոր չէ: Մնացած խնդիրները մանր դետալներ են, որոնք կլուծվեն ի նպաստ քաղաքացու եւ ի նպաստ իրավունքի գերակայության:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Թե ինչով ավարտվեցին առցանց ուղետոմս գնելու իմ փորձերը. Նիկոլ ՓաշինյանԻնքը չէր կարում, ինքը տղամարդ չէր…Դավադրություն են փնտրում վարչապետի՝ ավտոբուս նստելու մեջ․ Արմեն ԳալջյանՀերի՛ք ա էս մարդկանց նեռվերի հետ խաղաք. կրկին վեճ տրանսպորտումԱնգլիական ակումբը ամռանը կփորձի ձեւակերպել Սպերցյանի տրանսֆերը«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս5)Ռուսական Սու-25-ի ինքնաթիռի խոցման եւ օդաչուի տարհանման դրամատիկ կադրերը (Տեսանյութ)Ալլա Լեւոնյանի որդին զորակոչվել է բանակԻնչ է կատարվում «Վերնի Լարսում» (Տեսանյութ)Երկու ամենագնացների սարսափելի ճակատային բախման կադրեր (Տեսանյութ)Մեկնարկեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունը«Լեգիան» հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակըՉեմ վճարում և չեմ պատրաստվում վճարել. քաղաքացիների կարծիքը՝ տրանսպորտի գնի մասինԳաղափարախոսական տրանսֆորմացիա Հայաստանում...Տղամարդը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում վանդալիզմի է ենթարկել զոհասեղանըԼարսում հերթեր են․ մանրամասներՇոլցը հայտարարություն է արել Ուկրաինա զորքեր ուղարկելու մասինԷջմիածնի բնակիչները կրակն են ընկել թե´ հների, թե´ նորերի ձեռքը. Հարություն ՄկրտչյանՎաղուց էր պետք հրաժարվել «Եվրատեսիլից»՝ անկախ նրանից կար այլընտրանք, թե՝ ոչ. Մհեր ՄեսրոպյանԹուրքերից նվեր ստացողները շաբաթական 20.000 դոլար փող են աշխատում. Արամ ՄանուկյանՏարադրամի փոխարժեքները փետրվարի 8-ինՄԱՍԿ վարչության նախագահ ընտրվեց Հովիկ Աղազարյանը, փոխնախագահ՝ Հակոբ ԱսլանյանըԱդրբեջանցիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը«Քաղաքացիական պայմանագիր» թիմը արդեն գոյություն չունի. Հակոբ ԱսլանյանԷջմիածնի քաղաքապետը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի հետԳլոբան նշել է հինգ նշան, որոնք ամբողջ փետրվար ամիսը կսրբեն վշտի արցունքներըՍտյոպա Սաֆարյանը դատարանում պարտվեց ԽաչատուրովինԲալթյան երկրները լքել են BRELL էներգահամակարգըԴատարանը արգելափակել է Թրամփի` ԱՄՆ USAID-ի աշխատակիցներին հետ կանչելու ծրագիրըՄիրգ, որը բարելավում է ինսուլինի նկատմամբ զգայունությունըԻնչ պատճառով է Թրամփը զրկել Բայդենին գաղտնի արխիվների հասանելիությունիցԻ՞նչ պարգև կամ դաս է ձեզ բերում կարման․ Ընտրեք խորհրդանիշԲոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների տասնյակը Օրվա խորհուրդ. փետրվարի 8Պայքարելու ենք, որ առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրույթուններին Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի. Հովիկ ԱղազարյանՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ՎՐԱԵՐԹԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է 15-ԱՄՅԱ ԱՊԱԳԱ ԵՐԱԺԻՇՏ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸԱՄՆ դեսպանն ի՞նչ հիմքերով է երթևեկում գույնզգույն փարոսիկները միացրած և մգեցված ապակիներով. ԲալասանյանԹմրամոլության դեմ պայքարի դրվագներ Շիրակում«Այս գիշեր կոկորդդ կկտրեն». Մարինա Ախմեդովային սպառնում են` պահանջով «Ադրբեջանի մասին չգրել»Երիտասարդն այլ անձանց տվյալներով վարկեր էր ձևակերպել և գումար հափշտակել. Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացահայտումըԱդրբեջանական հետախուզությունը Բանդերայի ռեժիմի համար արժեքավոր տեղեկություններ է ձեռք բերում. «Царьград ТВ»«Հրապարակ». Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է«Հրապարակ». ԱՊՊԱ-ն էլի է թանկացել«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը անհետ կորածների ծնողներին մոլորեցրել է ու հոխորտում է«Փաստ». Ամսական միջինն անհամեմատ ավելի շատ մարդ պիտի հայտարարագիր լրացնի, քան ողջ 2023-ին լրացրածները«Հրապարակ». Հյուրանոցատերերին ասվել է, որ մուսուլմանական աղոթատեղիներ պետք է սարքել«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը սերտաճում է կրիմինալի հետ«Փաստ». Երկու տարում՝ վեց հանդիպում. ի՞նչ հետաքրքրություններ ունի ԱՄՆ-նԹույլ ձյուն է սպասվում․ օդի ջերմաստիճանը կբարձրանաՆիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանի հերթական «գլուխգործոցը»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top