Կառավարության նիստի օրակարգում 41 հարց է, որից 38-ը չի զեկուցվում (ուղիղ)
ՀասարակությունՆիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 28-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 41 հարց, որից չի զեկուցվում 38-ը:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
- Էդուարդ Հակոբյանին պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու մասին,
- Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին,
- Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին,
- Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,