Զարմանալի կադրեր. անօթևան շունն անասնաբույժների մոտ է բերում իր մահացող ձագին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ինչով կարելի է համադրել կոնյակը Կալիֆոռնիայի հրդեհներից հետո Լոս Անջելեսը դարձել է վարդագույն, արդյո՞ք այն անվտանգ է Իրանն ու Ռուսաստանն Արևմուտքի կարիքը չունեն. Փեզեշքիան ՇՏԱՊ. Վիտալի Բալասանյանը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել. Լուսանկար Թատերագիր, սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Սանկտ Պետերբուրգում տեղեկություն են գտել Պուտինի եղբոր մասին Բիլ Գեյթսն ու Դոնալդ Թրամփը ընթրիք են ունեցել Սամվել Բալասանյանի որդու խափանման միջոցը փոխել են․80 միլիոն դրամ գրավի կիրառմամբ՝ նորից տնային կալանք Մինչ ՀՀ-ում մոռանում են Արցախի հակամարտության մասին, Բաքվում «Երևանի պատմությունն» են հորինում

«Փաստ». COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է. « Օրերս Երևանում հրավիրվել էր ասուլիս, որտեղ ներկայացվեցին ինչ-որ ուսումնասիրությունների արդյունքներ՝ «Հանքարդյունաբերության ազդեցությունը կանանց կյանքի որակի վրա»: Նպատակը պարզ էր. ցույց տալ, թե հանքարդյունաբերությունը ինչքան «քըխ» բան է: Սակայն ուշագրավ է, որ մասնագիտական որևէ լուրջ ուսումնասիրության մասին խոսք չկար, տպավորություն էր, որ փողոցներում մարդկանց հարցրել են՝ ո՞նց եք, ու եթե մարդիկ նշել են, որ երբեմն վատ են զգում, գլուխները ցավում է, դա համարել են հանքարդյունաբերության բացասական ազդեցություն: Այսինքն, բացառապես ենթադրությունների հիման վրա արված եզրակացությունների հետ գործ ունենք:

Ավելին, ասուլիսի մասնակիցներից մեկն ինքն է ասում, որ Հայաստանում կա գիտական հետազոտությունների պակաս: Բացի նրանից, որ նման քննարկումները, «ուսումնասիրությունները» վնասից բացի այլ բան չեն տալիս մեր երկրին, կա նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք: Այս ասուլիսը հրավիրվել է Ադրբեջանում անցկացված ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի՝ COP29-ի ավարտից անմիջապես հետո, որը Ադրբեջանի համար հերթական «առիթն» էր հանդես գալու ընդդեմ Հայաստանի: Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ Ադրբեջանը դիմել է Հաագայի դատարան՝ Հայաստանի կողմից էներգետիկ ռեսուրսների իբր «անօրինական շահագործման» մեղադրանքով: 

Ավելին, այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այդ հարցի վերաբերյալ ու նշել, թե «Բաքուն կշարունակի միջոցներ ձեռնարկել Հայաստանի կողմից իր էներգետիկ ռեսուրսների նկատմամբ ինքնիշխան իրավունքների խախտման համար փոխհատուցում ստանալու համար»: Ընդհանրապես, Ադրբեջանը, որը միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից որակվում է որպես էկոլոգիական լուրջ սպառնալիք ներկայացնող պետություն, պարբերաբար փորձում է Հայաստանը ներկայացնել որպես բնությանը վնասող երկիր: Ընդ որում, նրանց հարձակման թիրախը ոչ միայն Հայաստանի ատոմակայանն է, այլև մեր երկրի հանքարդյունաբերությունը: Հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է հարվածել Հայաստանի տնտեսությանը, որի ողնաշարը հանքարդյունաբերությունն է, ու էներգետիկ անկախությանը, որը մեծապես ապահովում է Մեծամորի ԱԷԿ-ը: 

Այս նպատակների համար Ադրբեջանը մեծապես օգտագործեց նաև COP29-ը: Ու ոչ միայն այս նպատակների համար: COP29-ը Բաքվի համար դարձել է հարթակ՝ իր հակահայկական, հակահայաստանյան քարոզչությանը նոր թափ հաղորդելու համար: Մասնավորաբար տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված «անդրսահմանային ջրերի» կառավարմանը, համաժողովի «Կանաչ գոտում» անցկացվել է «Ադրբեջանական Երևան» միջոցառումը, ցուցադրվել է արհեստածին, բացահայտ կեղծիքներով, ստահոդ ֆիլմ Արցախում և «Արևելյան Զանգեզուրում» տեղի ունեցած «էկոցիդի» մասին, կազմակերպվել է ցուցահանդես, որի ժամանակ ներկաներին են ներկայացրել դարձյալ շինծու թվեր իբր «հայկական ագրեսիայի» ու դրա հետևանքով ադրբեջանական զոհերի հետ կապված:
Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակի ղեկավարը COP29-ի շրջանակներում մասնակցել է «Երեխաների առողջության իրավունքի ապահովումը կլիմայի փոփոխության համատեքստում» թեմայով կողմնակի միջոցառմանը, որի ընթացքում խոսել է նաև Հայաստանի կողմից երկար տարիներ Ադրբեջանի «օկուպացված» տարածքներում իրականացվող «բնապահպանական հանցագործությունների» մասին։ 
Նա չի մոռացել նաև Հայաստանի ատոմակայանի մասին՝ նշելով, թե այն «շահագործման համար ոչ պիտանի է և լրջորեն աղտոտում է շրջակա միջավայրը, պոտենցիալ վտանգի աղբյուր է դարձել ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար»։ Հակահայաստանյան արշավից, բնականաբար, անմասն չի մնացել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Ու ընդհանրապես, համաժողովի օրերին թե՛ ադրբեջանական մամուլը, թե՛ հասարակական սեկտորը ակտիվորեն ձայնակցել են պաշտոնական տեղեկատվական կեղծիքներին՝ ընդդեմ Հայաստանի: Թվում էր՝ գոնե նման պայմաններում հայաստանյան հասարակությունը, ավելի ճիշտ՝ գոնե հասարակության այն մասը, որը տեղեկատվական հակամարտության կոնտեքստում կոնտենտ ու հասարակական կարծիք ձևավորելու, մասնագիտական տեղեկատվություն վերլուծելու և փոխանցելու, ճշմարտությունը թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի, թե՛ միջազգային հանրություններին հասցնելու առաքելություն ունի, առավել միակամ պետք է լինեն: 

Սակայն, ցավոք, մեր իրականության մեջ որոշ շրջանակներ շարունակում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» ձևանալ ու փաստացի Ադրբեջանի ջրաղացին ջուր են լցնում: Արդեն նշեցինք դրանցից մեկի մասին՝ ասուլիսի և «հարցումների» տեսքով: Կրկնում ենք, նման քայլերը միայն վնասում են մեր երկրին: Այդ դեպքում ինչո՞ւ է նման աղմուկ բարձրացվում, ո՞ւմ է ձեռնտու այս ամենը: Բնականաբար, ոչ Հայաստանին ու Հայաստանի բնակչությանը: Ավելին, նման կերպ ուղղակի հարված է հասցվում Հայաստանի տնտեսությանը, որը մեծապես կախված է հենց հանքարդյունաբերությունից: Ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ սա իրապես ազգային անվտանգության խնդիր է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Զարմանալի կադրեր. անօթևան շունն անասնաբույժների մոտ է բերում իր մահացող ձագին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ինչով կարելի է համադրել կոնյակըԿալիֆոռնիայի հրդեհներից հետո Լոս Անջելեսը դարձել է վարդագույն, արդյո՞ք այն անվտանգ էԻրանն ու Ռուսաստանն Արևմուտքի կարիքը չունեն. ՓեզեշքիանՇՏԱՊ. Վիտալի Բալասանյանը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել. ԼուսանկարԹատերագիր, սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվելՍանկտ Պետերբուրգում տեղեկություն են գտել Պուտինի եղբոր մասինԲիլ Գեյթսն ու Դոնալդ Թրամփը ընթրիք են ունեցելՍամվել Բալասանյանի որդու խափանման միջոցը փոխել են․80 միլիոն դրամ գրավի կիրառմամբ՝ նորից տնային կալանքՄինչ ՀՀ-ում մոռանում են Արցախի հակամարտության մասին, Բաքվում «Երևանի պատմությունն» են հորինումԵԱՏՄ-ում հայտարարել են՝ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը մոտ ապագայում ուժի մեջ կմտնիԳերմանիայի արտգործնախարարը հրաժարվել է լուսանկարվել Շոլցի հետ«Ռայիսիի ուղղաթիռը դիվերսիայի չի ենթարկվել». Իրանի ԶՈւ-ն հայտարարություն է տարածելՄխիթարյանը շարք է վերադառնում Թատերագիր, սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվելԱդրբեջանը և Վրաստանը քննարկում են ռազմավարական համագործակցությունը (տեսանյութ)«ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՍ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՂԹԵԼՆ Է». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԹուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ․ ՖիդանԼարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹրամփի երդմնակալության արարողությունը ցրտի պատճառով տեղափոխվել էԲագրատ սրբազանն Իրան է մեկնել մասնավոր այցով. «Սրբազան պայքար» շարժումԱյս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ ՈսկանյանԻշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը սաստել է հանրության այն անդամներին, որոնք բացասական են արտահայտվում Բաքվում գերեվարված Արցախի իշխանությունների մասինԲելառուսում ազատ և արդար նախագահական ընտրություններ չեն անցկացվել․ ԱՄՆ ՊետդեպարտամենտՊատմությունը ցույց է տալիս, որ արեւմտյան ուժերի ներկայությունը հանգեցնում է կործանման, Իրանը չի աջակցում ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցմանը․ Իրանցի միջազգայնագետ ՇՏԱՊ. հրաձգություն դատարանում, 2 դատավոր սպանվել էԵս որեւէ ուժի, կուսակցության, որեւէ խմբավորման կամ խորհրդի անդամ չեմ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մանրամասներ է ներկայացնումՊատրաստ ենք պետական ռեսուրսների դեմ պայքարին․Հայտնի է, որ կուսակցությունով է առաջադրվելու Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան ՂուկասյանըԼա՛վ՝ 18 տարեկան Կյաժի չափ էլ չկային, որ իրենք իրենց տրաքացնեին, այս տեսարանից հետո էլ մեր ապրելն ում է պետք. Վարդան Ղուկասյանը Բաքվի դատավարության մասինԱշխարհում թափ է առնում ստորանալու աստիճան քծնելու ուրվականը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԼուսանկարում Լևոն Մնացականյանն է՝ Շուշիում, այ էսպես եմ հիշելու ու սպասելու իրեն ու մնացած տղերքին․ Վարուժան ԳեղամյանԱնկախ այն բանից, թե նրանցից ոմանք, ինչ անփառունակ անցյալ են ունեցել, այդուհանդերձ, ոչ նվաստացուցիչ զգացողություն ունեմՏիգրան Բարսեղյանը` «Սլովանի» աշնանային շրջանի լավագույն ֆուտբոլիստԱԳՐԵՍԻԱՅԻ ԿՐՈՂՆԵՐԸ ԿԱՄ` ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ԱՆԱՐԽԻԱ.Հայտնի փաստաբանՇՏԱՊ. 15-ամյա տղան բռնի սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջկա հետԱրման Ծառուկյանը մենամարտի չեղարկումից հետո գրառում է կատարելԸնտրյալները․ Կենդանակերպի 3 նշաններ, ովքեր ամենաերջանիկ կլինեն 2025 թվականինՌուսական ստորաբաժանումները մտել են Վելիկայա Նովոսյոլովկա (Քարտեզ)Աստղագուշակ՝ հունվարի 18-ի համարՈւկրաինական բանակն աննախադեպ ճգնաժամ է ապրում. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Փաշինյանը՝ երկու քարի արանքումԱղոթք՝ Բաքվում պահվող գերիների համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսական զորքերը փաստացի մտել են Պոկրովսկ. Ուկրաինական պատգամավորԻնչպես օգտվել հայտարարագրման հարթակից, ինչ է անհրաժեշտ անել․ մանրամասներԵ՞րբ է նշվելու Տեարնընդառաջը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի նոր վախերըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ փոխարժեք է սահմանվել հունվարի 18-ինԾառուկյանին կհանեն պայքարից.Մախաչևի նոր մրցակիցը գիտե՞ր ինչ սցենար է խաղարկվելու
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top