Թրամփը Քիթ Քելլոգին նշանակել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց
ՄիջազգայինԹրամփը Քիթ Քելլոգին նշանակել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց։
80-ամյա Քելլոգը պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ է, ով Դոնալդին ներկայացրեց պատերազմի ավարտի իր ծրագիրը՝ սառեցնել ռազմական գործողությունները առաջնագծի երկայնքով և ստիպել Ռուսաստանի Դաշնությանը և Ուկրաինային բանակցել:
Նրա ծրագիրը նաև նախատեսում է առաջիկայում օրակարգից հանել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը, և որ Միացյալ Նահանգները կշարունակի զենք տրամադրել Ուկրաինային միայն այն դեպքում, եթե նա համաձայնի բանակցություններին։
Թրամփի առաջին նախագահության ժամանակ եղել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարը։