Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պայմանագիրը կարող է ստորագրվել Մոսկվայում՝ հունվարի 17-ին․ Հակոբ Բադալյան ՀՀ-ԱՄՆ փաստաթղթում խուսափել են «բռնի տեղահանում» եզրույթից, հայկական շահը կրկին զոհաբերում են ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նիստին Կառավարության նիստի օրակարգում 25 հարց է, որից 22-ը չի զեկուցվում. ևս մեկ հարց գաղտնի է (ուղիղ) Աստղագուշակ՝ հունվարի 16-ի համար Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Քաղցկեղը նահանջում է. նոր դեղամիջոց է հայտնաբերվել Ով է գլխավոր հարկադիրը.Մանրամասներ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Շատերի համար Երեւանի Սուրբ Աստվածածնի Հովանու ռուս ուղղափառ տաճարն իրենց տան նման հարազատ մի վայր է դարձել. Հայր Արսեն

Ներքաղաքական

Երեւանի Սուրբ Աստվածածնի Հովանու ռուս ուղղափառ տաճարի հոգեւորական հայր ԱՐՍԵՆ ավագ քահանա ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻ հետ բացառիկ զրույցում ուշագրավ մանրամասներ ենք պարզել՝ եկեղեցու պատմության եւ առօրյայի մասին: Նա պատմեց, որ Ռուսական կայսրության եւ մասնավորապես՝ Արեւելյան Հայաստանի ռուսական եկեղեցիների շարքում որոշակի դեր են խաղացել զինվորական եկեղեցիները: Դրանք կառուցվել են այն վայրերում, որտեղ տեղակայված էին ռուսական կայազորները: Կառուցվել են օրինակելի նախագծով, որը հաստատել է ռուսական շինարարական հանձնաժողովը: Հայաստանի տարածքում Ֆ. Վերժբիցկու տիպային նախագծով կառուցված եկեղեցիներից են Քանաքեռի 1-ին Պոլտավյան գնդի Սուրբ Աստվածածնի ռուս ուղղափառ տաճարը, որտեղ էլ հանդիպեցինք այդ եկեղեցու հոգեւորականին:


— Հայր Արսեն, նախ անդրադառնանք, թե երբ է հիմնադրվել Սուրբ Աստվածածնի Հովանու տոնին նվիրված ռուս ուղղափառ տաճարը Երեւանում։


— Իրականում բավական հետաքրքիր պատմություն ունի Ամենասրբուհի Աստվածածնի Հովանու տաճարը, որի մասին քչերն են հավանաբար տեղյակ։ Այն հիմնադրվել է XX դարի 10-ական թվականներին: Հայաստանում ուղղափառ գլխավոր եկեղեցական կառույցն է, որը պատկանում է Ռուս ուղղափառ եկեղեցուն: Կառուցված է նարնջագույն, սրբատաշ տուֆից՝ միդիս շարվածքով։ 2004 թ. եկեղեցու բակում` մուտքից աջ, ռուսական ավանդական ուղղափառ ճարտարապետության ոճով կառուցվել է չորս սյուներով շրջապատված Սբ. Խաչը` «Սուրբ Ռուսիո զինվորությանը», «Воинству Святой Руси») նվիրված մատուռը՝ ի հիշատակ զոհված ռուս զինվորների:
Դեռեւս խորհրդային տարիներին ավերվել էին գմբեթն ու զանգակատունը։ Ցավոք, այդ ժամանակ տաճարը վերածվել էր Մշակույթի տան եւ կինոթատրոնի։ Ավագ սերնդի ներկայացուցիչները պատմել են, թե նախկինում ինչպես են մարդիկ այստեղ նույնիսկ պարել...


 — Շատերն են փաստում, որ Սուրբ Աստվածածնի Հովանու ռուս ուղղափառ տաճարն իր դիրքով, տեսքով ու բովանդակությամբ առանձնահատուկ է մեր իրողությունում: Ո՞րն է գաղտնիքը:


— Ինչպես նշեցի, կարեւոր նշանակություն ունեցող այս եկեղեցու պատմությունը սկսվել է դեռեւս 20-րդ դարի սկզբին։ Ռուս հայտնի կայսր Նիկոլայ Երկրորդը ճարտարապետների հետ ունեցած իր զրույցի ժամանակ նրանց առջեւ խնդիր էր դրել, որպեսզի նախագծեին ոչ թե հարուստ հարդարանքով կամ չափազանց մեծ տաճար, այլ առաջին հերթին կարեւոր նշանակություն տային այն հանգամանքին, որպեսզի տաճարի մեջ հնարավոր լիներ տեղ հատկացնել թվով շատ զինվորներին։
Ընդ որում՝ հենց այսպիսի տաճար կա նաեւ Գյումրիում, որի մասին գուցե քչերը գիտեն։ Շատերն էլ գուցե տեղյակ չեն, սակայն մեր ընթերցողների համար նաեւ պետք է նշեմ, որ այն Աստվածահայտնության տաճարն է, որը հայնի է նաեւ Սբ. Արսենիոս Սերբացի եկեղեցի անունով։


— Իսկ ինչո՞ւ է հենց այստեղ կառուցվել եկեղեցին: Ի՞նչ խորհուրդ ունի այս եկեղեցին՝ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Զաքարիա Քանաքեռցու (Սարկավագի) փողոց, 68 շենք հասցեում:


— Այդ առիթով պետք է մեկ հետաքրքիր հանգամանքի մասին ընդգծեմ։ Քանաքեռում գործող այս եկեղեցու հետ համատեղ նաեւ կառուցվել է վեց շենք՝ զինվորների, սպաների, ինչպես նաեւ գնդերեց հոգեւորականի տներ ու զորանոցներ։ Ըստ որոշ տվյալների` զինվորականների հոգեւոր կարիքները բավարարելու համար 1913-1916 թթ. Ֆ. Վերժբիցկու տիպային նախագծով կառուցվել է ներկայիս Սուրբ Աստվածածնի Հովանու տաճարը, Շինարարության վերահսկողությունն իրականացրել է Վասիլի Միրզոյանը: Խորհրդային շրջանում օգտագործվել է որպես զինվորական կինոթատրոն եւ մշակույթի տուն:


 — Ի՞նչ ուշագրավ պատմություն կհիշեք այս պահին՝ կապված եկեղեցու հետ, որի մասին հանրությունը եւս արժե, որ իմանա։


— Այո, կա մի ուշագրավ պատմություն, որի մասին հանրությունը եւս արժե, որ իմանա։ Ժամանակին Հայաստան էր եկել ազգությամբ մի ղազախ, ով, ի դեպ, հենց այստեղ էր ծառայել՝ դեռեւս 60-ական թվականներին։ Այն ժամանակ, երբ նախագահը Սերժ Սարգսյանն էր, նա նամակ էր գրել նախագահին, որպեսզի թույլտվություն ստանար իր իսկ ծառայության վայր այցելելու համար։ Իհարկե, նախագահն իր կողմից դրական էր արձագանքել վերջինիս ցանկությանը եւ նրան թույլ էր տվել, որ այցելեր Հայաստան։ Եվ նա այցելեց մեր եկեղեցին։ Դա այն պահին էր, երբ Մշակույթի տան ժամանակներից մնացած հին ջահն էին հանում եւ եկեղեցում շինարարություն էր ընթանում։ Երբ նա մտավ տաճար եւ տեսավ այդ ջահը, միանգամից սկսեց արտասվել։ Ղազախն այնտեղ եղել էր կինոմեխանիկ ու զինվորների համար ցուցադրել էր ֆիլմեր։
Իր կողմից այդ ղազախը մի հին նկար բերեց եւ հուզված նվիրեց մեզ, որն էլ մինչ այժմ շարունակում է պահվել մեր արխիվում։ Հատկանշական փաստերից մեկն էլ այն է, որ «Քանաքեռի կանթեղ» («Канакерская лампада») եկեղեցական բրոշյուրում երիտասարդ մեխանիկի պատկերով հենց այդ լուսանկարն է հրապարակվել, ով բավական հուզումնալից պատմել էր, թե ինչպես է ծառայել։


— Ամփոփելով մեր զրույցը՝ անդրադառնանք այսօր Երեւանում Ռուս ուղղափառ եկեղեցու խնդիրներին եւս: Կա՞ն այդպիսիք։


— Խնդիրներ` որպես այդպիսին, կարող եմ նշել, որ չենք ունենում: Չհաշված, իհարկե, որոշակի փոքրիկ դետալներ, որոնք անգամ անբնական կլիներ, եթե չլինեին: Մնացյալ դեպքերում մենք լրջագույն որեւէ խնդիրների չենք առնչվում։ Ավելին ասեմ` ստեղծված են բոլոր հնարավոր միջոցները՝ մարդկանց մեր հոգեւոր տուն՝ այս դեպքում եկեղեցի ընդունելու համար։ Փոքրիկ իրավիճակներ, իհարկե, ժամանակին եղել են, սակայն դրանք ոչ այնքան լուրջ են, որոնց մասին կարելի է առանձնակի կերպով անդրադառնալ։ Շատերի համար ռուս ուղղափառ այս տաճարն իրենց տան նման հարազատ մի վայր է դարձել։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պայմանագիրը կարող է ստորագրվել Մոսկվայում՝ հունվարի 17-ին․ Հակոբ ԲադալյանՀՀ-ԱՄՆ փաստաթղթում խուսափել են «բռնի տեղահանում» եզրույթից, հայկական շահը կրկին զոհաբերում ենԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նիստինԿառավարության նիստի օրակարգում 25 հարց է, որից 22-ը չի զեկուցվում. ևս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Աստղագուշակ՝ հունվարի 16-ի համարՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօրՔաղցկեղը նահանջում է. նոր դեղամիջոց է հայտնաբերվելՈվ է գլխավոր հարկադիրը.ՄանրամասներԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՍիրո Ամիրխանյանը՝ գլխավոր հարկադիր կատարողԲեյրութում հայ է սպանվելԻնչպե՞ս է կոչվում պետական գումարը մոտ 1,5 տարի շահագործելը․ Քրիստինա ՆազարյանՈւմ խնամքին կմնա փոքրիկը. Անդրեի ու Անիի սկանդալային բաժանման բացառիկ մանրամասներըԿապել են մահճակալին, ծեծել եւ զենք գործադրելով սպանել. Նախօրեին դաժան սպանություն է տեղի ունեցել«Հրապարակ». Նոր ֆորմատի փնտրտուքներով«Նապոլիի» մարզական տնօրենը` Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին«Ժողովուրդ». Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառելՌուսական բանակը կտրել է Դնեպրոպետրովսկ-Պոկրովսկ երկաթգիծը. Ուկրաինական ԳՇ-ի ռեսուրս (Քարտեզ)Չասով Յարում Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը փլուզվել է. Ուկրաինական ռազմական աղբյուրներ«Հրապարակ». Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է«Փաստ». Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետոԻշխանական պատգամավորները Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել. հարցեր ու անհանգստություններ ունեն. «Ժողովուրդ»Յուլիա Տիմոշենկո. Ուկրաինան վերածվում է ապագա չունեցող երկրիԷնպես չանեք կին մարզպետներ նշանակեմ, որ խելքներդ գլուխներդ գա. Փաշինյանը հաթաթա է տվել մարզպետներին«Հրապարակ». ԵՄ-ի հարցով չեն շտապում. Անհանգստություններ իշխող թիմում«Փաստ». Հայաստանը ոմանց համար դարձել է «խոպա՞ն»Հայնի է Վազգեն Սարգսյան ֆիլմի մանրամասներն ու պրեմիերայի օրը․ ԼուսանկարԿբավարարի արդյոք դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը` Ռուստամ Գասպարյանի եղբոր գործով. «Ժողովուրդ»Ադրբեջանի նախագահը հայտնվեց շատ վատ վիճակում. Ռուսական աղբյուրԱյդ օրը Մհերը պետք է Երևան գшր, կարևոր հшնդիպում կար, կшպն ընդհшտվեց ու դրանից հետո նրшից այլևս լուր չունեինք․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ուկրաինական բանակի համար չաձազանց վտանգավոր եւս մեկ հեռանկար է ստեղծվել (Քարտեզ)Պոկրովսկում և Բոլշայա Նովոսիլկայում իրավիճակն այլևս չի գտնվում ուկրաինական հրամանատարության վերահսկողության տակ. Ուկրաինական պատգամավորԻնչ է սպասվում ռուսական թատրոնում հունվարինԿհամաձայնեի. Վալերի Ծառուկյանը` Հայաստանի կամ Ռուսաստանի հավաքականից հրավեր ստանալու մասինԻնչ է սպասվում փետրվարին Պարոնյանի անվան թատրոնումՏրանսպորտի վարորդները խոստանում են Ավինյանին փետրվարյան «անակնկալներ»ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի իրական արժեքը. ինչ հետևանք է այն ունեցել Վրաստանի ու Աֆղանստանի համարՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԹԵՀՐԱՆԸ ՉԵՆ ՀԱՆՁՆԻ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸԱրեւմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվելԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ՆԻԿՈԼԻ «ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ» ԼԱՎ ՀՈՏ ՉԻ ԳԱԼԻՍԱննա Հակոբյանի արշավի հետեւում՝ նաեւ հակաեկեղեցականներն ենՀրապարակվել է կործանված ադրբեջանական AZAL ինքնաթիռի օդաչուների խոսակցությունների ամբողջական վերծանումը Ուկրաինայի խնդիրն այն չէ, որ փողը վերջանում է, այլ այն, որ ուկրաինացիներն են վերջանում. Թրամփի պետքարտուղարՈրքան էլ աբսուրդ է, Ռուսաստանի փողերով Հայաստանում իրականացնում են հակառուսական քարոզ. Արա ՎարդանյանԻնչ է սպասվում հունվարին Պարոնյանի անվան թատրոնումՀայաստանի Ուկրաինացումը եվրոինտեգրման քողի տակ կամ պանթուրքիզմի վերականգնման կամուրջ. ԴանիելյանՓա­շին­յա­նը հաս­կաց­րել է` Նա­րե­կի թե­ման չդնեն-չվերց­նեն. ԲԱՄԲԱՍԱՆՔ«Տա­վա­րիշ­չի» եվ­րո­պա­ցի­ներ, շտա­պե՛ք ու­սա­նել ռու­սաց լե­զու. ԶԱՐՄԱՆՔ Եվրամիության մասին խաբկանքով Նիկոլը սադրում է պատերազմ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top