Հութիները հայտարարել են, որ կդադարեն հրետակոծել Իսրայելը Մասկն օգնել է ազատ արձակել իտալացի լրագրողին ՄԻԵԴ-ը Վրաստանին արգելում է արտահանձնել Բաքվի պահանջով կալանավորված լրագրողին Ավինյանը արդյո՞ք կատարել է իր խոստումը (տեսանյութ) Բայդենը վիճել է Թրամփի հետ ՀԱՄԱՍ-ի գործարքի շուրջ Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը Չի կարելի սեփական PR-ի համար այս համաձայնագրի ստորագրումը դարձնել գործընկերոջը վատ վիճակի մեջ դնելու գործիք. Սարգսյան Այսօր Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պայմանագիրը կարող է ստորագրվել Մոսկվայում՝ հունվարի 17-ին․ Հակոբ Բադալյան

SMS-ով կառավարվող երկիր կամ համատարած ֆիասկո. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական
«Կառավարության վերջին նիստում պոպուլիզմի հերթական չափաբաժինն էր տիրաժավորվում։ Փաշինյանը խոստացավ պատժել բոլոր նրանց, ովքեր կշարունակեն խաբել իրեն: Իսկ ավելի կոնկրետ կառավարության անդամներին և մյուսներին սպառնաց ՝ «Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, գալու է անձնական պատասխանատվության ժամանակը»։
Այս պոռթկումը կարելի էր դրական գնահատել, եթե թաղված չլինեինք համատարած և շուրջբոլորյա ստի, ուրացված խոստումների ու բացահայը անկարողության ճահճում։
 
Իսկ ով, եթե ոչ հե՜նց կառավարության ղեկավարն անձնապես պատասխան պիտի տա կառավարության և սեփական կուսակցության ծրագրով իշխանության եկած և ժողովրդին տրված տապալված խոստումների համար․ Արցախի ինքնորոշման իրավունք, Հադրութի և Շուշիի դեօկուպացիա, անջատում հանուն փրկության, կրթական ու դատաիրավական «բարեփոխումներ», կոռուպցիայի դեմ պայքար և այլն։
 
Ո՞վ, եթե ոչ ինքը՝ կառավարության ղեկավարն անձնապես պատասխան պիտի տա կործանարար այն սխալների և սուտ խոստումների համար, որոնք Արցախի կորուստ արժեցան, հազարավորների կյանք, Հայաստանի ապագայի գլխին կախված Դամոկլյան սուր։
 
Ինքը՝ կառավարության ղեկավարն անձնապես պատասխան պիտի տա, որովհետև երկրում մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմ է հաստատել և «ես եմ պետությունը» բանաձևով՝ sms- ով նախարարներ և առանցքային պաշտոնյաներ է աշխատանքից ազատում, թիմակիցների զրկում մանդատից ՝ առանց հանրային հաշվետվության և պատասխանատվության։
«Իսկ ի՞նչ է եղել Գյումրիում, որ․․․» հռետորաերսպաշտական խուսափողական հայտարությունից հետո SMS-ով կամ ֆբ-ով երկրի երկրորդ քաղաքի ճակատագիրն է որոշում՝ մոտավորապես ու փնթի, օրենսդրական կարգավորումներն արհամարհելով, ակնհայտ նպատադրումով՝ երկրի երկրորդ քաղաքում ամեն գնով պահել իշխանությունը։
 
Իսկ որ 9% -անոց Երևանից հետո Գյումրիում, ինչպես և ողջ հանրապետությունում քպ գործերը վատ են և վստահության ճգնաժամ է, հաստատվում է նաև վերջին սոցհարցումներով։ Գյումրում կառավարումը ձախողած աշխատակազմով, թմրամոլոլական սկանդալում հայտնված թեկնածույով/ ի դեպ սա թմրամոլության մեջ կասկածվող կամ կասկածված միակ քպ-ական պատգամավորը չէ/, Գյումրու քպ- գրասենյակի միջթիմակիցային ծեծկռտուքով դժվար է համոզիչ լիները։
 
Բա թե՝ Գյումրիում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու․․․ Իսկ դուք քաղաքական խիզախություն ունե՞ք, հայտարարելու, որ ժամանակավոր պաշտոնակատարը հետագայում չի մասնակցելու ավագանու ընտրություններին։ Իհարկե՝ ՈՉ։
 
Եվ ամեն ինչ անելու եք՝ ադմինիստրատիվ և այլ ռեսուրսներ չարաշահելով /սա ձեր մոտ արդեն վարքականոն է/, որպեսզի Հայաստանի երկրորդ քաղաքում ակնհայտ պարտությունը չգրանցվի․․․․ ։
 
Իսկ մինչ այդ պոպուլիստական հայտարարությունների և սեփական թիմակիցներին այրելու ժամանակն է՝ թե բա «Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, գալու է անձնական պատասխանատվության ժամանակը»։
Իսկ իրականում կառավարությունը ողջ կազմով և իր առաջնորդով խախտել է բոլոր ժամկետները և բոլոր խոստումները՝ թե՜ բովանդակային, թե՜ ֆինանսական։ Միթե համատարած խախտված ժամկետների մասին չի խոսում անցած 10 ամիսների կտրվածքով կապիտալ ծախսերի 55-60 % -անոց կատարողականը, (դպրոցաշինություն, ջրամբարաշինություն, ճանապարհաշինություն և այլն)՝ 30 տոկոս կամ որոշների զրոյական արդյունքները։
 
Ի դեպ, պետք չէ սպասել «սրանից հետո»-ին․ ամենապրիմիտիվից սկսեք․ ընդամենը կառավարության շենքի լուսամուտից պետք է նայել այն համատարած փնթիությանն ու լքվածությանը, որ տիրում է Հանրապետության հրապարակում և այլուր։ Կառավարության շենքի առջև աշնանային տերևների և կենցաղային աղբի այնպիսի պատկեր է՝ կարծես շաբաթներով հավաքարարի ոտք չի կպել։ Նալբանդյան- Վ․ Սարգսյանով քայլեք մինչև քաղաքապետարան ու նույն լքված անտերությունը։
 
Իսկ Հանրապետության հրապարակում ամանորյա ջահ են կախում, երրորդ տարին անընդմեջ գնդակահարում են մշակութային հուշարձանի պատերը՝ էժանագին աստղեր ու լույսեր ստանալու հեռանկարով։ Իսկ Ավինյանն այդ ընթացքում նկարվում է ԱՄՆ-ում, իսկ Կենտրոնի թաղապետարանում հերթական պաշտոնյան է կալանավորվում։
 
Պարտքերի մեջ թաղված Հայաստանի բյուջեի վրա այս ամանորը կնստի 549 մլն 706հազար դրամ/1,4 միլիոն դոլար/։ Մեր պարքերի հաշվին հերթական անբովանդակ և ոչ առաջնային ծախսը։ Տեսարան, պոպուլիզմ ու սուտ․ սրանում անմրցելի եք։
 
Սա կառավարում չէ, սա «տոնական» թմբիրի ներքո քաղաքացու գրպան մտնել է, սա տգետ ու անունակ կառավարում է, ՀԱ-ՄԱ-ՏԱ-ՐԱԾ, բոլոր ոլորտներում։ Բառիս բուն իմաստով երեկ սալահատակված Հանրապության փողոցում այսօր արդեն օրորվող սալիկներ են ու քարի տակից ճայթող ցեխաշիթ․․․
Եվ այնուամենայնիվ, գալու է անձնական պատասխանատվության ժամանակը», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ:





Հութիները հայտարարել են, որ կդադարեն հրետակոծել ԻսրայելըՄասկն օգնել է ազատ արձակել իտալացի լրագրողինՄԻԵԴ-ը Վրաստանին արգելում է արտահանձնել Բաքվի պահանջով կալանավորված լրագրողինԱվինյանը արդյո՞ք կատարել է իր խոստումը (տեսանյութ)Բայդենը վիճել է Թրամփի հետ ՀԱՄԱՍ-ի գործարքի շուրջԵրևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինըՉի կարելի սեփական PR-ի համար այս համաձայնագրի ստորագրումը դարձնել գործընկերոջը վատ վիճակի մեջ դնելու գործիք. ՍարգսյանԱյսօր Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պայմանագիրը կարող է ստորագրվել Մոսկվայում՝ հունվարի 17-ին․ Հակոբ ԲադալյանՀՀ-ԱՄՆ փաստաթղթում խուսափել են «բռնի տեղահանում» եզրույթից, հայկական շահը կրկին զոհաբերում ենԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նիստինԿառավարության նիստի օրակարգում 25 հարց է, որից 22-ը չի զեկուցվում. ևս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Աստծո պատժից Ձեզ չի փրկի ո՛չ փողը, ո՛չ փառքը , ո՛չ ծանոթ-բարեկամը, սթափվեք արյամբ հարստացած էլիտաներ. ԱստղահոգեբանԱստղագուշակ՝ հունվարի 16-ի համարՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօրՔաղցկեղը նահանջում է. նոր դեղամիջոց է հայտնաբերվելՈվ է գլխավոր հարկադիրը.ՄանրամասներԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՍիրո Ամիրխանյանը՝ գլխավոր հարկադիր կատարողԲեյրութում հայ է սպանվելԻնչպե՞ս է կոչվում պետական գումարը մոտ 1,5 տարի շահագործելը․ Քրիստինա ՆազարյանՈւմ խնամքին կմնա փոքրիկը. Անդրեի ու Անիի սկանդալային բաժանման բացառիկ մանրամասներըԿամանդյուշին տարին ռեսթարթով է սկսել` «պասլատա արել куда подальше». Բացառիկ մանրամասներԿապել են մահճակալին, ծեծել եւ զենք գործադրելով սպանել. Նախօրեին դաժան սպանություն է տեղի ունեցել«Հրապարակ». Նոր ֆորմատի փնտրտուքներով«Նապոլիի» մարզական տնօրենը` Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին«Ժողովուրդ». Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառելՌուսական բանակը կտրել է Դնեպրոպետրովսկ-Պոկրովսկ երկաթգիծը. Ուկրաինական ԳՇ-ի ռեսուրս (Քարտեզ)Չասով Յարում Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը փլուզվել է. Ուկրաինական ռազմական աղբյուրներ«Հրապարակ». Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է«Փաստ». Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետոԻշխանական պատգամավորները Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել. հարցեր ու անհանգստություններ ունեն. «Ժողովուրդ»Յուլիա Տիմոշենկո. Ուկրաինան վերածվում է ապագա չունեցող երկրիԷնպես չանեք կին մարզպետներ նշանակեմ, որ խելքներդ գլուխներդ գա. Փաշինյանը հաթաթա է տվել մարզպետներին«Հրապարակ». ԵՄ-ի հարցով չեն շտապում. Անհանգստություններ իշխող թիմում«Փաստ». Հայաստանը ոմանց համար դարձել է «խոպա՞ն»Հայնի է Վազգեն Սարգսյան ֆիլմի մանրամասներն ու պրեմիերայի օրը․ ԼուսանկարԿբավարարի արդյոք դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը` Ռուստամ Գասպարյանի եղբոր գործով. «Ժողովուրդ»Ադրբեջանի նախագահը հայտնվեց շատ վատ վիճակում. Ռուսական աղբյուրԱյդ օրը Մհերը պետք է Երևան գшր, կարևոր հшնդիպում կար, կшպն ընդհшտվեց ու դրանից հետո նրшից այլևս լուր չունեինք․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ուկրաինական բանակի համար չաձազանց վտանգավոր եւս մեկ հեռանկար է ստեղծվել (Քարտեզ)Պոկրովսկում և Բոլշայա Նովոսիլկայում իրավիճակն այլևս չի գտնվում ուկրաինական հրամանատարության վերահսկողության տակ. Ուկրաինական պատգամավորԻնչ է սպասվում ռուսական թատրոնում հունվարինԿհամաձայնեի. Վալերի Ծառուկյանը` Հայաստանի կամ Ռուսաստանի հավաքականից հրավեր ստանալու մասինԻնչ է սպասվում փետրվարին Պարոնյանի անվան թատրոնումՏրանսպորտի վարորդները խոստանում են Ավինյանին փետրվարյան «անակնկալներ»ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի իրական արժեքը. ինչ հետևանք է այն ունեցել Վրաստանի ու Աֆղանստանի համարՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԹԵՀՐԱՆԸ ՉԵՆ ՀԱՆՁՆԻ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸԱրեւմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top