«ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԽԵՂԴՈՂ ՀՆԱՐՔՈՎ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑԻ ՀՈԼԱՆԴԱՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ». ՍԱՄԲՈՅԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆ
ՍպորտՎերջերս Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած Սամբոյի մեծահասակների Աշխարհի առաջնության ժամանակ մեր երկրի ներկայացուցիչները նվաճել են 6 մեդալ 2 արծաթե և 4 բրոնզե։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու զրուցել արծաթե մեդալակիր, մարտական սամբոյի Եվրոպայի գործող չեմպիոն, Գրեփլինգի Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆԻ հետ։
- Ողջույն, Մայիս։ Շնորհավորում ենք արծաթե մեդալ նվաճելու առթիվ։
- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 64 կգ քաշային կարգում։ Չորս գոտեմարտ եմ անցկացրել։ Մեկնարկում խեղդող հնարք կիրառելով պարտության մատնեցի հոլանդացի մրցակցիս։ Ապա հաղթեցի Բելառուսի ներկայացուցչին, նրան պասիվության համար նկատողություն տվեցին մրցավարները։ Երրորդ գոտեմարտում 3։1 հաշվով հաղթեցի Ղրղզստանի ներկայացուցչին։ Ափսոս, եզրափակչում զիջեցի Ռուսաստանը ներկայացնող մրցակցիս ու այդպես արժանացա արծաթե մեդալի։ Ամենադժվարը անցավ եզրափակիչը։
- Շնորհակալություն Մայիս, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ շատ զգացված եմ մշտապես մեզ ուշադրության կենտրոնում պահելու համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ