«ԱՌԱՋԻՆ ԳՈՏԵՄԱՐՏՈՒՄ ՎԱՂԱԺԱՄ, ՑԱՎԵՑՆՈՂ ՀՆԱՐՔՈՎ ՀԱՂԹԵՑԻ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ». ՍԱՄԲՈՅԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՀԱՄԼԵՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ՍպորտՎերջերս Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած Սամբոյի մեծահասակների Աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճել Հայաստանի հավաքականի անդամ, ծնունդով Աբովյանից ՀԱՄԼԵՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ։
Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ բացառիկ զրույցում նա այսպես մեկնաբանեց. - 58 կգ քաշային կարգում եմ հանդես եկել ։Առաջին գոտեմարտում վաղաժամ, ցավեցնող հնարքով հաղթեցի Ղրղզստանի ներկայացուցչին։ Հաջորդ գոտեմարտում կրկին վաղաժամ խեղդող հնարքով պարտության մատնեցի Բելառուսի ներկայացուցչին, ափսոս երրորդ գոտեմարտում պարտվեցի ազգությամբ ուզբեկ մրցակցիս, որը Աշխարհի գործող փոխչեմպիոնն էր։
- Շնորհակալություն, Համլետ, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։ Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ