Պահանջում ենք անհապաղ դադարեցնել շինծու դատավարությունը, ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին և հանել նրանց դեմ ապօրինի մեղադրանքները. «Լազարյան ակումբ» Թnւրք-ադրբեջանական զnրավարժnւթյnւններն ունեն 2 առանձնահատկություն. հեշտ է կռահել, թե ինչ են պլանավորում.Վարուժան Գեղամյան Փաշինյանի հետ հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել, «սև ցուցակում» չկամ. Հայկ Սարգսյան Տունս թալանել են, տարել են գումար, ոսկյա շղթաներ, ժամացույց, վնասը 7-8 մլն դրամ է. Հրաչյա Հակոբյան (Video) Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվում Զելենսկին Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայի հանդեպ «ստի և անարդարության մեջ» Վթարի է ենթարկվել զինվորներ տեղափոխող «KamAZ»-ը․ կան վիրավորներ Տրանսպորտի գները կվերանայվեն․ Ավինյանը նոր թվեր է ներկայացրել Կառավարության որոշմամբ՝ «Սահակյանց ստուդիա»-յին զրկում են տարածքից Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևն արդեն Դավոսում է

Քոչարի տունը կռիվ է ընկել

Մշակութային

Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500 հազար դոլար արժողության։ Այդ մասին ահազանգ եղել է նաեւ ՀՀ կառավարությանը, այժմ գործը ՀՀ քննչական կոմիտեում է։ Կասկածներ կան թանգարանում գտնվող պետական գույք հանդիսացող ստեղծագործությունների բնօրինակ լինելու, ինչպես նաեւ ապօրինի գործարքների հետ կապված եւս։ Նկարիչ-քանդակագործի ժառանգությունը փաստացի վտանգված է: Մինչդեռ Երվանդ Քոչար թանգարանի փաստաբան Վարդուհի Բարսեղյանն ի գիտություն լրատվամիջոցների՝ հայտարարել է, թե վերոնշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը եւ սուտ է:

ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԱՆՀԵՏԱՑԱԾ ՆԿԱՐՆԵՐԸ ՎԱՃԱՌԵԼ Է ՀԱ՞ՐՍԸ

Ի վերջո, ո՞րն է իրականությունը, «Իրավունք»-ը նախ փորձեց պարզել Երվանդ Քոչարի որդիներից Դավիթ Քոչարի այրու՝ ՄԱՐԻՆԱ ՊԵՏՐՈՎՆԱՅԻ հետ, ով վրդովված ներկայացրեց տեղի ունեցածի նախապատմությունը:

«Լալան, ով Երվանդ Քոչարի որդիներից Հայկազ Քոչարի կինն է եղել, ամեն բան ի սկզբանե վաճառել է: Շատ տարիներ առաջ, երբ Երվանդ Քոչարի մյուս որդին՝ Ռուբենը, գնում էր Միացյալ Նահանգներ, հոր նվիրած նկարները բերեց եւ ասաց, որ իր մեկնելու կապակցությամբ շատ է ցանկանում, որ այդ աշխատանքները մնան թանգարանում եւ ցուցադրվեն: Սակայն վերադառնալուց հետո՝ կրկին կվերցնի իրեն նվիրած հոր նկարները: Երբ Ռուբենը վերադառնում է ԱՄՆ-ից, հասկանում է, որ այլեւս չկան այդ նկարները թանգարանում: Վաճառել են Ռուբենի փոխանցած նկարները, իսկ այն նկարները, որոնք եղել են ցուցադրված, կեղծ են: Ի դեպ, նույն բանը ասել է Քոչարի աշակերտ, հայտնի նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը, ով Մոսկվայից վերադառնալուն պես՝ այցելել էր թանգարան ու եւս հայտնաբերել, որ Քոչար չկա: Տարիներ առաջ այդ մասին բարձրաձայնում էր նաեւ ճարտարապետ, արվեստաբան Լեւոն Իգիթյանը: Պետք է ասեմ, որ Լալան շատ վատ է վերաբերվել տեգրոջ հետ, ու Ռուբենի հարցին, թե՝ ո՞ւր են իր նկարները, պատասխանել է, որ եղբայրդ՝ Հայկազ Քոչարը, վաճառել է: Սա մի սարսափելի իրավիճակ է: Ստացվում է` Ռուբիկ Քոչարին մեջտեղից հանեցին, մեզ հանեցին՝ որպես ժառանգորդներ, ինչ ուզում, մայր եւ աղջիկ անում են, քանի որ Երվանդ Քոչարի թանգարանի տնօրենը Լալայի աղջիկն է՝ Կարինեն», - մանրամասնեց Մարինա Պետրովնան:

«ՏՆՕՐԵՆՆ ԻՆՁ ԱՍԱՑ՝ ԻՆՉԻ՞ ԵՍ ԵԿԵԼ, ԴՈՒ Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԵՍ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԵՏ»

Այն, ինչ պատմում է Մարինա Պետրովնան, նույնի մասին փաստում է ՌՈՒԲԵՆ ՔՈՉԱՐԸ եւս: Ասում է, որ հոր՝ Երվանդ Քոչարի յոթ նկարներ, պարզապես, չկան:

«Հայրս իր «Ինքնադիմանկար» ստեղծագործությունում ունի փայտե գիծ: Նա մի անգամ ինձ ցույց տվեց, ու դա տպավորվել է իմ մեջ: Այդ փայտն ունի մեխերի տեղ, որը նկարված է, անցք չէ: Այդ նկարի վրա, որը ցուցադրված է այսօր թանգարանում, բացակայում են փայտը եւ մեխի տեղերը: Հիմա, եթե նկարի շրջանակը փոքր են արել, ու այդ հատվածը փակվել է, ուրեմն՝ դա էլ մի ուրիշ պատմություն է: Բայց Երվանդ Քոչարը դա նկարելով՝ հպարտանում էր, որ այդպիսի բան ոչ ոք չի կարող նկարել, մինչդեռ այսօր այն փակ է կամ բնօրինակը չէ»,- զարմացած է Ռուբեն Քոչարը:

«Ես, երբ Միացյալ Նահանգներից վերադարձա, գնացի թանգարան, այն ժամանակ տնօրենն ինձ ասաց՝ ինչի՞ ես եկել, դու ի՞նչ գործ ունես թանգարանի հետ, ի՞նչ կապ ունես, ինչի՞ ես թողել, գնացել։ Բայց չէ՞ որ ես չեմ թողել, գնացել, ես թանգարանում եղած գործերը հանձնել եմ ձեզ՝ ի պահ, որ դուք տնօրինեք, որովհետեւ ես գնում եմ ուրիշ գործերով, եթե ես չգնայի, շատ հանգիստ կարող էի լինել տնօրենը։ Իսկ երբ հարցրի՝ ո՞ւր են այն գործերը, որ ես հանձնել եմ ձեզ՝ ի պահ, էն ինչ որ տեսնում եմ, լավ եք պահել, շատ շնորհակալ եմ դրա համար, որ իմ գործերը պահպանում եք, բա մնացածը ո՞ւր են, այդ ժամանակ իմացա, որ յոթ գործ ուղղակի գոյություն չունի»,- ասում է Երվանդ Քոչարի որդին եւ հավելում, որ դիմել է Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո էլ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ըստ Ռուբեն Քոչարի, նկարներից մեկը թանգարանը նվիրել է մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին, ինչի մասին տեղեկացել է թանգարանից։ Նկարներից մյուսն էլ Երվանդ Քոչարի ազգականներից մեկը տեսել է Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում։

ՔՈՉԱՐԻ ԹՈՌԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ, ԿԳՄՍՆ-Ն՝ ՆՈՒՅՆՊԵՍ

Իսկ ահա թանգարանի տնօրեն ԿԱՐԻՆ ՔՈՉԱՐԸ՝ Երվանդ Քոչարի որդիներից Հայկազ Քոչարի դուստրը, պնդում է ճիշտ հակառակը, թե ոչ մի նկար էլ չի անհետացել: Նկարների մի մասը գնել է պետությունը, գումարը փոխանցվել է եղբայրներին՝ Ռուբեն եւ Հայկազ Քոչարներին:

Ինչ վերաբերում է Ռուբեն Քոչարի այն դիտարկմանը, թե Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական ցուցահանդեսում ներկայացվող «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ չէ, ԿԳՄՍ նախարարությունը հանձնարարել է «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, որպեսզի կազմակերպվի վերը նշված ստեղծագործության փորձաքննությունը եւ նույնականացումը:

Նկարում՝ Երվանդ Քոչարի աղմուկ բարձրացրած «Ինքնադիմանկար»-ը

«Հայտնում ենք, որ Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը (1936 թ., փայտ/յուղաներկ, 27X22 սմ), որը ներկայացված է «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում կազմակերպված «Երվանդ Քոչար 125. hատելով ժամանակ եւ տարածություն» խորագրով հոբելյանական ցուցահանդեսում, բնօրինակ աշխատանք է: Այդ են վկայում թե՛ արվեստաբանական փորձաքննության տվյալները, թե՛ ներկաշերտի հաﬔմատական քիﬕական վերլուծությունը շտեմարանային տվյալների հետ, թե՛ աշխատանքի դիﬔրեսի եւ դարձերեսի նկարագրությունը (ներառյալ՝ փայտի եզրագծերի բնական մաշվածությունը), ներկաշերտի՝ ժամանակի ընթացքում կրած քիﬕական փոփոխությունը, աշխատանքի դարձերեսին առկա ֆրանսիական գեղանկարչական պիտույքների խանութի բնօրինակ պիտակը, եւ թե՛ նախորդիվ արված փորձագիտական հսկողությունը ԿԳՄՍՆ-ի կողﬕց: Աշխատանքը ողջ ցուցահանդեսային պատմության ընթացքում` ներառյալ վերոհիշյալ հոբելյանական ցուցահանդեսից առաջ, ենթարկվել է պետական վերահսկողության, եւ առկա են այդ մասին փաստող փորձագիտական եզրակացություններ», -տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից ու ներկայացնում ստեղծագործությունը՝ շրջանակից հանած վիճակում, ստորին եզրագծի հստակ մատնանշմամբ, Ռ. Քոչարի հիշատակած ﬔխերի պատկերներով, ինչը փոքր-ինչ դժվար տեսանելի է շրջանակով:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Պահանջում ենք անհապաղ դադարեցնել շինծու դատավարությունը, ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին և հանել նրանց դեմ ապօրինի մեղադրանքները. «Լազարյան ակումբ»Թnւրք-ադրբեջանական զnրավարժnւթյnւններն ունեն 2 առանձնահատկություն. հեշտ է կռահել, թե ինչ են պլանավորում.Վարուժան ԳեղամյանՓաշինյանի հետ հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել, «սև ցուցակում» չկամ. Հայկ ՍարգսյանՏունս թալանել են, տարել են գումար, ոսկյա շղթաներ, ժամացույց, վնասը 7-8 մլն դրամ է. Հրաչյա Հակոբյան (Video)Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվումԶելենսկին Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայի հանդեպ «ստի և անարդարության մեջ»Վթարի է ենթարկվել զինվորներ տեղափոխող «KamAZ»-ը․ կան վիրավորներ Տրանսպորտի գները կվերանայվեն․ Ավինյանը նոր թվեր է ներկայացրելԿառավարության որոշմամբ՝ «Սահակյանց ստուդիա»-յին զրկում են տարածքիցՓաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևն արդեն Դավոսում էԹրամփը պատրաստ է ձեռք բերել Մասկի TikTok-ըՔանի միլիոն մարդ է դիտել Թրամփի երդմնակալության արարողությունը. NielsenԷդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստԹրամփը ներողություն է պահանջում Սուրբ Պետրոս և Պողոս տաճարի եպիսկոպոսիցՄահացել է երգիչ Աբրահամ Ռուսսոյի մայրը. նա ապրում էր ԵրեւանումԻրաքը օրինականացնում է մանկահասակ ամուսնությունները․ APՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Արցախը հայկական էր, և այնտեղ ապրում էին հայերՄարդ էլ էնքան վատ մարդ լինի, որ նույնիսկ Նիկոլի ՔՊ-ն պաշտոն չտա․ ԱթանեսյանԱրցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությունը տնային կալանքը կկրի Արցախո՞ւմ (տեսանյութ)Բանավեճի եմ հրավիրում իշխանականներին՝ հայտարարագրման համակարգի թեմայով․ ԱռաքելյանԱրայիկ Հարությունյանը նոր պաշտոն ունիԲրիտանիան հորդորում է զերծ մնալ արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա ճանապարհորդություններիցԻնչ նոր բացահայտում է արել ՔՊ-ն ԲԴԽ անդամի թեկնածուի մասին. Ալեքսանդր Սիրունյանի հրաժարվելու պատճառըԳազ չի լինիԻսրայելն առաջարկել է ռուսական արտադրության զենք փոխանցել ՈւկրաինայինԹրամփը նոր պատժամիջոցներ կարող է սահմանել Ռուսաստանի դեմ (տեսանյութ)ՔՊ-ում ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը հանել է իր թեկնածությունըԹրամփը պատրաստ է հանդիպման Պուտինի հետ «ցանկացած ժամանակ, երբ նա ցանկանա»ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակումSkynet. Թրամփը հսկայական գումար՝ կես տրիլիոն դոլար է հատկացրել արհեստական ​​ինտելեկտի զարգացման համարՔՊ-ական Ծովինար Վարդանյանը հազիվ էր զսպում ծիծաղն ԱԺ ամբիոնիցԱՄՆ 22 նահանգ հայտ է ներկայացրել Թրամփի դեմՄինչև 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չենՖրանսիան Ասադի ձերբակալության օրդեր է արձակելԹուրքիայում համազգային սուգ է հայտարարվելԱյս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է․ ԱբրահամյանԼՂ-ում մնացած մեքենաների համար տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Ա. ԽաչատրյանՋուր չի լինելուՏարադրամի փոխարժեքները հունվարի 22-ինԱստղագուշակ՝ հունվարի 22-ի համարՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն ՍարգսյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈւՂԻՂ.ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստՈրո՞նք են համարվելու հարկվող և չհարկվող եկամուտներ. սահմանվել է շեմԼույս չի լինիՀայտարարագրման ենթակա չեն քաղաքացու խնայողությունները, կենսաթոշակը, աշխատավարձը․ մանրամասներ տեսանյութՉԼ. «Բարսելոնայի» հաղթանակը գոլառատ խաղում, Տիգրան Բարսեղյանի գոլային փոխանցումը և այլ արդյունքներ(տեսանյութ)Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումներ «Հրապարակ». ԵՄ դիտորդների հարցով բանակցում են«Իրավունք». Ալեն Սիմոնյանը փորձել է բազմաթիվ անգամներ բարիշել, բայց Անդոն անդրդվելի է մնացել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top