Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Հայաստանում ԵՄ առաքելություն Զելենսկին բացատրեց, թե ինչու չի ցանկանում տարածքներ զիջել Չեն հասցնի հրաժարվել Անկախության հռչակագրից. այդ հանրաքվեն չի կայանա. Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ էշին համբուրողը մի հոգի չի եղել, շատ շատերն են եղել. Սարգսյան Մեկ ա, մեր ժողովրդի 80%-ն ասելու ա, որ նա դավաճան ա. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին Հայաստանը տեղեկացված է ՀԱՊԿ-ում քննարկված բոլոր հարցերի մասին. գլխավո Լոնդոնը հանել Է պատժամիջոցները Թուրքիայում պահանջել են վերջ տալ ժխտողականությանը Թրամփը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել 100 օրվա ընթացքում. CNN Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղմացրել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու որոշումը. Times

Հայաստանը` թշվառ ու չարացած ամբոխի ավերիչ ճիրաններում...

Հրապարակախոսություն

«Երկիրը վտանգվում է, երբ որ ժողովուրդը դառնում է ամբոխ... Ժողովուրդն ու ամբոխը իրար հակառակ բաներ են... Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ թեթեւամիտ, ժողովուրդը մեծահոգի է ու բարի, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր ու չար, ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան...», - գրել է Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:

Կեղծ ժողովրդավարության ու խաբեության միջոցով իշխանության եկած ամբոխի ներկայացուցիչները` հասարակական կյանքը գնալով աշխարհի շատ երկրներում ավելի շատ են դարձնում կախված զանգվածներից, ինչը արժեքների խեղման ու քաղաքակրթության անկման հիմնական պատճառն է դարձել։ Մինչդեռ Պլատոնն ասում էր . «Պետություններն արդար են, երբ կառավարիչները կառավարում են, աշխատավորներն աշխատում են, իսկ ստրուկները մնում են ստրուկ»։ Ժողովուրդն էլ դեգրադացվում ու դառնում է բարոյազուրկ, վերածվում է ամբոխի եւ ստրուկների բազմության այն երկրներում, որտեղ արժանապատվորեն չեն առաջնորդում նրան, որտեղ իշխելու համար դարձնում են ծառայամիտ ու անսկզբունք, օտարում են պետությունից, իշխանությունից, չեն ուսուցանում տգետներին։ Իսկ երբ առաջնորդը նվիրյալ է ու ազնիվ, միջավայրը՝ արդար, ժողովուրդը՝ ուսյալ, ապա մարդիկ կլինեն հայրենիքի նվիրյալներ, իսկ ազգը կունենա քաղաքացիներ՝ արժանապատիվ, հայրենասեր եւ ուժեղ։

ԱՄԲՈԽԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

Հիմա մեզ թե ներսից թե դրսից հասցրել են դեգրադացման ու բարոյական խեղման, ասպարեզն էլ փողոցից եկածներն են գրավել ու երկիրը տանում են կործանման։ Այդ տեսակը, սակայն, մեր երկրի լիիրավ քաղաքացիներն են, մեր քույրերն ու եղբայրներն են։ Դա միաժամանակ մեր ազգային ողբերգությունն է, մեր ցավն է, որի միջավայրում ծնվում ու գլուխ են բարձրացնում բոլոր ստոր ու չար դրսեւորումները։ Իսկ այդ տեսակին մենք ենք ծնել՝ ազգային արժեհամակարգը ապականելով, կրթությունը փլուզելով, ընտրությունները կեղծելով, ընտանիքը, եկեղեցին արժեզրկելով, ինչպես նաեւ սոցիալական անարդարության արդյունքում։ Ամբոխին էլ բնորոշ են պարզունակ ու ծայրահեղ սուբյեկտիվ զգացմունքները, նա ընդունակ չի լինում կրելու բարձր արժեքներ, օբյեկտիվորեն գնահատել երեւույթներն ու գործընթացները, գեներացնել առաջադիմական մտքեր։ Նա տեղյակ չի լինում եւ չի գիտակցում իր գործողությունների հետեւանքները, նա վերածվում է կամակատարի, որը չունի սեփական կարծիք: Ամբոխը կտրվում է իրականությունից, ապրում է պատրանքներով՝ վախկոտին էլ կարող է հերոսի վերածել, հիմարին՝ խելոքի, անհավատին՝ հավատացյալի, ազնիվ մարդուն՝ հանցագործի։ Իրենց խնդիրներից հոգնած ամբոխը հրաժարվում է պայքարից, դառնում է կամազուրկ եւ բնազդաբար ձգտում է ստրկության ու ինքնաոչնչացման:

Ամենեւին ոչ պատահականորեն 90-ական թվականներից հայ արժանապատիվ ժողովուրդի մի զգալի հատվածը օտարների եւ հայ ազգուրացների ջանքերով կամաց-կամաց վերածվեց ստրկամիտ ամբոխի։ «Ամբոխը երբեք չի ձգտել ճշմարտության. նա երես է թեքում ակնհայտից, այն ամենից, ինչն իրեն դուր չի գալիս եւ նախընտրում է երկրպագել մոլորությանը, եթե այն գայթակղիչ է: Նա, ով գիտի, թե ինչպես մոլորեցնել ամբոխին, հեշտությամբ դառնում է ամբոխի տերը. իսկ ով ձգտում է խելքի բերել՝ միշտ ամբոխի զոհն է դառնում»,- ասել է ֆրանսիացի բժիշկ, մարդաբան եւ հոգեբան Գյուստավ Լը Բոնը։ Երբ մարդը հայտնվում է ամբոխի կարգավիճակում, կամային եւ ինտելեկտուալ ցածր մակարդակի պատճառով նրանց ղեկավարում են ոչ թե բանականությունն, այլ ավերիչ բնազդները։ Նրանց մոտ նկատվում է խելամտության, սիրո, երախտագիտության, խոհեմության, հավատարմության, պատասխանատվության, ինքնուրույնության պակաս, ինչի արդյունքում անհետանում է անհատականությունը՝ «ես»-ը, որպես այդպիսին։ Ամբոխը կարող է հաջողությամբ հեղափոխություն իրականացնել, բայց նա չի կարող հետհեղափոխական արդյունավետ կառավարում իրականացնել, ստեղծագործական աշխատանքով, արարչությամբ զբաղվել։

ԱՄԲՈԽԱՎԱՐՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱԶԳԻ ՓՐԿԻՉ ԷԻՆ ՁԵՎԱՆՈՒՄ, ԿՈՐԾԱՆՄԱՆ ԵՆ ՏԱՆՈՒՄ ԵՐԿԻՐԸ

Չցուցաբերեցինք քաղաքական հասունություն ու լրջություն, իշխանության բերեցինք ամբոխի ներկայացուցիչներին եւ հիմա պտուղները վայելում ենք, ականատեսն ենք լինում նրանց կողմից ամենաանմարդկային ու ցածրագույն արժեքների դրսեւորումներին։ Մեր խելքից հայտնվել ենք խղճուկ վիճակում եւ անճարության զգացումով լռելյայն կորցրինք Արցախը, իսկ հիմա հետեւում ենք հայոց պետականության վախճանին: Մեր ողբերգությունն էլ ամենեւին ստեղծված օրհասական վիճակը չէ, այլ ստրկության, թշվառության, ազգային խայտառակության ու պարտության հետ հաշտվող՝զանգվածն է։ Իրերն էլ իրենց անունով է պետք կոչել, եւ միամտություն է կարծել, թե զանգվածները կընդվզեն իրենց իսկ բերած իշխանության դեմ, իրենց նմանի դեմ։ Ամենեւին ոչ պատահականորեն 2021թ. երկիրը պարտության տարածներին, աղետ ու կորուստներ բերած ազգուրաց իշխանություններին զանգվածները նորից բերեցին իշխանության։ Թեպետ նրանք շատ լավ գիտակցում են, որ իրենց իսկ կողմից փողոցից բերած ամբոխավարները, որոնք ազգի փրկիչ էին ձեւանում, սեր, համերաշխություն, բարեկեցություն ու արդարություն էին խոստանում զանգվածներին, իրականում խաբեբաներ ու ավանտյուրիստներ են եւ կործանման են տանում երկիրը։

«Միակ բանը, որը կարող է մեզ ուղղորդել դեպի վեհ մտքեր եւ գործողություններ, մեծ եւ բարոյապես մաքուր անհատների օրինակն է»,- ասել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, հասարակական գործիչ Ալբերտ Էյնշտեյնը: Ապագա չի կարող ունենալ մի երկիր, ժողովուրդ, որտեղ չեն մեծարում արժանիներին, հարգալից ու բարյացակամ չեն վերաբերվում ազգի ընտրանուն՝ նվիրյալներին, ուսուցանողներին, հերոսներին, հեղինակություններին ու մեծերին, որտեղ ժողովուրդը պատրաստ չէ տեր կանգնել իր մտավորականությանը, իր երեւելիներին։ «Մի՞թե, իսկապես, կգտնվեն մարդիկ, ովքեր կհավատան, որ աշխարհի առաջընթացը ոչ թե առանձին անհատների ինտելեկտի, այլ մեծամասնության ուղեղի արգասիքն է: Պետք է հիշել եւ չմոռանալ. մեծամասնությունը չի կարող փոխարինել անհատին: Մեծամասնությունը ոչ միայն հիմարության, այլ վախկոտության ներկայացուցիչն է: Մեկտեղեք հարյուր հիմար եւ դուք ոչ մի կերպ չեք ստանա ոչ մի խելոք: Բոլորեք հարյուր վախկոտ եւ արդյունքում ոչ մի ձեւով չեք ստանա հերոսական լուծում», - ասել է 20-րդ դարի մեծագույն ամբոխավար, ավանտյուրիստ Ադոլֆ Հիտլերը։

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԱՐՁԱՎ ԱՎԵՐԻՉ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՈՒ ՑԱՍՈՒՄԻ ԶՈՀԸ

Զանգվածը առանձնակի արժանիքներ չունեցող մարդկանց բազմությունն է, իսկ փոքրամասնությունն օժտված է յուրահատուկ հատկանիշներով ու որակներով։ Մեծերն են կերտում պատմություն ու երկրի ապագան, ապահովում պետության առաջընթացը, իսկ այն երկրները, որտեղ երախտամոռ են իրենց մեծերի նկատմամբ եւ ըստ արժանվույն չեն գնահատում իրենց տաղանդներին, նվիրյալներին, զորավարներին ու բարերարներին, պարզապես վերածվում են հետամնաց գաղութների: «Ցածր ազգերը ոչնչացնում կամ թունավորում են իրենց իմաստուններին, իսկ իրենց խելագարներին թողնում են ազատ թափառել եւ մեռնել փողոցներում: Իմաստուն ժողովուրդները հնազանդվում են առաջինին, զսպում են երկրորդին եւ սիրում են բոլորին»,- ասել է 19-րդ դարի անգլիացի նշանավոր գրող Ջոն Ռեսկին:

Քաղաքակրթության բոլոր ձեռքբերումներն էլ, անշուշտ, էլիտայի ստեղծագործական մտքի ու գործունեության արգասիքն են։ Ամբոխը հաճույքով վայելում է ընտրանու ձեռքբերումները, բայց չի սիրում իրենից վեր բարձրացողներին, եւ հենց վերջիններս են դառնում ամբոխի զոհը։ Նրանք հաճույքով կարող են հեղինակազրկել, նվաստացնել, վարկաբեկել հզոր ու արժանավոր մարդկանց, գլխատել ազգի ընտրանուն, վրեժխնդիր լինել նրանցից իրենց անճարության, իրենց չստացված ճակատագրի համար, պառակտել հասարակությանը։ Մինչդեռ Պլատոնն ասում էր. «Այդպես էլ մեզնից շատերը դեռ չհասկացան, որ պետություն կառավարելը մեծագույն արվեստ է, որ զանգվածը չի կարող իշխանություն ձեւավորել, պետություն ղեկավարել, զանգվածները՝ ամբոխը, ում հոգու սնունդը ստորությունն է, նախանձը, ատելությունն ու չարությունը, որպես կանոն, ձեւավորում են ատելության ու չարության կառավարություններ»։

Ըստ էության, մեր հայրենիքը, պետությունը եւ հայ ժողովուրդը դարձան Նժդեհի ասած ազգի տականքի՝ ցածր զանգվածների, ստոր հոգիների, չլուսավորված բազմության, նրանց մութ բնազդների, մոլորության, նրանց ավերիչ ատելության ու ցասումի զոհը։ «Փոքր մարդիկ միշտ չափազանց փոքր են մեծ ու բարի գործերի համար, սակայն նրանք մեծ են եւ միշտ փափագում են փոքր եւ ստոր արարքների համար»,- ասել է ամերիկացի փիլիսոփա եւ հասարակական գործիչ Ջուլիանա Վիլսոնը: Իսկ այդ տեսակի դեմ պետք է անհաշտ ու հետեւողական պայքար տանել նրան վերադաստիարակելու միջոցով, ատելությունը, չարությունն ու դավաճանությունը, անհանդուրժողականությունը, խստագույնս պատժելու, պախարակելու եւ մերժելու միջոցով։

Ելքը միաժամանակ արդարության, վստահության, սիրո ու համերաշխության մթնոլորտի ստեղծումն է։ Հիմա անմտություն է հույս կապել այդ մոլորյալ, անհայրենիք, անբովանդակ, անտարբեր, դժգոհ, հուսահատ ու ստրկացված զանգվածի հետ, նրանց համար միեւնույնն է, թե ում ստրուկը կլինեն, հիմա փրկությունը հայ ժողովրդի առաջադեմ մասի, նրա նվիրյալների համերաշխության ու միավորման մեջ պետք է փնտրել, ում համար թանկ է ազգային ու մարդկային արժանապատվությունը, ազատությունը, հայրենիքն ու պետականությունը։ Իսկ այդպիսիք, բարեբախտաբար, շատ կան։

Տնտեսագիտության թեկնածու

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ






Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Հայաստանում ԵՄ առաքելությունԶելենսկին բացատրեց, թե ինչու չի ցանկանում տարածքներ զիջելՉեն հասցնի հրաժարվել Անկախության հռչակագրից. այդ հանրաքվեն չի կայանա. Սերժ ՍարգսյանՌոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ էշին համբուրողը մի հոգի չի եղել, շատ շատերն են եղել. ՍարգսյանՄեկ ա, մեր ժողովրդի 80%-ն ասելու ա, որ նա դավաճան ա. Սերժ Սարգսյանը՝ ՓաշինյանինՀայաստանը տեղեկացված է ՀԱՊԿ-ում քննարկված բոլոր հարցերի մասին. գլխավոԼոնդոնը հանել Է պատժամիջոցներըԹուրքիայում պահանջել են վերջ տալ ժխտողականությանըԹրամփը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել 100 օրվա ընթացքում. CNNՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղմացրել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու որոշումը. TimesԵվրահանձնաժողովը սև ցուցակում է ներառել Huawei-ի հետ առնչվող կազմակերպություններին․ PoliticoԱնցյալում «Ջահերով երթ»-ին նման կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն, այսօր՝ «պաշտոնական» Երևանը. Քրիստինե ՎարդանյանԱրթուր Վանեցյանը պատրաստվում է 2026թ-ի ընտրություններին (տեսանյութ)Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին՝ Ադրբեջան նախատեսված այցի համարԷրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղելՌԴ-ում եղբայրական հայերի վիշտը ընդունել են որպես սեփական ցավ. ԶախարովաԵս չգիտեմ՝ ով ինչ է անում, միայնակ եմ, տնից շատ քիչ եմ դուրս գալիս․ Մանսուրյանը՝ քննադատությունների մասինԹալինի համայնքապետի գլխավորությամբ թալինցիները հարգանքի տուրք մատուցեցին 1915թ.անմեղ զոհերի հիշատակինԱրա այ վիժվածքնե՜ր... Հերիքա Զոհվածի հարազատներին հայհոյեքՏեսել եմ՝ ինչպես են գերեվարում Արցախի մյուս նախագահներին. հետագայում մանրամասն կանդրադառնանք, թաքցնելու բան չունենք. Սամվել ՇահրամանյանԹող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության զոհերը. Լիբանանի նախագահը ուղերձ է հղելՀիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը․ Մակրոնի հայերեն գրառումըԱշխարհը պետք է ընդունի, որ Հայաստանն այլևս որբի գլուխ չի,որ ով ուզի, խուզի. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՖՈՏՈ. Արթիկի համայնքապետի գլխավորությամբ համայնքի բնակիչները ծաղիկներ են խոնհարհել 1915թ. անմեղ զոհերի հիշատակինՈղբերգական դեպք ՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը шյրել են, և ծնողը չի կարող վերցնելՄենք հիշում եւ պահանջում ենք, մենք միասնական ենք. Մխիթարյանը` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արելՇոյգուն նշել է երրորդ աշխարհամարտը սկսելու պայմանըԴրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ. փաստաբանԻնչ կանի Զելենսկին Թրամփի հետ վիճաբանությունից հետո. TNIԽոնարհվում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. Սերժ ՍարգսյանՊապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին«ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼ Է ՈՍՈԽԻ ԴԵՄ, ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԱԵՎ ՀԱԴՐՈՒԹԻ ԾԱՆՐ ՄԱՐՏԵՐԻՆ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՈՒՍԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆՓաշինյանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտՍգում ենք հայ ժողովրդի հետ. ՌԴ դեսպանատունԻնձագին` «Միլանից» կրած խոշոր հաշվով պարտության մասինՏԵՍԱՆՅՈՒԹ․ 110 տարի անց էլ թուրքն իր ձեռագիրը չի փոխել, մենք պահանջատեր ենք. Գոռ ՎարդանյանՌուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել. ՇոյգուԴրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ. փաստաբանՂրիմում օդային տագնապ է հայտարարվելՔԿՀ-ներում ինքնասպանության դեպքերը մեզ համար խնդրային իրավիճակ է. ՔԿԾ ղեկավարԹրամփն ասել է, թե երբ է հանդիպելու ՊուտինինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին«ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՒՄ ԷԼ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԵՄ ՆՎԱՃԵԼ». ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ «Թող ամենակարող Տերը ների մեզ». Արամ Սարգսյանին դուր չի եկել, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներըԵրևանում բնակվող օտարերկրացին կոկաին է տեղադրել մայրաքաղաքի տարբեր վայրերումԻրական իշխանությունը ես ու պարոն Ասլանյանն ենք, մնացած մեր գործընկերները շեղվել են. Հովիկ ԱղազարյանՀանգուցյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դեմքին կապտուկ են նկատել (լուսանկար)Ջուր չի լինիՀռոմի պապի համար սուգը կտևի 9 օրՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top