Որոշ IPhone-ներ կզրկվեն iCloud-ի աջակցությունից
ՀասարակությունApple-ն օգտատերերին ծանուցել է, որ iPhone-ի և iPad-ի հին մոդելներն այլևս iCloud-ում տվյալների կրկնօրինակման գործառույթի աջակցություն չեն ստանա, հայտնում է MacRumors կայքը։
Փոփոխություններն ուժի մեջ են մտնում 2024-ի դեկտեմբերի 18-ից։ Այս ամսաթվից հետո Apple սարքերի սեփականատերերը, որոնք ունեն iOS 5-ից 8-րդ տարբերակները ներառյալ, այլևս չեն կարող կրկնօրինակել հավելվածներն ու տվյալներն iCloud-ում: Ավելին, ընկերությունը մտադիր է ջնջել iCloud-ից առկա բոլոր կրկնօրինակները՝ առանց վերականգնման հնարավորության։
Apple-ի պաշտոնական կայքում նշվում է, որ օգտատերերը դեռ կկարողանան կրկնօրինակել իրենց սարքերը՝ օգտագործելով iTunes հավելվածները Windows-ում կամ macOS-ում, Apple Devices-ում և Finder-ում:
Մեկ այլ տարբերակ է սարքը թարմացնելն ու iOS 9-ը տեղադրելը, եթե սարքն աջակցում է այս ծրագրաշարին: Այսպիսով, սահմանափակումները ներառում են iPhone 4 և ավելի վաղ մոդելներ, որոնց համար iOS 9-ի թարմացումը հասանելի չէ։
Apple-ը չի բացահայտել պահուստային կրկնօրինակման նոր քաղաքականության ներդրման պատճառները։ Այնուամենայնիվ, հավանական է, որ հին սարքերին աջակցություն տրամադրելուց հրաժարվելը պայմանավորված է նոր CloudKit գործիքին անցնելու հետ, որը պահանջում է ունենալ iOS 9 կամ ավելի ուշ օպերացիոն համակարգի տարբերակ: