Oppo-ն ներկայացրել է Reno 12F սմարթֆոնը, Հարի Փոթերի թեմատիկայից
ՀասարակությունOppo-ն ներկայացրել է Reno 12F սմարթֆոնը, որի դիզայնը ոգեշնչված է Հարի Փոթերի թեմատիկայից։ Այս մասին հայտնում է GizmoChina կայքը։
Սմարթֆոնը շագանակագույն է, հետևի կողմի ներքևի հատվածում ոսկեգույն տառերով գրված է Harry Potter, իսկ դրանից ներքև արդեն՝ Oppo մակագրությունն է։ Կողային եզրերը և տեսախցիկի բլոկը նույնպես ոսկեգույն են։
Սարքն առաքվում է կախարդական գրքի թեմատիկ տուփով, որը պարունակում է թափանցիկ պատյան, ստիլուս՝ կախարդական փայտիկի տեսքով, բրելոկ, սիմ քարտը հանելու թեմատիկ ասեղ, նամակ Հոգվարթսից և լիցքավորիչ:
Սահմանափակ թողարկմամբ այս սմարթֆոնն իր բնութագրերով չի տարբերվում սովորական Reno 12F-ից. սմարթֆոնն ունի 6,67 դյույմանոց OLED էկրան՝ Full HD լուծաչափով և 120 Հց թարմացման արագությամբ, MediaTek Dimensity 6300 չիպ, 12 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողություն: Սմարթֆոնն ունի եռակի տեսախցիկ՝ 50, 8 և 2 մեգապիքսել, ինչպես նաև 5000 մԱ/ժ մարտկոց՝ 45 Վտ լիցքավորման աջակցությամբ։